00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծանր ռոք ու հայկական սթիրիչուելս՝ «մետալի» համով

© German AvagyanГруппа "AYAS"
Группа AYAS - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լրանում է հայկական ռոքի գոյության կես դարը․ սա, իհարկե, պայմանավորված չէ ինչ-որ կոնկրետ տարեթվով, ոչ, պարզապես ռոքը Հայաստանում հայտնվել է 1960-ականների վերջին։ Իսկ խմբերը, որոնք մինչ այսօր ծանր ռոք ու մետալ են կատարում, ավելի ուշ են հայտնվել ու հիմա նշում են իրենց 30-ամյակը։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik, Ռուբեն Գյուլմիսարյան․ 1980-ականների երկրորդ կեսին Հայաստանի «ծանր» ռոք երաժշտություն ներխուժեցին երկու հիանալի խմբեր, ինչպես նախկինում կասեին՝ «կարմրադրոշ» «Այասն» ու «Ոստան Հայոցը»։

Եթե հակիրճ ներկայացնենք «Այաս» խմբի կենսագրությունը, ապա պետք է նշել, որ 1987 թվականին Երևանում խումբը ձևավորել է պրոֆեսիոնալ երաժիշտ, երևանյան ու մոսկովյան կոնսերվատորիաների շրջանավարտ Արթուր Միտինյանը։ «Այասը» դեռ այն ժամանակ էր հիացրել փորձագետներին ծանր ռոքի ու հոգևորական երաժշտության օրիգինալ համադրությամբ․ դա յուրահատուկ հայկական սփիրիչուել էր ստեղծում, ինչպես նշել էր Արտեմ Տրոիցկին։

1988 թվականին լույս տեսավ նրանց առաջին «Երկինք ու երկիր» ալբոմը։ Առաջին ստեղծագործական տարվա արդյունքներն այնքան տպավորիչ էին, որ այլ հայկական հայտնի խմբի՝ «Ասպարեզի» հետ 1988 թվականին ներառվեցին ԽՍՀՄ ռոք-խմբերի լավագույն տասնյակում ըստ ԳԴՀ-ում հայտնի Melodie und Rhytmus  ու Neues Leben ամսագրերի, իսկ արդեն 1991 թվականին «Այասը» պետք է ելույթ ունենար հանրահայտ Megadeth-ի հետ նույն համերգին, սակայն հայկական խմբի մենակատարը տարվեց  կրոնով ու լքեց խումբը․ ելույթն այդպես էլ տեղի չունեցավ։

1995 թվականին Gaush Urvan ալբոմի Vaedemna գլխավոր կատարման ձայնագրությունից հետո արդեն ինքը՝ Արթուր Միտինյանը, Մոսկվա գնաց, որտեղ զբաղվում էր մենակատարի կարիերայով։ Միտինյանը Հայաստան էր վերադարձել 2007 թվականին ու մտադիր էր վերստեղծել «Այասը»։ 2008 թվականին Երևանում  Metal Attack փառատոնին  խումբը պաշտոնապես հայտարարեց վերամիավորման մասին։ 2010 թվականի ամռանը «Այասը» ելույթ ունեցավ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ․այդ համերգի ձայնագրությունը թողարկվեց DVD-ով։ «Մեծ ճանապարհի փուլերն» այդքանով չավարտվեցին, և այսօր «Այասը» պատրաստվում է սկավառակ ձայնագրել ԱՄՆ-ում, հիմա տեխնիկական հարցերն են լուծվում։

Երկու կոնսերվատորիա ավարտելուց զատ Արթուր Միտինյանը Ռուսաստանի ու Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է, սիմֆոնիկ, օպերային ու բալետային, եկեղեցական, կամերային ու դաշնամուրային ստեղծագործությունների հեղինակ։ Նրա արվեստի հիմքում արևելյան երաժշտության  հարուստ տոնայնություններն են ու նաև հին ժամանակների, միջնադարյան, Վերածննդի, կլասիցիզմի, ռոքի տարբեր ժանրերի հսկայական ազդեցությունը։ Օրինակ, նրա «Տաղեր ու շարականներ» (2010 թ․) շարքը հետաքրքիր է տոնայնությունների յուրահատուկ համակարգով, որը ստեղծվել է անհիշելի ժամանակներում ու հիմք է դարձել հին հայկական երաժշտության համար։

