00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սկանդալ «Գարդասիլ» պատվաստանյութի շուրջ․ պատվաստվածներին անպտղությո՞ւն է սպառնում

© Sputnik / Игорь Зарембо / Անցնել մեդիապահոցВакцинация против гриппа в Калининграде
Вакцинация против гриппа в Калининграде - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում տխրահռչակ «Գարդասիլ» պատվաստանյութի շուրջ իրարանցման պատճառով մասնագետները պարբերաբար հանդես են գալիս պարզաբանումներով՝ փորձելով լույս սփռել այս հարցի վրա և համոզել, որ պատվաստանյութի մեջ ոչ մի վատ բան չկա։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik, Անի Լիպարիտյան․ «Գարդասիլ» պատվաստանյութի բացասական հետևանքները բուռն քննարկումների պատճառ են դարձել Հայաստանում։ Հոռետեսների կարծիքով՝ դեղամիջոցը կարող է անպտղություն առաջացնել կանանց մոտ։ Վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը պատմեց մարդու վրա պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութի ազդեցության մասին՝ ընդգծելով պատվաստումների անհրաժեշտությունը։

Նրա խոսքով` եթե ուշադիր ուսումնասիրենք խնդիրը, ապա պարզ կլինի, որ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, յուրաքանչյուր պատվաստանյութի դեմ հանդես են գալիս այն ԶԼՄ-ների ներկայացուցիչները, որոնց ֆինանսավորում են  աղանդավորական կազմակերպությունները։ Ինչպես հայտնի է, աղանդավորները դեմ են պատվաստումներին և արյան փոխներարկմանը։

Մի քիչ պապիլոմա վիրուսի մասին

Հայաստանի երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի նախագահ, վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ գոյություն ունեն մարդու պապիլոմա վիրուսի մի քանի տարատեսակներ։

Арман Бадалян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բադալյան. «Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման հետևանքով կարող է ուշագնացություն լինել»

«ՄՊՎ այնպիսի տեսակները, ինչպիսիք են 16-ը և 18-ը, առավել վտանգավոր են մարդու առողջության համար, քանի որ ուռուցքաբանական հիվանդությունների պատճառ են դառնում, հատկապես, կանանց շարքում, որոնց մոտ կարող է զարգանալ արգանդի վզիկի քաղցկեղ․․․ Արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման դեպքերի շուրջ 75 տոկոսը կապված է հենց պապիլոմա վիրուսի հետ», — ասաց Զաքարյանը։

Նա հիշեցրեց, որ դեռ 80-ականներին գերմանացի գիտնականները հետազոտություն են անցկացրել և ապացուցել, որ այդ վիրուսը հանգեցնում է կանանց մոտ ուռուցքների։ Բացի այդ, հայտնի է դարձել, որ քաղցկեղի շատ տեսակներ կապված են հենց պապիլոմա վիրուսի հետ։ Արդեն 2000-ականներին անցկացրած այլ հետազոտությունները ցույց են տվել, որ այդ վիրուսը կարող է հանգեցնել կաթնագեղձի քաղցկեղի։

«Ի դեպ, միայն կանայք չէ, որ վարակվել են ՄՊՎ-ով և կարող են քաղցկեղ ունենալ, տղամարդկանց մոտ դա նույնպես նկատվում է․․․ Վիրուսը հիմնականում հաղորդվում է սեռական ճանապարհով։ Շատ դեպքերում, 16 և 18 տեսակների վիրուսով վարակվելու ժամանակ, երևացող ախտանշաններ չեն լինում, հիվանդությունն ավելի ուշ է արտահայտվում։ Միաժամանակ 90 տոկոս մարդկանց մոտ օրգանիզմն ինքնուրույն է հաղթահարում վիրուսը, նույնիսկ առանց դեղորայքային բուժման», — ասաց Զաքարյանը։

Մասնագետի խոսքով՝ մնացած 10 տոկոսին սպառնում են ուռուցքաբանական հիվանդություններ, հատկապես եթե խոսքը գնում է կանանց մասին։ Ամենասարսափելին այն է, որ այդ հիվանդությունը կլինիկական ախտանշաններ չունի, և քաղցկեղը բացահայտվում է երրորդ կամ չորրորդ աստիճանում։

Левон Алтунян - Sputnik Արմենիա
Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութի մտավախությունները հավաքեք և ուղարկեք մեզ

