00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հյուսիս–հարավ ավտոմայրուղու շինարարությունը ձանձրացրեց վարչապետին

© Sputnik / Asatur YesayantsКарен Карапетян. Заседание Правительства РА 16.02.2017
Карен Карапетян. Заседание Правительства РА 16.02.2017 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության պաշտոնական մեկնարկից մոտ 5 տարի է անցել, սակայն նախատեսված 556 կմ–ից այս պահին պատրաստ է միայն 35 կմ–ը։ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը դժգոհեց, որ աշխատանքները դանդաղում են։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Համայնքային ճանապարհները մտահոգում են վարչապետ Կարեն Կարապետյանին։ Այս մասին նա հայտնեց կառավարության օրակարգին անցնելուց առաջ` հանձնարարականների փուլում։ Վարչապետի շեշտադրումը հատկապես ուղղվեց Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրին և տրվեց համապատասխան հանձնարարական։

«Այս հանձնարարականն ուզում եմ մեկնաբանել. 9-ն անց կես «մոստերի» վրա աշխատող չկա: 5-ն անց կես բոլորը «պերեկուր» են անում: Ես մի անգամ այդ հարցը տվել եմ, ասել են՝ ժամկետի մեջ է: Եթե այսպես են աշխատում, ժամկետը կարճացրեք: Որևիցե աշխատանք չի կատարվում»,-ասաց վարչապետը։

Կառավարության նիստից հետո տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արթուր Առաքելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրավահարաբերությունները կապալառու կազմակերպությունների հետ կարգավորվում են բացառապես պայմանագրով, հետևաբար կա որոշված վերջնաժամկետ։ Սակայն նա նշեց, որ վարչապետի հանձնարարականից հետո իրենք բանակցություններ կտանեն կապալառու կազմակերպությունների հետ, որ նախատեսվածից արագ ավարտեն աշխատանքները։

Дорога - Sputnik Արմենիա
«Հյուսիս-հարավ» մայրուղին թույլ կտա Հայաստանից բեռներ փոխադրել Ռուսաստան և ԱՊՀ երկրներ

«Վարչապետ Կարապետյանը կոնկրետ կամուրջներ նկատի ուներ։ Իհարկե, մենք անհանգստություն ենք պատճառում, որ փակ ենք պահում ճանապարհը, բայց ստիպված ենք։ Սա բարդ ենթակառուցվածքային ծրագիր է»,- ասաց փոխնախարարը։

Նա ավելացրեց, որ պայմանագրերի տևողությունը հիմնականում սահմանվում է ըստ քաղաքաշինական նորմերի, իսկ ճանապարհները փակ են մնում` ելնելով անվտանգության նորմերից։

«Մեզ խոստացել են 2 կամուրջն ավարտել 2017 թվականի սեպտեմբերին։ Տեղեկացնեմ նաև, որ Աշտարակից դեպի Թալին ճանապարհն ակտիվ իրագործման փուլում է, որն իսպանական ընկերության հետ կնքված պայմանագրի շրջանակում է։

Անցած տարի 3 կմ բետոնային աշխատանք արվեց, որն ըստ էության արդեն բոլոր փորձարկումներն անցել է և ցույց տվել, որ որակական ցուցանիշներին համապատասխանում է»,- տեղեկացրեց Արթուր Առաքելյանը։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ավելի վաղ հայտնել էր, որ Արարատ-Արտաշատ-Աշտարակ ճանապարհահատվածում կամուրջների շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև այս տարվա վերջ։

Մինչ օրս Հյուսիս-հարավ ավտոմայրուղու միայն 35 կմ-ն է կառուցված, որի համար ծախսվել է 70 միլիոն դոլար։ Նշենք, որ արագընթաց մայրուղին ձգվելու է Հայաստանի և Իրանի սահմանից` Մեղրիից մինչև Հայաստանի և Վրաստանի սահմանային Բավրա անցակետը։ Նախատեսվածի համաձայն` ունենալու է 556 կմ երկարություն:

Ծրագիրն ամբողջապես ավարտելու համար պետք է 1,5 միլիարդ դոլար։

Լրահոս
0