00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական «առողջաբարդություն»․ առողջապահության նախարարը վերածվեց տուգանքների նախարարի

© Sputnik / Aram NersesyanЛевон Алтунян
Левон Алтунян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախարար Լևոն Ալթունյանի գլխավորած առողջապահության նախարարությունն ավելի ու ավելի քիչ է արդարացնում իր անվանումը։ Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանի մոտ այդ անհամապատասխանության զգացողությունն օրեցօր աճում է և արդեն վաղուց վերածվել համոզմունքի․ կազմակերպությունն ավելի ճիշտ կլինի անվանել «առողջաբարդության նախարարություն»։

Սկսենք հարցից․ մեր առողջության մասին հոգ տանելու հետ ի՞նչ կապ ունի առողջապահության նախարարությունն իր ներկա տեսքով։ Ամենահեռավոր։ Մասնավորապես, նրա ղեկավարը շփոթում է տղաներին աղջիկների հետ, պնդում երկրում սեռական փորձ ունեցող մինչև 15 տարեկան աղջիկների 25 տոկոսի մասին, և լայնորեն  գովազդում մեծ աղմուկ բարձրացրած «Գարդասիլ» պատվաստանյութի կիրառումը, որը, ինչպես և սպասվում էր, ձախողվեց․․․

Левон Алтунян - Sputnik Արմենիա
Նախարարը պատերազմ է հայտարարել ծխողներին

Ի դեպ, վատ չէր լինի պարզել, թե ինչպես են ծախսվել դրամաշնորհները և այլ արտասահմանյան ֆինանսավորումը՝ հատկացված «գարդասիլային» ծրագրին։ Թեկուզ միայն նրա համար, որ որքան էլ գումար հատկացնեին ծրագրին, այն հաստատ նախատեսված չէր լինի մի քանի հարյուր մարդու համար, այն էլ միայն պաշտոնական տվյալներով, որոնց ինչ-որ կերպ պատվաստել են ու պարզ չէ, թե ինչպես։

Առողջապահության նախարարությունը մեր առողջության պահպանման հետ գրեթե կապ չունի, ու նույնիսկ ոչ այն պատճառով, որ նստում և որոշում է գրադարաններում ու Օպերային թատրոնում ծխելու համար տուգանքների չափերը, այսինքն` զբաղվում է այդ նախարարությանը բոլորովին ոչ բնորոշ աշխատանքով։ Ցանկացած երկրի առողջապահության նախարարության գործն է մտածել, թե ինչպես բուժել մարդկանց, այլ ոչ հաշվարկել, թե որքան տուգանք պլոկել նրանցից։

Հիմա մեր առջև դրել են գրեթե բոլոր դեղերը դեղատոմսով գնելու օրենքը։ Լավ, դա արդարացված է հակաբիոտիկների, հորմոնային և նարկոտիկ նյութեր պարունակող դեղամիջոցների դեպքում։ Բայց մնացա՞ծ դեղերը, որոնք օգտագործում են շատերը և օգտագործել են տարիներով ու տասնամյակներով։

Վերջերս կայացած մամուլի ասուլիսում «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը մտավախություն հայտնեց, որ դեղերի մասին օրենքում փոփոխությունները կհանգեցնեն Հայաստանում դեղորայքի ստվերային շրջանառության, անհամեմատ կբարձրացնեն կոռուպցիոն ռիսկերի մակարդակը։ Պարոն Պիպոյանը դիվանագիտորեն ընդամենը «մտավախություն» է հայտնել, իսկ մենք, այդքան դիվանագետ չլինելով, հակված ենք վստահություն հայտնել։

Референс-лаборатория в Ереване - Sputnik Արմենիա
Ամեն ինչ էլ կարող է պատահել. Ալթունյանը` Մասիսի լաբորատորիայի աղմկահարույց դեպքի մասին