Խմբի ստեղծման առաջին օրվանից Միտինյանը հետաքրքրված էր զրադաշտական մոտիվների ու արիական օրհներգերի երաժշտական դրսևորմամբ։ Արթուրը լրջորեն տարվել էր այդ թեմայով, այնքան, որ նրա շրջապատի մարդիկ նրան սատանիստ էին համարում։ Նրան ամենայն լրջությամբ հարցնում էին, թե արդյո՞ք դագաղում է քնում, իսկ ավետարանականները նույնիսկ էկզորսիզմի սեանս էին անցկացրել, ճիշտ է՝ անհաջող։

«Բացի ինձանից ու կուլտի սպասարկուներից այնտեղ ևս մի քանի մարդ կար, նրանք գետնին էին թավալվում կամ էքստազից, կամ ջղաձգություններից, իսկ ինձ համար միևնույնն էր»,- ասում է  Միտինյանը։

Երաժիշտն ասում է, որ «Այասը» Հայաստանում առաջին ռոք-խումբն էր, որն իր գրեթե բոլոր կատարումների մեջ մտցրել է ազգային, ու ավելի լայն՝ արևելյան տարրեր։

«Իհարկե, և Led Zeppelin-ը, և Deep Purple-ն ու այլ խմբեր այսպիսի երաժշտական «համեմունքների» հետ փորձարկումներ անում էին, բայց դա հենց փորձարկումներ էին, իսկ մենք դարձրեցինք հայկական, եկեղեցական ու արևելյան տարրերը մեր երաժշտության անբաժանելի ամսն ու հաճախ հիմնական կառուցվածքը», — պարզաբանում է Միտինյանը։

Մի անգամ Ամերիկայում, ուր «Այասը» պատրաստվում է սկավառակ ձայնագրել, խմբի ոճն անվանել են Blues & Sharakans։ Դե, երևի այդպես էլ կարելի է, ամեն դեպքում,եթե Sharakan բառը հարստացնի անգլերենը, դա կլինի «Այասի» շնորհիվ։ Իսկ եթե լուրջ, ապա աշխատանքն ալբոմի վրա դեռ չի հասել անմիջապես ստեղծագործության փուլին․ բազմաթիվ չլուծված հարցեր կան՝ Նահանգներում գտնվելու ժամկետներից մինչև հովանավորներ գտնելը։ Պետք է խմբին հաջողություն մաղթել։

© Архив А.Митиняна«Այաս» խումբը
«Այաս»  խումբը - Sputnik Արմենիա
1/6
«Այաս» խումբը
© Архив А.Митиняна«Այաս» խումբը
«Այաս»  խումբը - Sputnik Արմենիա
2/6
«Այաս» խումբը
© Архив А.Митиняна«Այաս» խումբը
«Այաս»  խումբը - Sputnik Արմենիա
3/6
«Այաս» խումբը
© Архив А.Митиняна«Այաս» խումբը
«Այաս»  խումբը - Sputnik Արմենիա
4/6
«Այաս» խումբը
© Архив А.Митиняна«Այաս» խումբը
«Այաս»  խումբը - Sputnik Արմենիա
5/6
«Այաս» խումբը
© Личный архив А.Митиняна«Այաս» խումբը
«Այաս»  խումբը - Sputnik Արմենիա
6/6
«Այաս» խումբը
1/6
«Այաս» խումբը
2/6
«Այաս» խումբը
3/6
«Այաս» խումբը
4/6
«Այաս» խումբը
5/6
«Այաս» խումբը
6/6
«Այաս» խումբը

Русская версия

Լրահոս
0