00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարսում ծնված ծովակալը` «առանց ոտքի, բայց գլխով»

© Sputnik / Aram Nersesyan Музей ВОВ. Форма адмирала Исакова
Музей ВОВ. Форма адмирала Исакова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
…1941 թվականին Շլիսելբուրգի մերձակայքում նա կորցրեց ձախ ականջի լսողությունը, իսկ մեկ տարի անց Սոչիում անդամահատեցին նրա ոտքը` ազդրին հասցված բեկորային վիրավորման հետևանքով առաջացած փտախտի պատճառով։ Վիրահատությունից հետո երկու ժամ չէր շոշափվում զարկերակը, սակայն նա ողջ մնաց։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik.

Ապագա ծովակալ Հովհաննես (Իվան) Իսահակյանը ծնվել է 1894 թվականի օգոստոսի 22-ին ճանապարհային տեխնիկի ընտանիքում, Կարսի մերձակայքում անհույս ծվարած ցամաքային Հաջիքենդ գյուղում։ Ծնողները, հավանաբար, չէին էլ մտածում որդու` նավաստի դառնալու կարիերայի մասին, բայց, ով գիտի, գուցե իրենց դերը խաղացին կիլիկյան ծովագնացների գեները։

Морской вокзал Сочи - Sputnik Արմենիա
Սոչիի Ծովային կայարանը. ինչպես անհետացավ Կարո Հալաբյանի անունով հուշատախտակը

Թիֆլիսում ավարտելով ուսումնարանը` Հովհաննեսն արդեն իր ազգանունը փոխել և Իսակով էր դարձել, ու նա 1913 թվականին որոշեց ընդունվել Պետերբուրգի Ծովային կադետական կորպուս։ Սակայն նրան` ազնվական արմատներ չունեցող պատանուն ու օտարերկրացուն, չընդունեցին այդ կաստայական ուսումնական հաստատություն։ Նա գնաց տեխնոլոգիական ինստիտուտ, իսկ օրվա ապրուստը սկսեց հոգալ ինստիտուտին կից ավտոտնակում` սակավաթիվ ավտոմեքենաների վերանորոգման աշխատանքներ կատարելով։

Պետերբուրգում Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին առանձին դասարաններ ստեղծվեցին գարդեմարինների համար, քանի որ ծովային կորպուսի շրջանավարտները չէին բավականացնում նավատորմին, և Հովհաննեսն ընդունվեց այնտեղ։ 1915 թվականի սեպտեմբերին նա դարձավ սև ուսադիրներ կրող գարդեմարին, որոնց «սև» էին անվանում։

Իսակովն ամենաշնորհալի սաներից մեկը դարձավ, քանի հեշտությամբ էր ընկալում տեսական գիտելիքներն ու տեխնիկան, հատկապես` ծովային գիտությունները։ Շուտով նա դարձավ ավագ ունտեր-սպա։ 1917 թվականի հեղափոխությունից հետո Իսակովը մնաց նավատորմում և ո՛չ եղբայրասպան պատերազմին մասնակցեց, ո՛չ էլ փախուստի դիմեց։  Նրան հաջողվեց համադրել նավատորմի պրակտիկ աշխատանքը ակտիվ դասախոսական գործունեության հետ, 1938 թվականին ստացավ Լենինի շքանշան և նշանակվեց ռազմածովային ժողկոմի առաջին տեղակալ։

Իսկ հետո պատերազմ ծավալվեց։ Այդ ժամանակ էլ բացահայտվեցին Իսակովի կազմակերպչական ունակությունները։ Նա մնաց ղեկավարելու խորհրդային ռազմածովային նավատորմը, համատեղության կարգով էլ նշանակվեց Լենինգրադյան ճակատի և Հյուսիսարևմտյան ուղղության, իսկ 1942 թվականի ապրիլից նաև Հյուսիսկովկասյան ուղղության, այնուհետև նաև Հյուսիսկովկասյան և Անդրկովկասյան ռազմաճակատների ռազմական խորհրդի անդամ և հրամանատարի տեղակալ։

Իսակովը շտաբային զինվորական երբեք չի եղել. նա ծառայությունն անցկացրել է առաջնագծում, ռազմական գործողություններ` ծովում և ցամաքում։ Ծովակալ Իսակովը հմտորեն համակարգում էր բանակի և նավատորմի գործողությունները Մերձբալթիկայի, այնուհետև նաև Լենինգրադի պաշտպանության ժամանակ. նրա ղեկավարությամբ են ստեղծվել Լադոգայի, Օնեժսկու, Չուդսկի և Իլմենի ռազմական նավատորմները։ Նա ղեկավարել է պաշտպանության հզոր համակարգերի ստեղծումը, որը գերմանական զորքին կանգնեցրեց Լենինգրադի մուտքի մոտ։ Մեծ ջանքեր է գործադրել պաշարված Լենինգրադի ուղղությամբ փրկարար «Կյանքի ճանապարհի» իրականացման հարցում։ Հենց այդ ժամանակ էլ Շլիսելբուրգում Իսակովը կոնտուզիա ստացավ, և նրա ձախ ականջն ընդմիշտ խլացավ։

