00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Исторический ликбез
Одесская трагедия 2 мая 2014 года: реакция ЕСПЧ.
15:04
23 ր
Исторический ликбез
Почему Киев замалчивает детали трагедии в одесском Доме профсоюзов?
15:33
23 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանսիական բեմի հայկական Էսմերալդան. ինչ է վստահել Էլեն Սեգարային մեծ Շառլը

© AFP 2024 / JOHANNA GERON / BELGA Элен Сегара
Элен Сегара - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայազգի երգչուհին համաշխարհային հռչակ է ձեռք բերել «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլի շնորհիվ, որում կատարել է գնչուհի Էսմերալդայի դերը։ Այս նուրբ ձայնով երգչուհին նշում է 46–ամյակը։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik, Լիլիթ Հարությունյան. Հայ-իտալական արմատներով ֆրանսիացի երգչուհի Էլեն Սեգարան ծնվել է Լազուրե ափին` Թուլոնի մոտ, 1971թ-ի փետրվարի 26-ին։ Երգչուհու ծննդյան օրը Sputnik Արմենիան հետաքրքիր փաստեր է ներկայացնում ամենահայտնի Էսմերալդայի կյանքից։

Իտալական բնավորություն, հայկական կամք

Ապագա երգչուհու հայրը` Բեռնարը, ազգությամբ իտալացի է, մայրը` Թերեզա Գասպարյանը, ծնունդով Արևմտյան Հայաստանից է։ Ամուսինները բաժանվել են, երբ աղջիկն ութ տարեկան է եղել, Էլենը մնացել է մոր հետ։

Мишель Легран - Sputnik Արմենիա
Իսկական հայի` կրքոտ, առատաձեռն մարդու թոռը. լեգենդար Լեգրանը 86 տարեկան է

Թերեզան հարկային վարչության ծառայող է եղել և որոշել է, որ դուստրը պիտի աշխատի քաղաքապետարանում։ Նա չի ողջունել աղջկա երաժշտական ձգտումները, բայց աղջիկը պնդել է իրենը. «Ոչ, մայրիկ, ես երգելու եմ», — որոշել է նա և չի հրաժարվել մտադրությունից։ Նրան սատարել են մորական տատն ու պապը։ Հենց նրանք են օգնել Էլենին մասնակցել մանկական և պատանեկան տարբեր մրցույթների։

Ակումբներից դեպի մեծ բեմ

15 տարեկանում Էլենը տեղափոխվել է հոր մոտ և սկսել է ելույթ ունենալ ֆրանսիական Ռիվիերայի բարերում, ռեստորաններում և ակումբներում։ Նրա առաջին երգը, որը հրապարակվել է 1993թ-ին, հաջողություն չի ունեցել։ Երեք տարի անց երիտասարդ կատարողը տեղափոխվել է Փարիզ։

Էլեն Սեգարայի կարիերան վերելք է ապրել այն բանից հետո, երբ նրան լսել է ֆրանսիական շանսոնի լեգենդ Դալիդայի պրոդյուսեր և եղբայր Օռլանդո Ջիլյոտին։ Հմայվելով երիտասարդ երգչուհու ձայնով` Օռլանդոն դարձել է նրա պրոդյուսերը, որոշ ժամանակ անց լույս է տեսել «Je vous aime adieu» սինգլը, որը մեծ փառք է բերել Էլենին։ Այդ երգն ընդգրկվել է «Ապակե սիրտ» առաջին ալբոմում «Les vallées d"Irlande» և «Vivo per lei» ստեղծագործությունների հետ, որոնք Էլենը կատարել է աշխարհահռչակ երգիչ Անդրեա Բոչելիի հետ։ Ալբոմը վաճառվել է ավելի քան 600 հազար տպաքանակով։

Բոլոր ժամանակների և ժողովուրդների Էսմերալդան

Էլեն Սեգարան ճանաչվել է «Նոտր Դամ դե Պարի» հայտնի երաժշտական-թատերական բեմադրությունում Էսմերալդայի դերի լավագույն կատարողը։ Էլենը Լյուկ Պլամոնդոնի և Ռիշար Կոչիանտեի մյուզիքլում Էսմերալդայի դերը ստացել է 1997թ-ին։ Ներկայացումը և հեռուստատեսային տարբերակը համաշխարհային ռեկորդներ են գրանցել, իսկ երգչուհին համաշխարհային ճանաչման է արժանացել։

Арсине Ханджян, Шарль Азнавур и Атом Эгоян - Sputnik Արմենիա
Շառլ Ազնավուրը` հայկական անսահման տաղանդի մասին

«Էլենն այնքան է մտել գնչուհու դերի մեջ, որ թվացել է, թե նա ոչ թե բեմում է խաղում, այլ ապրում է այդ դերով, — ասել է Պլամոնդոնը։

Օսկարակիր երգի կատարողը

Անաստասիայի «Ցուրտ դեկտեմբերից հեռու» ("Loin du froid de décembre") հուզիչ երգը համանուն ամերիկային մուլտֆիլմում կատարել է Էլեն Սեգարան։ Հիշեցնենք, որ մուլֆիլմը վարձույթում հավաքել է 140 միլիոն դոլար, արժանացել է «Օսկարի» ու «Ոսկե գլոբուսի»։

Էլենը և Շառլը

2004թ-ին Փարիզում իր 80-ամյակի առթիվ կազմակերպված հոբելյանական երեկոյի ժամանակ լեգենդար Շառլ Ազնավուրը վստահել է Սեգարային հայկական մանկական երգչախմբի հետ կատարել իր հեղինակային երգը` «Քեզ համար, Հայաստանը» ("Pour toi, Armenie")։

Հայաստանի հետ կապը

Երգչուհին պատմական հայրենիքի մասին ասել է. «Դա երկիր է, ուր միշտ ուզում ես վերադառնալ»։

Սեգարան հաճախ է հանդիպում Ֆրանսիայի հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցում Հայաստանի աջակցությանն ուղղված բարեգործական ակցիաներին։

Լրահոս
0