Հիմա չենք թվարկի ակնհայտ բաներ, որ դեղերն առանց դեղատոմսի կվաճառվեն ընդհատակից, բնականաբար` ավելի թանկ, որ բժիշկները բոլոր ցանկացողներին ճնշման դեմ հասարակ դեղի համար աջ ու ձախ դեղատոմսեր կգրեն, բնականաբար` պարգևատրման դիմաց, որ նրանց, ովքեր կգնան «օրինական» ճանապարհով (պաշտոնապես կդիմեն բժշկի անհրաժեշտ դեղատոմսի համար) սենյակից սենյակ ու լաբորատորիա կուղարկեն անպիտան անալիզների համար, որպեսզի գործընկերները նույնպես գումար վաստակեն․․․ Եվ այսպես շարունակ։

Պարոն Ալթունյանը սեպտեմբերին Sputnik Արմենիային տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե նրան գոհացնու՞մ է արդյոք առաջնային բժշկական օղակի աշխատանքը, հայտարարել էր․ «Փառք Աստծո, ես առայժմ չեմ դիմել պոլիկլինիկա»։ Իսկապես, պարոն Ալթունյանի բախտը բերել է, այո, նախարարները պոլիկլինիկա չեն գնում։

Ինչպես նաև չեն գնում սովորական լաբորատորիաներ, որտեղ արյան և մեզի անալիզներ են հանձնում։ Դե այնպիսի լաբորատորիներ, որոնցից մեկում վերջերս, ինչպես հիշում եք, որպես մեզի անալիզ հանձնված կանաչ թեյի մեջ ախտորոշել էին պիելոնեֆրիտ։ Իսկ առողջապահության նախարար Ալթունյանն այդ դեպքը աղաղակող չհամարեց, բառացիորեն ասելով, որ «ամեն բան կարող է պատահել»։

Вакцинация против гриппа в Калининграде - Sputnik Արմենիա
Սկանդալ «Գարդասիլ» պատվաստանյութի շուրջ․ պատվաստվածներին անպտղությո՞ւն է սպառնում

Իհարկե, կարող է։ Ահա և ստացվում է, որ նման «անալիզները» (որոնք, ի դեպ, էժան չեն) բոլորովին եզակի չեն, ահա թե ինչն է սարսափելի։ Այլապես նախարարն այդքան սովորական  չէր արձագանքի, իբր  հազվադեպ բան է եղել։ Փոխարենը տուգանքներ հաշվարկելը և ամեն ինչ դեղատոմսի տակ մտցնելը իսկապես գործունեություն է, որը պետք է ծավալեն մարդիկ, որոնք պատասխանատու են բժշկության համար։

Բայց սա դեռ ամենը չէ։ Սարսափելի է մեկ այլ բան․ վերցնենք թեյի հետ կապված նույն դեպքը, որը որպես մեզ հանձնել էին Մասիսի լաբորատորիայում։ Սա սովորական չէ, դա արտակարգ պատահար է, որը ստվեր է նետում մյուս լաբորատորիաների այն աշխատողների վրա, որոնք առայժմ արդար են աշխատում։ Նրանց նկատմամբ վստահությունը եթե բոլորովին չի վերացել, ապա խիստ խախտվել է։ Իսկ առողջապահության նախարարի համար այդ ամենը չնչին բան է, որն արժանի չէ ուշադրության։

Լավ, թող այդպես լինի։ Բայց ամեն դեպքում ցանկանում ենք հասկանալ։ Հնարավոր է կառավարությունը պատասխանի` ո՞ր նախարարությունը, ո՞ր նախարարն է պատասխանատու նման լաբորատորիաների աշխատանքի համար։ Էներգետիկայի նախարարությո՞ւնը, թե՞ սփյուռքի։ Միգուցե դահուկային սպորտի ֆեդերացիա՞ն։

Ի դեպ, դահուկային սպորտի ֆեդերացիան ավելի շատ կապ ունի առողջապահության հետ, քան ներկա առողջապահության նախարարությունը։

Լրահոս
0