«Իսկ եթե հաջողվում է բուժել քաղցկեղը, ապա, ամեն դեպքում կինը, չի կարող երեխաներ ունենալ։ Հատկապես, եթե կատարվել է արգանդի վզիկը հեռացում», — հավելեց վիրուսաբանը։

Պլացեբոյի էֆե՞կտ

Իհարկե, ցանկալի է անցկացնել Գարդասիլի նոր, լրացուցիչ հետազոտություններ, բայց սկսած 2006թ-ից այդ դեղամիջոցն օգտագործվում է և հայտնի է ամբողջ աշխարհին։ Այն կիրառում են արդեն 70 երկրում, ասաց Զաքարյանը։

Նա հավելեց, որ ԱՀԿ-ը թույլ է տվել աղմկահարույց դեղամիջոցի կիրառումը, քանի որ մինչ այդ բազմաթիվ հետազոտություններ են անցկացվել։

«Կարծում եմ՝ կարիք չկա ժամանակ և մեծ ֆինանսական միջոցներ ծախսել նոր հետազոտությունների վրա (Հայաստանում, խմբ․)։ Գարդասիլը կիրառում են ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Իտալիայում։ Բայց դա պարտադիր պատվաստում չէ, այն ինքնակամ են անում։ Ծնողները կարող են հրաժարվել անվճար պատվաստումից՝ գրելով համապատասխան դիմում», — ասաց Զաքարյանը։

Նա նշեց, որ չի կարելի արձագանքել այդ պատվաստմանը՝ հիմնելով «դեղին մամուլի» հոդվածների կամ հասարակական կարծիքի վրա։ Նա վստահ է, որ բոլորը պարտադիր կերպով պետք է պատվաստվեն։

«Կա՞ն ինչ-որ ապացույցներ, որ Գարդասիլն անվտանգ չէ։ Ոչ։ Ես դա ասում եմ որպես գիտնական», — նշեց նա։

Տարիքը (պատվաստում սկսում են անել 13 տարեկանից) պայմանավորված է նրանով, որ այդ ժամանակ աղջիկները դեռ չեն ապրում սեռական կյանքով։ Բայց պատվաստում կարող են անել նաև 18-20 տարեկանները։ Մարդու մոտ պատվաստումից հետո հայտնվում է դիմադրողականություն, և երբ օրգանիզմը բախվում է պապիլոմա վիրուսի հետ, ապա ուղղակի վանում է այն։

«Պատվաստումը ցանկալի է նաև երիտասարդ տղաների համար, որովհետև հենց այդ վիրուսը կարող է դառնալ տղամարդու սեռական օրգանների քաղցկեղի պատճառ․․․ Գարդասիլի արդյունավետությունը հասնում է 90 տոկոսի», — հավելեց մասնագետը։

© Sputnik / Asatur YesayantsՀովակիմ Զաքարյան
Սկանդալ «Գարդասիլ» պատվաստանյութի շուրջ․ պատվաստվածներին անպտղությո՞ւն է սպառնում - Sputnik Արմենիա
Հովակիմ Զաքարյան

Խոսելով հայ հասարակությունում դեղամիջոցի հետ կապված բուռն արձագանքի մասին՝ Զաքարյանն ասաց, որ ամեն ինչ պետք է աստիճանաբար կատարվի, տարվա ընթացքում մասնագետները պետք է աշխատեն բնակչության հետ, տեղեկացնեն հիվանդության մասին և պատմեն, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե չպատվաստվեն։

«Իսկ այն, որ հայ բուժաշխատողների երեխաներն առաջինն են պատվաստվել վիրուսի դեմ, առավել ևս տեսախցիկի առաջ, պարզունակ օրինակ էր, նման բան պետք չէր անել։ Ավելի լավ կլինի, եթե դրան աստիճանաբար գան», — ասաց Զաքարյանը։

Նա ավելացրեց, որ ՄՊՎ-ը «չի հարցնում», թե մարդը քանի տարեկան է և ինչ սեռի է պատկանում։ Ամեն ինչ արագ է տեղի ունենում և սրընթաց զարգանում է, ուստի ցանկացած մարդ պետք է նախօրոք մտածի իր առողջության մասին, դիմի բժիշկներին և չվախենա պատվաստումներից։

Լրահոս
0