00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկու միլիոն դրամ` բանտի գինը. ի՞նչ կտա տնտեսվարողին նոր փոփոխությունը

Բաժանորդագրվել
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է Քրեական օրենսգրքում մի շարք փոփոխություններ կատարել և, ըստ այդմ, օրենսգրքի տնտեսական հանցագործություններին վերաբերող յոթ հոդված ուժը կորցրած ճանաչել:

Թագուհի Ասլանյան, Sputnik.

Մասնավորապես, նախատեսվում է ապաքրեականացնել «Կեղծ գինի կամ կեղծ օղի, ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը», «Ակցիզային դրոշմանիշերով և դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված կամ չվերադրոշմավորված ապրանքներ իրացնելը», «Ակցիզային դրոշմանիշերով և դրոշմապիտակներով դրոշմավորման կանոնները խախտելը», վաշխառությունն արգելող հոդվածները: Նախագիծն ընդունվելու դեպքում տնտեսական հանցագործությունների համար միայն վարչական պատասխանատվություն կսահմանվի՝ 2 միլիոն և ավելի դրամ տուգանքի տեսքով:

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով այդ փոփոխությունները դրական կանդրադառնան գործարար ոլորտի վրա՝ նպաստելով դրա զարգացմանը և խթանելով այլ բիզնեսների ստեղծումը:

Фрукты - Sputnik Արմենիա
Փոխնախարար. Հայաստանից գյուղմթերքի արտահանումը կրկնակի աճել է

«Նախաձեռնությունը դրական եմ գնահատում մի քանի տեսանկյուններից: Երբ նման վերաբերմունք է դրսևորվում բիզնեսի հանդեպ, գործարարին շնչելու հնարավորություն է տրվում, դա նպաստում է ոլորտի զարգացմանը, նաև օտարերկրյա ներդրումների ներգրավվմանը»,- նման կարծիք է հայտնում մասնագետը:

Եթե քաղաքացին գիտի՝ դատական համակարգը մեզանում կոռումպացված է, իսկ տնտեսական հանցագործությունների համար քրեական պատասխանատվություն է նախատեսվում, նա վախենում է ոտք դնել բիզնես ոլորտ կամ զարգանալ, ընդլայնել իր գործը՝ մտածելով, որ մի օր իրեն կարող են անհիմն զրկել ազատությունից և բիզնեսից, իսկ կոռումպացված դատական համակարգում նա չի կարողանա իր իրավունքները պաշտպանել: Դա կապում է ձեռնարկատիրոջ կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մտադրություն ունեցողների ձեռքերը, վանում է նրանց ոլորտից: Իսկ երբ այդ ահաբեկող գործոնը՝ քրեական պատասխանատվությունը, վերացվի և մոտեցումը փոխվի, տնտեսական հանցագործությունները դիտարկվեն որպես զեղծարարություն, գործարարն ավելի համարձակ կդիմի բիզնեսը զարգացնելու քայլին, նոր ընկերություններ կհիմնվեն, մարդիկ իրենց ավելի ապահով կզգան: Նման կարծիք հայտնեց տնտեսագետը՝ հավելելով՝ երբ մեզանում բիզնես ոլորտը կայանա, փոփոխվի ու բարեփոխվի, կարելի է նորից վերադառնալ տնտեսական հանցագործությունների քրեականացմանը: Առայժմ գիլյոտինային մեթոդների կիրառումը նա ճիշտ չի համարում:

Ըստ Գագիկ Մակարյանի՝ տնտեսական հանցագործությունների համար քրեական հետապնդում նախատեսող օրենքի առկայության հետևանքով այսօր դատարաններում սննկացման մասին կայացրած բազմաթիվ որոշումներ կան: Դրանց զգալի մասը, նրա հավաստիացմամբ, հիմնավորված չեն որպես քրեական գործեր: Այսինքն՝ կան գործարարներ, որոնք առանց հիմնավոր պատճառի հայտնվել են ճաղերի հետևում, իսկ իրենց բիզնեսը փակվել է, նրանք սնանկ են հայտարարվել, քանի որ չեն կարողացել ապացուցել իրենց անմեղությունը. «Արդյունքում դատարաններն այնքան են լցված նման գործերով, որ սնանկության մասին նոր օրենքով և դատական համակարգի որոշ բարեփոխումների շրջանակում նախատեսվում է սնանկության գործերով առանձին դատարան հիմնել»:

Никита Чапайкин - Sputnik Արմենիա
Սննդամթերքի հայ արտադրողները ծանոթացել են արտահանման նոր պայմաններին

Գործատուների միության նախագահը համոզված է, որ Հայաստանի տնտեսության այսօրվա ծայրահեղ վիճակում նման վճռական մեթոդների կիրառումն, ինչպիսին գործարարներին զեղծարարությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելն է, մեզ համար կարող է վատ հետևանքներ ունենալ:

«Մենք պետք է այդ հարցին խիստ զգուշավոր վերաբերվենք: Արդեն իսկ բիզնեսների փակման ռեկորդային ցուցանիշներ կան մեզանում»,- նշում է Գագիկ Մակարյանը:

Ներկայացելով 2016թ. վիճակագրական տվյալները՝ տնտեսագետը նշում է, որ այդ տարվա ընթացքում հանրապետությունում 10 029 ընկերություն է լուծարվել, 5 հազարն էլ դադարել են գործել: Մինչդեռ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն այն ժամանակ հայտարարում էր, թե մոտ 15 հազար նոր ձեռնարկություն է բացվել, բիզնես հիմնվել՝ լռելով փակվածների մասին: Գագիկ Մակարյանի դիտարկմամբ՝ դա նշանակում է, որ ձեռնարկությունների հիմնման առումով մեր երկրում որևէ առաջընթաց չի եղել՝ որքան նոր ձեռնարկություններ բացվել են, այնքան արդեն գոյություն ունեցողները փակվել են: Դա զարգացում չէ, և նոր ներդրումներ տրամաբանորեն չեն կատարվել, պարզապես մի բիզնեսը փոխարինել է մյուսին, ոչ ավելին:

Պետեկամուտների կոմիտեի առաջարկած նոր նախագծով նախատեսվում է ապաքրեականացնել նաև տարբեր ապրանքանիշերի կեղծման դեպքերը: Ուստի գործատուների միության նախագահից հետաքրքրվեցինք՝ մտավախություն չկա՞, որ այդկերպ կարող են պարզապես ավելանալ զեղծարարությունները. գործատուն կվճարի տուգանքը և կշարունակի կեղծել ապրանքներն ու ավելի շատ շահույթ ստանալ դրանից:

Գագիկ Մակարյանն ասաց, որ ինքը նման մտավախություն չունի, քանի որ նախ՝ երկու միլիոն դրամ տուգանքը բավականին մեծ թիվ է, և գործատուն՝ հատկապես փոքր ու միջին ձեռնարկատերերը, այդ գումարը կորցնելու ռիսկին չեն դիմի: Եվ հետո՝ տնտեսվարողը կխուսափի ապրանքներ կեղծելուց, քանի որ խաղաքարտին իր հեղինակությունն է դրված:

«Բիզնեսմենը պետք է գիտակցի, որ հայտնի ապրանքանիշի անվան մեջ մեկ տառ փոխելով ու այդ արտադրանքը կեղծելով, անհավասար, անբարեխիղճ մրցակցություն ստեղծելով՝ նա չի կարող երկար գոյատևել, քանի որ կկորցնի սպառողի վստահությունը»,- ասում է տնտեսագետը:

Контрольно-пропускной пункт (КПП) «Бавра» на границе Армении и Грузии. - Sputnik Արմենիա
Ի՞նչ բոնուսներ կստանա Հայաստանը. ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը տնտեսվարողների շահերից է բխում

Գործարարներին բանտ նստեցնելու և նրանց բիզնեսը փակելու փոխարեն կառավարությունը պետք է մտավոր սեփականության ինստիտուտի և իրավասու այլ կառույցների՝ սպառողների շահերը պաշտպանող, մրցակցային պետական ծառայությունների ու մարմինների գործունեությունն անհամեմատ ավելի արդյունավետ դարձնելու քայլեր ձեռնարկի՝ դրանց հնարավորինս անկախություն և ավելի մեծ լծակներ տալով և այդ կառույցներում բացառելով կոռուպցիոն դրսևորումները:

Անդրադառնալով օրենքի նախագծին՝ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն ասաց, որ մի շարք դրույթների ապաքրեականացումը ռիսկային է, բայց եթե հաշվի առնենք, որ դրանք մեզանում երբևէ չեն գործել, ապա ի վերջո ոչինչ չի փոխվում:

«Օրենքի տվյալ կետերը զուտ ձևական էին, ուրեմն անիմաստ է դրանք թղթի վրա պահելը: Օրենքը երկար տարիներ գործել է, ունեցել ենք և այժմ էլ լինում են բազմաթիվ խախտումներ այդ ոլորտում՝ ապրանքներ են նենգափոխվում և իրացվում՝ վտանգելով սպառողների առողջությունը, կյանքը, բայց ոչ մի անգամ չի եղել որևէ դեպք, երբ խոշոր ընկերություններից որևէ մեկը ապրանքանիշ կեղծելու համար քրեական պատասխանատվության ենթարկվի»,- հավաստիացնում է Պիպոյանը:

Մյուս կողմից էլ, ըստ նրա, եթե օրինախախտման համար անձանց չենք նստեցնում, պատասխանատվության չենք ենթարկում, ավելի լավ է պետական բյուջեն համալրենք: Նա համոզված է՝ գոնե այս կերպ զեղծարարները կպատժվեն տուգանքներով:

«Դրույթները հենց այնպես չեն ապաքրեականացվում։ Դա նշանակում է, որ կառավարությունը վճռական է տրամադրված գոնե տնտեսավարողներին տուգանելու հարցում, իսկ այս նախագիծը ազդակ է նրանց: Միայն թե տուգանքներն այնքան մեծ պետք է լինեն, որ քրեական պատասխանատվությանը փոխարինող, համարժեք լինեն և արդյունավետ: Հակառակ դեպքում մարդիկ կշարունակեն կեղծել ու վճարել դրա համար: Գործընթացը չպետք է առևտրի վերածվի»,- ասում է ՀԿ նախագահը:

Премьер-министр РА Овик Абраамян - Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետ. «Շուկայում կա մրցակցության խաթարում»

Հարցին ի պատասխան՝ արդյո՞ք օրենքի դրույթների ապաքրեականացումը ազատ դաշտ չի ստեղծի խախտումների համար, և հայտնի ապրանքանիշերի անվան տակ համատարած կեղծ ապրանքներ, արտադրանք չի իրացվի, Պիպոյանն ասաց, որ այսպես թե այնպես օրենքի չկիրառմամբ դաշտն ազատ է եղել:

Հենց դրանով էլ պայմանավորված է վերջին տարիներին զեղծարարության դեպքերի ավելացումը. «Եթե մեկը գիտի, որ այդ արարքի համար 10 տարի ազատազրկում է նախատեսված, բայց օրենքը չի գործելու և պատասխանատվություն չի կրելու, ավելի հեշտ է խախտում անում, իսկ եթե իմանա, որ խախտում անելու դեպքում, դիցուք, 2 միլիոն պետք է պարտադիր վճարի, կխուսափի թերևս։ Մի կողմից թվում է, թե խախտումները կշատանան, մյուս կողմից՝ միանշանակ պնդել հնարավոր չէ։ Տուգանքները զսպող դեր կունենան»:

Բաբկեն Պիպոյանի հավաստմամբ՝ Հայաստանում ամենաշատը կեղծվում են ալկոհոլային խմիչքները, տնտեսական ապրանքները, կոսմետիկ միջոցները, օծանելիքները: Իհարկե, դրանցից բոլորը չէ, որ տեղում են կեղծվում: Որոշ ապրանքատեսակներ արդեն կեղծված ներկրվում են Հայաստան եւ իրացվում որպես հայտնի ապրանքանիշերի արտադրանք:

Բայց, օրինակ, ալկոհոլային խմիչքը, լվացքի փոշիներն ու որոշ տնտեսական ապրանքներ, անգամ թեյերը հենց Հայաստանում են նենգափոխվում:

Լրահոս
0