00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մայրաքաղաքը 10 տարի անց. ինչպե՞ս է Նարեկ Սարգսյանը տեսնում ապագայի իր Երևանը

© Sputnik / Asatur YesayantsКаскад. Ереван
Каскад. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ բացառիկ զրույցում պատմեց, թե ինչպիսին է պատկերացնում Երևանը 10 տարի անց:

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի-Sputnik. Գոհար Սարգսյան. Երևանը պետք է լինի քաղաք, որտեղ աշխարհի բոլոր ծայրերից կգան ու կմոռանան հեռանալու մասին: Իր երազանքի Երևանի մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսեց կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը: Երևանը, ըստ նրա, 10 տարի հետո կլինի բազմագույն շենքերով: Կտեսնենք վարդագույն տուֆից կառուցված, ինչպես նաև սև ու սպիտակավուն շենքեր: Այլ է տանիքների հարցը:

«Ցանկալի է խիստ սահմանափակ գույներով տանիքների լուծումներ, քանի որ մեր քաղաքը տեսանելի է  նաև վերևից, այն ամֆիթատրոն է։ Շուրջը բլուրներ կան, օրինակ`Քանաքեռի, Կասկադի, Սարալանջի, որոնք ափի մեջ են առնում քաղաքը։ Տարբեր շրջանների ավանդույթներից հիմա մշակումներ արվում են, դա կքննարկվի և կհաստատվի։ Ինձ համար լավագույն օրինակը Դսեղ գյուղն է, այստեղ առ այսօր էլ կղմինդրի տաք գույները պահպանված են: Երբ գյուղին նայում ես վերևից, այն միագույն է` հիմնականում ծիրանագույնի մեջ»,–պատմեց Սարգսյանը։

Улица Абовяна 3, здание АОКС-а. Старый Ереван - Sputnik Արմենիա
Երևանը մի քաղաք է, որից խլում են անցյալը. մաս 1-ին

Նարեկ Սարգսյանի պատկերացրած Երևանը կանոնակարգված տանիքներով է` առանց անճոռնի մանսարդների։ Երևանը, ըստ մեր զրուցակցի, պետք է լինի կանաչ տարածքների մեջ ընկղմված, գեղեցիկ հայկական ճարտարապետությամբ, լուսավոր փողոցներով ու բարեկարգ մայթերով։

«Առաջին հարկերի խայտաբղետ լուծումները և տհաճ լատինատառ տարբեր անունները չեմ ուզում լինեն։ Միասնական դիզայն, նուրբ, գեղեցիկ, հայկական համուհոտով քաղաք եմ պատկերացնում»,–ասաց նա։

Սարգսյանը խոստովանում է, որ Երևանն այսօր այն քաղաքը չէ, որին արժանի է։ Բայց միաժամանակ շեշտում է, որ պարբերական ու ակտիվ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։

«Ես պատկերացնում եմ բոլոր մայթերը շատ ավելի մեծ, փողոցներն ավելի նեղ, որպեսզի մարդիկ քայլեն, զբոսնեն։ Այստեղ տղամարդիկ և կանայք սիրում են քայլել, իրենց ցուցադրել, մի հսկայական թատրոն է Երևանը։ Երբ մարդը դուրս է գալիս փողոցում զբոսնելու, դա մի յուրահատուկ արարողակարգ է։ Սրանք լավ ու լուրջ արժեքներ են, որ միանգամից գրավում են զբոսաշրջիկներին, որովհետև տաք, ջերմ, անմիջական շփումներով քաղաք է Երևանը»,–պատմեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը։

Մեր զրուցակցի դիտարկմամբ` Երևանը հավակնում է դառնալ տարածաշրջանի լավագույն քաղաքը։ Իսկ դրա համար պետք է ունենալ կրթված ու մայրաքաղաքը սիրող քաղաքացի և Երևանի մնայուն գործեր ստեղծող ճարտարապետներ։

© Sputnik / Karen YepremyanՆարեկ Սարգսյան, Գոհար Սարգսյան
Макет здания Правительства РА - Sputnik Արմենիա
Նարեկ Սարգսյան, Գոհար Սարգսյան

«Քաղաքացին պետք է հասկանա՝ մեկ քառակուսի ավելի հանրային տարածքից պոկել նշանակում է, որ պոկեց երեխայի ապագայից։ Եթե այդ գիտակցությունը լինի, քաղաքացին հասկանա՝ ինչ է նշանակում քաղաք, առավել ևս՝ մայրաքաղաք, դրանից էլ զատ մեր մասնագիտական կարողություններով ստեղծենք գործեր, որ մնայուն են, չեմ կասկածում, որ տասը տարի հետո կարող ենք ունենալ ռեգիոնում լավագույն քաղաքը»,–վստահեցրեց նա։

Նարեկ Սարգսյանը միանշանակ հաստատեց` ռաբիս երաժշտություն ճարտարապետության մեջ անընդունելի է։ Զբոսաշրջիկները պետք է գան ու տեսնեն մայրաքաղաք, որը պարտական է Կոմիտասին։

Լրահոս
0