00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թբիլիսիի հայկական եկեղեցին ցանկանում են վերածել վրացականի՝ այն պատելով հին աղյուսներով

Բաժանորդագրվել
Անհայտ անձինք հին վրացական ամրոցից փորել-հանել են աղյուսները, որպեսզի դրանցով վերակառուցեն, վերաձևեն հայկական եկեղեցին։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Լաուրա Սարգսյան․ Թանդոյանց Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու պատկանելության հարցը կրկին թեժ բանավեճերի առարկա է դարձել Facebook սոցիալական ցանցում։

Վրաստանի հայ համայնքի վրդովմունքի պատճառն այս անգամ Rustavi 2 հեռուստաալիքի ռեպորտաժն էր, որում հեղինակները ներկայացրել են Թբիլիսիի կենտրոնում օրերս տեղի ունեցած վանդալիզմի դեպքը․ անհայտ անձինք փորել-հանել են Թբիլիսիի հնագույն ամրոցներից մեկի՝ Նարիկալայի աղյուսները։ Ինչպես նշել են ռեպորտաժի հեղինակները, աշխատանքները տարվել են Վրաստանի պատրիարքարանի հրամանով, իսկ աղյուսները անհրաժեշտ եղել կիսաքանդ Թանդոյանց հայկական եկեղեցու վերակառուցման համար: Վրաստանի պատրիարքարանն այս եկեղեցին իրենն է համարում։

Церковь Сурб Ншан в Тбилиси - Sputnik Արմենիա
Վրացիների ձեռքը հասավ Սուրբ Նշան եկեղեցուն. շինության գոյությունը վտանգված է

«Աղյուսները կրում են յուրացրած հայկական եկեղեցու շինարարության համար։ Մայիսին հայկական եկեղեցին հանձնվել է Վրաստանի պատրիարքարանի տնօրինությանը։ Նարիկալա ամրոցի աղյուսներով ցանկանում են փոխել հայկական եկեղեցու տեսքը և այն վերածել վրացականի։ Կյանքը բումերանգ է», — գրել է Վրաստանի մշակութային ժառանգության մոլի պաշտպաններից մեկը՝ Ելենա Մեչիտովան։

Մեչիտովայի հետ համամիտ են մի քանի ակտիվիստներ, որոնք ազգությամբ հայ չեն։

«Նրանք կքողարկեն հայկական եկեղեցու պատերն ամրոցի աղյուսներով և կասեն, որ եկեղեցին ուղղափառ է», — գրել է Գեորգի Նոնիաշվիլին։

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ հունվարին Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը հայտարարեց, որ մտադիր է դատարանում բողոքարկել Վրաստանի իշխանությունների որոշումը Թանդոյանց եկեղեցին Վրաստանի ուղղափառ եկեղեցուն հանձնելու մասին։ Ավելի վաղ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ՀԱԵ վիրահայոց թեմի մամուլի քարտուղար Սուսաննա Խաչատրյանը նշել էր, որ հայկական կրոնական կառույցը ուղղափառ եկեղեցուն հանձնելու մասին Վրաստանի իշխանությունների որոշումը այդ կառույցի պատմությունն աղավաղելու և սխալ մեկնաբանելու, կիսատ հավաքված տեղեկությունների հետևանք է։

Հայաստանի և Վրաստանի պահոցներում փաստաթղթեր կան, որոնք ապացուցում են՝ 19-րդ դարում Թբիլիսիում կառուցված Թանդոյանց եկեղեցին հայկական է։ Այնուամենայնիվ, Վրաստանի իշխանությունները որոշում են ընդունել այն Վրաստանի ուղղափառ եկեղեցու հաշվեկշռին տեղափոխել և գրանցել նրա ռեեստրում։

ՀԱԵ վիրահայոց թեմը Վրաստանի իշխանություններին բազմիցս բարձրաձայնել է եկեղեցին հանձնելու խնդիրը, բայց պատշաճ պատասխան այդպես էլ չի ստացել։ Գործը հասել է դատարան։ «Վրաստանի հայերի համայնքի կառավարման անդամ Սանդրո Օհանյանը վստահ է, որ վերջին շրջանում Թանդոյանց եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը հերթական անգամ փաստում է, որ պետք է համակարգային պետական բարեփոխումներ իրականացնել Վրաստանի ուղափառ եկեղեցու պատրիարքարանի հետ պետության փոխհարաբերություններում։

Церковь Сурб Аствацацин в Тбилиси - Sputnik Արմենիա
Վրաստանի հայկական եկեղեցու ճակատագիրը կվստահեն դատարանի՞ն

«Ակնհայտ է, որ այն բացառիկ իրավունքները, որոնցով պետությունն օժտել է Վրաստանի ուղղափառ եկեղեցու պատրիարքարանին Սահմանադրական կոնկորդատի շրջանակում, ոչ միայն մեր երկրում բնակվող տարբեր կրոնական պատկանելությա ներկայացուցիչների նկատմամբ խտրական վերաբերմունքի պատճառ է դառնում, այլև վարկաբեկում է պետական ինստիտուտները՝ Վրաստանի գործադիր և դատական իշխանություններին», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Օհանյանը։

Նրա խոսքով՝ պետությունը պետք է միջամտի եկեղեցու գործերին և վերջնականապես պարզի այս հարցը՝ ղեկավարվելով արդարության նկատառումներով։ Հայ համայնքի ներկայացուցիչները մտադիր են Թանդոյանց եկեղեցու խնդրի հանգուցալուծումը հասցնել մինչև վերջ։

Լրահոս
0