00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Մանուկյան. «Վարչապետի հանձնարարականը կատարվել է «կոսմետիկ» ձևով»

© Sputnik / Asatur YesayantsАртак Манукян в гостях у радио Sputnik Армения
Артак Манукян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետի հանձնարարականի իրագործումը լուրջ խնայողությունների չի նպաստել։ Բայց սոցիալական խնդիր է առաջացրել։
Արտակ Մանուկյան

Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ընթացքում թերևս ամենամեծ արձագանքի արժանացած հանձնարարականը վերաբերում է պետական բյուջեից սնվող պետական ոչ առևտրային կազմակերպություններն ու դրանց ծախսերը կրճատելուն։

1.5 տարի առաջ տրված հանձնարարականի արդյունքները տնտեսագետ Արտակ Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում բնորոշեց որպես «կոսմետիկ» արդյունքներ։

«Դրանք ոչ թե համակարգային փոփոխություններ են, այլ կոսմետիկ, և պարզելու համար` բյուջետային ծախսերի կրճատումներ եղել են, թե ոչ, հարկավոր է խորքային վերլուծություն կատարել»,- ասաց Մանուկյանը` հավելելով, որ նման օպտիմալացում կատարելու փոխարեն կառավարությունը պետք է ռազմավարություն փոխեր։

Карен Карапетян. Заседание Правительства РА 16.02.2017 - Sputnik Արմենիա
Հյուսիս–հարավ ավտոմայրուղու շինարարությունը ձանձրացրեց վարչապետին

«Բյուջետային անարդյունավետ ծախսեր այլ տեղերում էլ կան, բայց դրանք չեն կրճատվում»,- փաստում է տնտեսագետը` որպես օրինակ նշելով ամեն տարի իրականացվող ճոխ ամանորյա ծախսերը։

Հիշեցնենք, 2016թ-ի սեպտեմբերի 29-ին նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը գործադրի անդամներին հանձնարարեց կրճատել պետական գումարներն անհարկի վատնող ՊՈԱԿ-ներն (պետական ոչ առևտրային կազմակերպություն) ու ԾԻԳ-երը (ծրագրի իրականացման գրասենյակ)։

1.5 տարի անց ՀՀ կառավարությունից Sputnik Արմենիային տեղեկացրել էին, որ հանձնարարականի կատարման արդյունքում փակվել է 6, օպտիմալացվել կամ միացման ձևով վերակազմավորվել է 27 ՊՈԱԿ։

Դրա շնորհիվ հաջողվել է խնայել մոտ 1 մլրդ 352 մլն դրամ, աշխատանքից ազատվել է 445 աշխատակից։
Չնայած կրճատումներին, Հայաստանում 2018թ.-ի հունվարի 1-ի դրությամբ գործում է 1859 ՊՈԱԿ։ Հայաստանի համար այդ ցուցանիշը Արտակ Մանուկյանը չափազանց մեծ է համարում։

«Պետական հատվածում աշխատողների տեսակարար կշռի նվազեցում նախատեսվում էր նաև նախորդ կառավարության տեսլականում։ Բայց շատ կարևոր է, որ այդ մադրիկ նաև պիտանի դառնան այլ ոլորտներում, վերապրոֆիլավորվեն, որպեսզի կարողանան իրենց արտադրողականությունը ներդնել այլ ոլորտում»,- ասում է Մանուկյանը` հիշեցնելով, որ կառավարությունը դրա փոխարեն 445 կրճատվածներին գործազուրկ է դարձրել։

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Կարեն Կարապետյանի հանձնարարականի հետքերով. 445 գործազուրկ և 1.3 միլիարդի խնայողություն

«Մի կողմից բյուջետային ծախսերն ենք կրճատում, մյուս կողմից` գործազրկությունն ավելացնում։ Մարդկանց ազատելը միայն նրանցից ազատվելու համար ճիշտ որոշում չէ, որովհետև պետությունը ևս սոցիալական պատասխանատվության պարտավորվածություն ունի իր քաղաքացիների նկատմամբ»»,- նշում է Արտակ Մանուկյանը և հիշեցնում` սոցիալական պատասխանատվությունը ևս գործադիր իշխանության կարևոր գործառույթներից մեկն է։

Լրահոս
0