00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տարին մեկ անգամ փայտն էլ է կրակում. երևանցիներին կուրախացնի՞ լիբանանցի կառուցապատողը

© Sputnik / Karen YepremyanПамятник Давиду Сасунскому в Ереване
Памятник Давиду Сасунскому в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հազվադեպ է լինում, որ Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանն ուրախանա Երևանում նախատեսվող փոփոխությունների մասին Քաղաքաշինության պետական կոմիտեի ներկա նախագահ Նարեկ Սարգսյանի հայտարարություններից։ Ցավոք, նրա համար սովորական է դարձել, որ այդ պաշտոնյայի նախագծերն անվերադարձ աղավաղում են մայրաքաղաքի տեսքը։

Բայց Սասունցի Դավիթ կայարանի մերձակայքում հյուրանոցի կիսակառույց շենքի ապամոնտաժման մասին հայտարարությունը երևանցիներին հաճելիորեն զարմացրել է և ուրախացրել։ Արդեն երեք տասնամյակից ավելի այդ անավարտ կառույցն աչք էր ծակում, իսկ դրա կողքով մարդիկ վախվորած էին անցնում, քանի որ այդտեղ կարելի է հանդիպել թափառող շների, անօթևան և կասկածելի մարդկանց։

Այնինչ մի ժամանակ հրապարակն ամբողջական, ավարտուն համալիր էր։ Կայարանի շենքի մի կողմում «Սասունցի Դավիթ» կինոթատրոնն էր, մյուս կողմում՝ երկաթուղայինների Մշակույթի տունը։ Երևանցիները հիշում են` երբ վերանորոգվում էր Պարոնյանի անվան թատրոնի շենքը, հենց այս Մշակույթի տանն էին բեմադրվում բոլոր ներկայացումները։

«Սասունցի Դավիթ» կինոթատրոնը կառուցվել է 1960-ականների կեսին։ Այնտեղ հիմնականում հնդկական ֆիլմեր էին ցուցադրում։ Պատմում են, որ տոմս ձեռք բերելը բավականին դժվար էր։ Մշակույթի այդ օջախը փակվել է 1980-ականների սկզբին, իսկ մի քանի տարի անց այն քանդել են, փոխարենը այդտեղ սկսել են հյուրանոցային համալիր կառուցել, որի շինարարությունն այդպես էլ չհասցրեցին։

Улица Абовяна 3/1. Старый Ереван - Sputnik Արմենիա
Երևանը մի քաղաք է, որից խլում են անցյալը. մաս 2-րդ

Պատմում են նաև, որ պատճառը 1988թ.-ի երկրաշարժն էր։ Իբր, հյուրանոցի շենքը նախատեսված է եղել 7 բալի համար, և շինարարությունը շարունակելը վտանգավոր են համարել։ Ամեն դեպքում, բնական աղետին անմիջապես հաջորդել է պետականը` Խորհրդային Միության փլուզումը, որից հետո գնացքները դադարել են գալ Հայաստան, և կիսակառույց հյուրանոցն այդպես մնացել է կանգնած՝ սպասելով իր ճակատագրին, լավագույն ժամանակներին։

Իսկ այդ լավագույն ժամանակներն այդպես էլ չեկան. հսկա (երևանյան չափանիշներով) համալիրը ոչ մեկին այլևս պետք չէր։ Խոշոր ներդրողները մոլուցքով կառուցապատում էին փոքր կենտրոնը, և կայարանամերձ հրապարակը, որի կենտրոնում անգամ Քոչարի գլուխգործոցն է, հետաքրքիր չէր նոր հայկական բիզնես մտածելակերտի համար։ Ճիշտ է, պարբերաբար բարձրաձայնվում էր ինչ-որ նախագծի մասին, բայց գործը խոսքերի և տեսական դատողությունների մակարդակից այն կողմ չէր անցնում։

Կարծես թե սառույցը վերջապես շարժվում է։ Ամեն դեպքում ապամոնտաժման սկիզբը հուսադրող է, միայն թե լավ կլինի, եթե այդ վայրում հրապարակի տեսքին ներդաշնակ ինչ-որ շինություն կառուցեն։ Մենք՝ երևանցիներս, նոր կառույցների անճաշակությունից տանջված մարդիկ ենք, դրա համար էլ վախենում ենք։

ԶԼՄ-ներն առայժմ շատ տեղեկատվություն չեն հաղորդում, ասում են, որ ներդրողն իրական է և վճռական է տրամադրված։ Ասում են՝ Լիբանանի քաղաքացի է, ոչ հայ։ Նա մտադիր է այդ գործի մեջ ներդնել տասնյակ միլիոնավոր դոլարներ, կառուցել հյուրանոցներով, առևտրի ու բիզնես կենտրոններով համալիր, մի խոսքով` ինչպես պահանջվում է։

Ներդրողը քաղաքապետարանից քանդելու թույլտվություն է ստացել և ապամոնտաժման նախագիծ։ Անցած դարի կիսակառույց հյուրանոցը քարառքար, դետալառդետալ կքանդեն, նախ` պատերի պանելները, սյուները, գերանները, հետո` ծածկերը։

Каскад. Ереван - Sputnik Արմենիա
Մայրաքաղաքը 10 տարի անց. ինչպե՞ս է Նարեկ Սարգսյանը տեսնում ապագայի իր Երևանը

Այդ կառույցի մետաղե դետալները ժանգոտվել են, փտել և վտանգավոր դարձել, աշխատանքները կատարվելու են չափազանց զգուշավորությամբ։ Փողոցի կողմից եռուն շինարարություն առայժմ չի նկատվում. ներսում կռունկի օգնությամբ մաքրում և շինհրապարակից հեռացնում են խոշոր դետալները և աղբը։ Մաքրման աշխատանքներից հետո նոր կսկսվի ապամոնտաժումը։

Ուրախալի է, որ պատրաստվում են վերականգնել «Սասունցի Դավիթ» կինոթատրոնը, որը մի ժամանակ զարդարել է կայարանամերձ հրապարակը։ Բայց դիմացի Մշակույթի տան ճակատագիրն անհայտ է, դրա մասին տեղեկատվություն չկա, թեև այդ կառույցը դժվար է դասել մայրաքաղաքի ճարտարապետական գլուխգորգծոցների շարքը։ Հնարավոր է` մեկի հարցերը լուծելուց հետո անցնեն նաև մյուսին։

Եթե կինոթատրոնը վերականգնեն սկզբնական տեսքով, ապա դա հույս կներշնչի, որ հրապարակի մյուս կառույցները ներդաշնակ կլինեն հրապարակի տեսքին, որ այնտեղ վեր չի հառնի ապակե անճոռնի որևէ կառույց կամ նույնիսկ քարե, բայց դիմազուրկ, ինչպես, օրինակ, Հյուսիսային պողոտայում։

Լրահոս
0