00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանի հայկական եկեղեցու ճակատագիրը կվստահեն դատարանի՞ն

© из архива HayartunЦерковь Сурб Аствацацин в Тбилиси
Церковь Сурб Аствацацин в Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ու Վրաստանի արխիվներում կան փաստաթղթեր, որոնք վկայում են` Թբիլիսիում XIX դարում կառուցված Թանդոյանց եկեղեցին հայկական է։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը պատրաստ է դատարանում վիճարկել վրացական իշխանությունների` Թբիլիսիի Թանդոյանց սուրբ Աստվածածին եկեղեցին Վրաստանի առաքելական եկեղեցուն փոխանցելու մասին որոշումը, Sputnik Արմենիայի թղթակցին այսօր հայտնեց Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի մամուլի քարտուղար Սուսաննա Խաչատրյանը։

Разрушенная армянская католическая церковь в Батуми - Sputnik Արմենիա
Վրաստանում հայկական եկեղեցուն կրկին խնդիրների մեջ են ներքաշել

Նրա խոսքով` թեմը պատրաստ է այդ քայլին դիմել, եթե Թանդոյանց եկեղեցու կարգավիճակի վերաբերյալ` տարբեր ատյաններին ուղղված բազմաթիվ դիմումները չբավարարվեն։

Ինչպես նշեց Խաչատրյանը, Հայաստանի ու Վրաստանի արխիվներում կան փաստաթղթեր, որոնք վկայում են` Թբիլիսիում XIX դարում կառուցված Թանդոյանց եկեղեցին հայկական է։ Այդուհանդերձ, Վրաստանի իշխանությունները որոշել են այն փոխանցել Վրաստանի ուղղափառ եկեղեցուն։

Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի մամուլի քարտուղարի խոսքով` Վրաստանի որոշումը եկեղեցու պատմության ու ոչ ամբողջական տեղեկությունների թյուր մեկնաբանության հետևանք է։

«Անկասկած, հայկական եկեղեցի է։ Դա ապացուցել են Հայաստանի ու Վրաստանի արխիվների փաստաթղթերը։ Խորհրդային տարիներին եկեղեցին բռնագրավվել է։ Այն հանձնում էին մեկ Պիոներ պալատին, մեկ կինոթատրոնին», — ասաց Խաչատրյանը։

Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը բազմիցս բարձրացրել է եկեղեցին Վրաստանի իշխանություններին փոխանցելու հարցը, սակայն պատշաճ պատասխան չի ստացել։ Նրանք նաև պահանջում են, որ եկեղեցուն հայկական մշակութային ժառանգության կարգավիճակ տրվի։

здание Константинопольской Патриархии - Sputnik Արմենիա
Թուրքիան հայոց եկեղեցուց վրեժ է լուծում. հայերը մնացել են առանց առաջնորդի

Թանդոյանց սուրբ Աստվածածին եկեղեցին միակ կրոնական կառույցը չէ, որի վերաբերյալ Վրաստանի իշխանությունների ու Հայ առաքելական եկեղեցու տեղի թեմի կարծիքները, մեղմ ասած, չեն համընկնում։ Մինչև այժմ չի լուծվել XIX դարի Շամխորեցոց եկեղեցու հարցը։ Եկեղեցու շենքը մաշվել է, հիմքը` թուլացել, կառույցը վերանորոգման կարիք ունի։

Սակայն Վրաստանի իշխանությունները, ի դեմս Մշակույթի նախարարության, եկեղեցու հարևանությամբ տուն կառուցելու թույլտվություն են տվել։ Վրաստանի հայկական համայնքի ու Tiflis Hamkari կազմակերպության ներկայացուցիչները նշում են, որ շինարարությունը եկեղեցու անմիջական հարևանությամբ է լինելու, ինչը վերջնականապես կթուլացնի հիմքը։

Շամխորեցոց եկեղեցին կառուցվել է XIX դարի սկզբին, տարբեր տվյալների համաձայն` 1775 թվականին։

Լրահոս
0