00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրացիների ձեռքը հասավ Սուրբ Նշան եկեղեցուն. շինության գոյությունը վտանգված է

CC BY-SA 2.0 / Felix Khachatrian / Церковь Сурб Ншан в Тбилиси
Церковь Сурб Ншан в Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանի հայ համայնքը կրկին անհանգստացած է` այս անգամ Վրաստանի պատմամշակութային հերթական հուշարձանի` հայկական Սուրբ Նշան եկեղեցու մերձակայքում հյուրանոց կառուցելու պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները տագնապած են այն տեղեկությամբ, ըստ որի` ներդրողները մտադիր են Թբիլիսիի հայկական Սուրբ Նշան եկեղեցուց 3-4 մետր հեռավորությամբ հինգ հարկանի հյուրանոց կառուցել։ Այդ մասին արդեն մի քանի օր է ահազանգում են մայրաքաղաքի բնակիչները Facebook սոցիալական ցանցում։

Армен Амирян на презентации книги Артавазда Пелешяна Моя вселенная и единая теория поля - Sputnik Արմենիա
Հայկական պատվիրակությունը Թբիլիսիում լուծել է հայկական ժառանգության հարցը

«Եկավ նաև Թբիլիսիի Արծաթյա փողոցում գտնվող հայկական Սուրբ Նշան եկեղեցու ժամանակը։ Ներդրողը մտադիր է եկեղեցուց 3-4 մետր հեռավորությամբ հինգ հարկանի շենք կառուցել քանդված երկհարկանի շենքի փոխարեն։ Այն կգործի որպես հյուրանոց։ Սուրբ Նշանն այդպես ավելի արագ և հեշտությամբ կկարողանան յուրացնել կամ նվիրել որևէ մեկին», — գրել է օգտատերերից մեկը։

Եկեղեցուց կողքին նոր շենք կառուցելու թույլտվություն Վրաստանի իշխանությունները վաղուց են տվել։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում դա հաստատեց նաև հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի իրավական հարցերի բաժնի ղեկավար Միխայիլ Ավագյանը։

«Մենք այժմ պարզում ենք գործի հանգամանքները։ Շենքը կառուցելու համար թույլտվություն է տրվել։ Մտադիր ենք այն վիճարկել բոլոր ատյաններում։ Կփորձենք հասնել նրան, որ թույլտվությունը չեղարկվի», — ասաց Ավագյանը։

Նրա խոսքով` շինարարական աշխատանքները, առավել ևս եկեղեցուց 3-4 մետր հեռավորությամբ, կարող են վանքի փլուզման վտանգ առաջացնել։ Հյուրանոցի հիմքի համար հորերը, տեխնիկայի կիրառումը կարող է եկեղեցուն մեծ վնաս հասցնել, առանց այն էլ շինությունը վատ վիճակում է։

1703 թվականին կառուցված Սուրբ Նշան եկեղեցում 2002 թվականին հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով այրվեցին եկեղեցում պահպանվող տպագիր հրատարակությունները։ 2012 թվականին փլուզվեց շինության հյուսիս-արևելյան սյունը։ Դեպքը տեղի ունեցավ հրդեհը մարելու հետևանքով։ Այդ ժամանակվանից եկեղեցին բախտի քմահաճույքին է հանձնված։

Եկեղեցու մերձակայքում նախատեսվող հյուրանոցի շինարարության վերաբերյալ մանրամասներ իմանալու համար Sputnik Արմենիան դիմեց Թբիլիսիի քաղաքապետարան, սակայն որևէ պատասխան չստացավ։

Памятник тифлисскому меценату Александру Манташеву - Sputnik Արմենիա
Մանթաշյանցը, որին ճանաչում էր Ռոտշիլդը. նա եկեղեցի կառուցեց այնտեղ, որտեղ ամենաշատ մեղքերն էր գործել

Թբիլիսիում բաց է մնացել նաև Թանդոյանց սուրբ Աստվածածին եկեղեցու ճակատագրի հարցը։ Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը պատրաստ է դատարանում վիճարկել վրացական իշխանությունների` Թբիլիսիի Թանդոյանց սուրբ Աստվածածին եկեղեցին Վրաստանի առաքելական եկեղեցուն փոխանցելու մասին որոշումը։ Հայաստանի ու Վրաստանի արխիվներում կան փաստաթղթեր, որոնք վկայում են` Թբիլիսիում XIX դարում կառուցված Թանդոյանց եկեղեցին հայկական է։ Այդուհանդերձ, Վրաստանի իշխանությունները որոշել են այն փոխանցել Վրաստանի ուղղափառ եկեղեցուն։

Թանդոյանց սուրբ Աստվածածին եկեղեցին միակ կրոնական կառույցը չէ, որի վերաբերյալ Վրաստանի իշխանությունների ու Հայ առաքելական եկեղեցու տեղի թեմի կարծիքները, մեղմ ասած, չեն համընկնում։ Մինչև այժմ չի լուծվել XIX դարի Շամխորեցոց եկեղեցու հարցը։ Եկեղեցու շենքը մաշվել է, հիմքը` թուլացել, կառույցը վերանորոգման կարիք ունի։

Սակայն Վրաստանի իշխանությունները, ի դեմս Մշակույթի նախարարության, եկեղեցու հարևանությամբ տուն կառուցելու թույլտվություն են տվել։ Վրաստանի հայկական համայնքի ու Tiflis Hamkari կազմակերպության ներկայացուցիչները նշում են, որ շինարարությունը եկեղեցու անմիջական հարևանությամբ է լինելու, ինչը վերջնականապես կթուլացնի հիմքը։

Շամխորեցոց եկեղեցին կառուցվել է XIX դարի սկզբին, տարբեր տվյալների համաձայն` 1775 թվականին։

Լրահոս
0