00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսկական հայի` կրքոտ, առատաձեռն մարդու թոռը. լեգենդար Լեգրանը 86 տարեկան է

© Sputnik / Asatur YesayantsМишель Легран
Мишель Легран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
XX դարի ամենառոմանտիկ ֆիլմերից մեկի` «Շերբուրգյան հովանոցներում» հնչող երաժշտության հեղինակ Միշել Լեգրանն այսօր 86 տարեկան է դառնում։ Sputnik Արմենիան որոշ ուշագրավ փաստեր է ներկայացնում կոմպոզիտորի կենսագրությունից։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Կենդանի լեգենդ, հայկական արմատներով ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Լեգրանն այսօր նշում է իր 86-ամյակը։

Լեգրանը ծնվել է 1932 թվականի փետրվարի 24-ին Փարիզում։ Լեգրանի հայրը` Ռայմոն Լեգրանը, կոմպոզիտոր էր, դիրիժոր ու նվագախմբի ղեկավար։ Մայրը` Մարսել Տեր-Միքայելյանը, դաշնակահարուհի է, ազնվական հայկական ընտանիքից։

Լեգրանը 10 տարի ապրել է մորական պապի` Սարգիս Տեր-Միքայելյանի հետ, որը կյանքից հեռացել է 1942 թվականին։ 1915 թվականին նա Ֆրանսիա է փախել Օսմանյան կայսրությունում իրագործվող Հայոց ցեղասպանությունից։

«Հիշում եմ` նա նվագում էր սազ, ուդ, դաշնամուր ու ինձ ակորդներն էր ցույց տալիս, որպեսզի կարողանայի հայկական երաժշտություն նվագել։ Պապս գրամոֆոն ու եգիպտական Օմ Կալսումի (Om Kalsoum) բազում սկավառակներն ուներ։ Իսկ մորեղբայրս դիրիժոր էր Անյերի նվագախմբերից մեկում», — պատմել է Լեգրանը։

Լեգրանն իր պապին «իսկական հայ» է անվանում` չափազանց հուզական, կրքոտ, առատաձեռն»։ Պապը թոռան մեջ Հայաստանի հանդեպ սեր է սերմանել. կիրակի օրերին նրանք միասին գնում էին Ժան Գուժոնի փողոցում գտնվող հայկական եկեղեցի, որտեղ հավաքվում էին տեղի հայերը։

Լեգրանն առաջին անգամ Հայաստան է եկել 2004 թվականին` Շառլ Ազնավուրի հետ համատեղ համերգի։ Այն ժամանակ ֆրանսիացի կոմպոզիտորը գտավ իր բարեկամներին։

«Աննկարագրելի է, երբ հպվում ես սեփական արմատներիդ։ Ես մեծ հաճույք ստացա», —ասել է Լեգրանը։

Նա շատ է ճանապարհորդել և ամեն քաղաքում հայի է հանդիպել, նրան երբեմն թվացել է, որ փոքր Հայաստանում է հայտնվել։ Լեգրանն իրեն հայ է զգում, թեև ծնվել է Փարիզում։

«Իմ ամենամտավորական մասը հայկականն է, քանի որ ես ծանոթ եմ հայկական մշակույթին, երաժշտությանը, ես շատ եմ կարդացել իմ հին ու հիանալի երկրի պատմության մասին։ Այդ պատմությունը տխուր է, սարսափելի իրադարձություններով լի։ Չնայած այդ ամենին` պատմությունը շարունակվում է դեպի նոր, զարգացող Հայաստան», — ասել է Լեգրանը։

Մաեստրոն երկրորդ անգամ Հայաստան է եկել 2009 թվականին` Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հրավերով։ Նրան Հայաստանի «Պատվո շքանշանով» են պարգևատրել։ Լեգրանը պատմական հայրենիք է եկել նաև 2012 և 2017 թվականներին։

Լեգրանը գրել է մոտ 800 ստեղծագործություն 250 ֆիլմի համար։ Ավելի քան 100 ձայնասկավառակ է ձայնագրել։ Մի անգամ ասել է. «Նվագելիս դու տասը մատ ունես, իսկ երևակայության մեջ` անվերջություն»։

Մաեստրոն երեք անգամ «Օսկար» է ստացել, հինգ անգամ «Գրեմմի», մեկ անգամ` BAFTA, մեկ անգամ` «Ոսկե գլոբուս»։ Նա Ֆրանսիայի Պատվո Լեգեոնի շքանշանի ասպետ է։

Լրահոս
0