00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամեն ինչ էլ կարող է պատահել. Ալթունյանը` Մասիսի լաբորատորիայի աղմկահարույց դեպքի մասին

© Sputnik / Asatur YesayantsРеференс-лаборатория в Ереване
Референс-лаборатория в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Հայաստանում տեղի ունեցած դեպքը, երբ թեյի գույնի դիմաց լաբորատորիան մեզի անալիզի պատասխան էր տվել, նախարարության բացթողումը չի համարում։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Նելլի Դանիելյան. Հայաստանում կարելի է մեզի փոխարեն թեյի գույն հանձնել հետազոտության և ստանալ մեզի ընդհանուր անալիզի պատասխան։

Այս մասին մամուլում տարածված լուրերը կարդալուց հետո Sputnik Արմենիայի զրուցակից հղի կինը սկսել է կասկածել օրեր առաջ իր հանձնած 50 000 դրամանոց հետազոտությունների արդյունքների հավաստիությանը։

«Միայն մեկ ամսվա ընթացքում շուրջ 50 000 դրամի թանկարժեք հետազոտություններ եմ անցել ու հիմա պարզվում է, որ դրանք շատ հանգիստ կարող են կեղծ լինել։ Եթե Մասիսի լաբորատորիայում կեղծում են, ինչու չեն կարող նույնը նաև Երևանում անել»,– ասում է կինը, ով չցանկացավ հրապարակել իր անունը։

Больница. Капельница - Sputnik Արմենիա
Մանկապարտեզի երեխաներին հիվանդանոց են տեղափոխել. մյուսների ծնողները զգուշանում են

Մեր զրուցակիցը, որ երկու երեխաների մայր է և պատրաստվում է երրորդ երեխան ունենալ, պատմեց, որ նախորդ երկու հղիությունների ժամանակ այդ ծավալի հետազոտություններ չի անցել։ Բայց այս անգամ միայն հղիության 8-րդ ամսվա ընթացքում ստիպված է եղել 4-5 թանկարժեք հետազոտություն անցնել։

«Նախորդ երկու դեպքում որևէ խնդիր չեմ ունեցել և ներքուստ վստահ էի, որ այս անգամ էլ որևէ բարդություն չունեմ։ Ես ինձ շատ լավ էի զգում, բայց երբ բժիշկը սկսում է սպառնալ, որ եթե չհետազոտվես, հնարավոր է ծննդատնից ոչ դու, ոչ էլ երեխան տուն չվերադառնաք, ստիպված ես լինում մի կողմ դնել ֆինանսական խնդիրն ու գնալ հետազոտվելու»,– ասում է կինը։

Բժշկի նշանակած առաջին հետազոտությունը «հղիության համար արյան գենետիկական անալիզն» արժեցել է 20 000 դրամ։ Այն մասնագիտորեն մեկնաբանելու համար գինեկոլոգը հղիին խորհուրդ է տվել դիմել Արյունաբանության կենտրոն։ Այստեղ միայն կոնսուլտացիայի դիմաց պահանջել են 12 000 դրամ և նշանակել ևս 4 լրացուցիչ հետազոտություն` «D-դիմեր», «Ֆիբրինոգեն», «Կոագուլոգրամա» և արյան ընդհանուր անալիզ, որոնց համար վճարել է ևս 17 000 դրամ։

49 000 դրամ ծախսելուց և բոլոր հետազոտությունների պատասխանները ստանալուց հետո բժիշկները հղի կնոջը հայտնել են, որ հղիությանը սպառնացող ոչ մի խնդիր չեն հայտնաբերել։

Կինը, սակայն, ոչ միայն լրջորեն կասկածում է իր հանձնած անալիզների պատասխանների հավաստիությանը, այլև մտածում է, որ այցելուներին տարատեսակ հարկի–անհարկի հետազոտությունների ուղեգրելով, բուժհիմնարկները լրացուցիչ եկամուտներ են ստանում։

«Եթե դու նույնիսկ համոզված ես, որ քեզ խաբում են, քո միջոցով գումար են աշխատում, կամ գուցե միմյանց հետո ներքին պայմանավորվածություն ունեն` մեկը մյուսի համար այցելուներ ապահովելու, դու, միևնույն է, անզոր ես այդ համակարգի դեմ։ Կա՛մ պիտի ենթարկվես ու վճարես, կամ պիտի խաչ քաշես առողջությանդ վրա ու բժշկի չգնաս»,– սեփական փորձից ելնելով ասում է նա։

Жители Еревана сдавали кровь в мобильной клинике для диагностики ВИЧ/СПИД инфекций - Sputnik Արմենիա
Հայերը պայքարում են ՁԻԱՀ–ի դեմ

Դե, իսկ Մասիսի դեպքը գալիս է հաստատելու, որ նույնիսկ վճարելուց հետո էլ քաղաքացին չի կարող վստահ լինել իրեն տրված պատասխանի հավաստիությանը։

Հիշեցնենք, Մասիսի հիվանդանոցի տնօրենը երեկ մամուլում հայտնել էր, իր ղեկավարած բուժհիմնարկի լաբորատորիայի այցելուներից բազմաթիվ բողոքներ ստանալուց հետո որոշել է անձամբ ստուգել հետազոտությունների որակը։ Դրա համար նա մեզի փոխարեն թեյի գույն է հանձնել լաբորատորիա և ստացել մեզի հետազոտման պատասխան։ Լաբորատորիայի աշխատակիցները թեյի գույնի մեջ գտել են նյութեր, որոնք միայն մեզում կարող են լինել։ Ավելին` պարզվել է, որ թեյի գույնի «տերը» բավական լուրջ հիվանդությունների ախտանիշներ ունի։

Այն, որ նախարարության կողմից արտոնագրված լաբորատորիան կարող է նման անլուրջ աշխատանքով զբաղված լինել ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նախարարության բացթողումը չի համարում։ Այս մասին նա այսօր հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Նախարարությունը ստուգումներ չի անցկացնում։ Ստուգումներն անց է կացնում տեսչական մարմինը, որը դա անում է հաստատված պլանի համաձայն»,– ասաց նախարարը` հավելելով, որ կոնկրետ Մասիսի հիվանդանոցում տեսչական մարմնի իրականացրած ուսումնասիրության արդյունքներից տեղյակ չէ։

Ինչ վերաբերում է կոնկրետ թեյի գույնի հետ կապված միջադեպին, Լևոն Ալթունյանը Մասիսի հիվանդանոցի տնօրենի փորձը «հետաքրքիր ու կրեատիվ մոտեցում» որակեց` ավելացնելով, որ «ամեն ինչ էլ կարող է պատահել»։ Իսկ տնօրենի փորձարկման արդյունքում բացահայտված իրողությունների մասին նախարարը հրաժարվեց տեսակետ հայտնել` խոստանալով անել դա ավելի ուշ, երբ նախարարությունում կվերլուծեն տեղի ունեցածն ու կստանան բոլոր պատասխանները։

Իսկ մինչ այդ հասարակությանը մնում է միայն ենթադրություններ անել լաբորատորիաներում իրենց տրված հետազոտությունների հավաստիության և հանրապետության առողջապահության համակարգի վստահելիության վերաբերյալ։

Ի դեպ, ՀՀ հայտնի բուժհիմնարկների պաշտոնական կայքերում հրապարակված գնացուցակների համաձայն, արյան ու մեզի հետազոտությունների արժեքը մեր երկրում  տատանվում է 1000-20 000 դրամի սահմաններում։ Առավել բարդ հետազոտությունների գները կարող են հասնել մինչև 50 000 դրամի։

Լրահոս
0