00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը փորձում է «ծածկվել» Ռուսաստանով. փորձագետ

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցПрезиденты РФ и Азербайжана Владимир Путин и Ильхам Алиев на неформальной встрече глав государств СНГ
Президенты РФ и Азербайжана Владимир Путин и Ильхам Алиев на неформальной встрече глав государств СНГ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իլհամ Ալիևն ուզում է վերընտրվել, քանի դեռ ամբողջ ուշադրությունն ուղղված է Ռուսաստանում կայանալիք ընտրություններին, կարծում է Իսագուլյանը։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Ադրբեջանը տեղափոխեց ընտրությունները, որպեսզի Ռուսաստանում տեղի ունեցող նախընտրական գործընթացների ֆոնին խուսափի ուշադրությունից, լագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 5-ին հրաման է ստորագրել արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Փաստաթղթի համաձայն` պետության ղեկավարի ընտրությունները կանցնեն ոչ թե 2018 թվականի հոկտեմբերին, ինչպես ծրագրած էր, այլ ապրիլի 11-ին։

«Շատերը փորձեցին Ադրբեջանում կայանալիք ընտրությունների տեղափոխումը կապել Արցախի հարցի վերաբերյալ հավանական բանակցությունների հետ։ Սակայն դա այդպես չէ, պարզապես, եթե դրանք հոկտեմբերին կայանային, ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված կլիներ Ադրբեջանի վրա, քանի որ ուրիշ ընտրություններ այդ ժամանակահատվածում չկան», — ասաց փորձագետը։

Ռուսաստանում մարտի 18-ին ընտրություններ կանցկացվեն, և, փորձագետի խոսքով, ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է լինելու Ռուսաստանի վրա։

«Երկու ամսվա ընթացքում մյուս երկրների ընտրությունները երկրորդ, երրորդ կամ տասներորդ պլան են մղվելու։ Ալիևը փորձեց օգտվել դրանից, որպեսզի երկրում ինչ խախտում էլ լինի, ոչ ոք ուշադրություն չդարձնի։ Նրա որոշումը բացառապես դրանով է պայմանավորված», — ասաց Իսագուլյանը։

Նրա խոսքով` Արցախի հարցի վերաբերյալ ապագա բանակցությունները որևէ կերպ կապված չեն Ալիևի որոշման հետ։ «Էրիվանի» մասին նրա հայտարարություններն ապացուցում են դա։

Выступление Президента Армении Сержа Саргсяна на пленарном заседании ПАСЕ - Sputnik Արմենիա
Ալիևի հայտարարությունը զառանցանք է. Սերժ Սարգսյան

Իսագուլյանը կարծում է, որ անկախ ամեն ինչից, բանակցությունները պետք է շարունակել, սակայն Հայաստանից և Արցախից զիջումներ ակնկալել չարժե։

«Բանակցությունները պետք է տարվեն նրա համար, որպեսզի հարցը լուծվի, այլ ոչ թե զուտ բանակցելու համար։ Հայաստանն ու Արցախը արդեն իսկ մեծ զիջումների են գնացել։ Ադրբեջանն այդ քայլին չդիմեց։ Խոսքը 1994 թվականի զինադադարի պայմանագրի ստորագրման (երբ հայերը կարող էին հասնել այնտեղ, ուր պետք էր), ինչպես նաև Արցախի փոխարեն բանակցելու համաձայնության մասին է», — ասաց Իսագուլյանը:

Փետրվարի 8-ին «Ենի Ադրբեջան» կուսակցության VI համագումարում Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Էրիվանը Ադրբեջանի պատմական հողն է, և ադրբեջանցիներին պետք է վերադարձնել այնտեղ»։ Նա նաև նշել է, որ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային բոլոր նախագծերից, և այդ մեկուսացման քաղաքականությունը շարունակվելու է այնքան, մինչև «ադրբեջանական հողերը» չազատագրվեն։

Լրահոս
0