1942 թվականի հոկտեմբերին Իսակովը հայտնվեց օդային ռմբակոծության տակ Տուապսեի մերձակայքում` մեծ բեկորը խոցեց ոտքը, և միայն երկու օր անց նրան կարողացան հասցնել Սոչիի հոսպիտալ։ Այդ 48 ժամվա ընթացքում նրա մոտ փտախտ սկսվեց, ոտքն անհրաժեշտ էր անհապաղ անդամահատել, այդ պատճառով Սոչի  ուղարկեցին ռազմածովային նավատորմի գլխավոր վիրաբույժին։ Նա էլ հենց հայտնեց հիվանդին, որ անդամահատությունն անխուսափելի է` ի պատասխան լսելով  գլուխը փրկելու խնդրանքը։

Սևանա լճում դարերով ապրող իշխանը ոչնչացման եզրին է հայտնվել - Sputnik Արմենիա
Սա Հայաստանն է. Հայկական նավագնացության գաղտնիքները

Անքակտելիորեն ծովի հետ կապված Իսակովն ուզում էր, որ իր անունը մնա նավատորմում։ Այդ պատճառով նա խնդրեց մահվան դեպքում իր անունով կոչել նոր ականակիր նավերից մեկը։ Ստալինն անմիջապես արձագանքեց, մի այսպիսի հեռագիր կազմվեց. «Մի կորցրե՛ք տղամարդկությունը, ամուր եղե՛ք։ Բժիշկների կարծիքով, Դուք կարող եք ապաքինվել։ Ձեր կինը գալիս է Ձեզ մոտ։ Ողբերգական հանգուցալուծման դեպքում Սևծովյան նավատորմի լավագույն ականակիր նավը կկոչվի «Ադմիրալ Իսակով»։ Առողջություն ենք մաղթում։ Ստալին, Կուզնեցով»։

Այդ հեռագիրը, իհարկե, մեծ դեր խաղաց, որ Իսակովը շարք վերադառնա, բայց առաջին հերթին նրան օգնեց վերադարձնել կամքի ուժն ու լիարժեք ապրելու անհագուրդ ցանկությունը։ «Լինելով նավաստի մինչև արյան վերջին կաթիլը» (այսպես է նրան բնորոշել ռազմական օդաչու Կոկինակին)` նա արդեն 1943 թվականի մայիսին հենակներով վերադարձավ Մոսկվա` իր  գրասենյակ և անցավ ԽՍՀՄ ռազմածովային ժողկոմի առաջին տեղակալի պարտականություններին։ Խորհրդային ժողկոմի հրամանով 1944 թվականի մայիսի 31-ին Իսակովին շնորհվեց Նավատորմի ծովակալի կոչումը։

1945 թվականի հունիսի 24-ին Մոսկվայում Հաղթանակի շքերթ անցկացվեց։ Իսկ հետո Կրեմլում կազմակերպվեց հանդիսավոր ընդունելություն ողջ խորհրդային քաղաքական և ռազմական բարձրագույն ղեկավարության համար։ Բնականաբար, ներկա էր նաև ծովակալ Իսակովը։

Եվ ահա թե ինչ է հիշում գեներալ Պավել Սուդոպլատովը։ Մարշալները, գեներալները և ծովակալները բաժակ էին բարձրացնում Հաղթանակի և, իհարկե, Ստալինի  համար։ Իսակովը նույնպես որոշեց ելույթ ունենալ, բայց մեկ ոտքով դժվար էր դուրս գալ սեղանի մոտից և առաջ անցնել։ Ստալինը նկատեց դա, անձամբ մոտեցավ Իսակովին և ամբողջ դահլիճին առաջարկեց խմել ծովային հրամանատարի առողջության կենացը։

Գերագույն գլխավոր հրամանատարը ծովակալ Իսակովին մեծ հարգանքով էր վերաբերվում։ Շուտով Ստալինը հրավիրեց Իսակովին Կրեմլ և հայտարարեց, որ նրան կրկին գլխավոր ծովային շտաբի պետ է նշանակելու։ Ծովակալը պատասխանեց, որ առանց ոտքի դժվար կլինի նավեր այցելել։ «Թող այդ պաշտոնին առանց ոտքի, բայց նման գլուխ ունեցող մարդ լինի», — պատասխանեց Ստալինն, ու հարցը փակվեց։

Ստալինի մահից և Բերիայի ձերբակալությունից հետո, երբ իրավիճակը երկրում հանդարտվեց, 1953 թվականի աշնանը Իսակովը կնոջ հետ ժամանեց Հայաստան։ Նա հանդիպեց կաթողիկոս Գևորգ VI-ի հետ, որը նրան հայ ժողովրդի իրական որդի անվանեց։ Ծանոթացավ Ավետիք Իսահակյանի և Մարտիրոս Սարյանի հետ, մտերմացավ ակադեմիկոս Աբրահամ Ալիխանյանի հետ։ Իսակովը մահից առաջ սկսեց գիրք գրել մեկ այլ հրաշալի հայ ծովակալի` Ղազար Արծաթագործյանի մասին։ Այդ գիրքը նրա կյանքի միակ գործն էր, որը նա անավարտ թողեց։ Պարզապես չհասցրեց։

Լրահոս
0