00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ նախարարի «խրտվիլակը», կամ ինչու՞ է պաշտոնյայի մարդավայել «ողջույնը» դառնում հրաժեշտի գազել

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցМинистр экономического развития РФ Алексей Улюкаев
Министр экономического развития РФ Алексей Улюкаев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի նկատմամբ աղմկահարույց դատավարությունն ավարտվեց նրանով, որ նախարարը ներողություն խնդրեց և բանտ նստեց։ Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը նման մի դեպք է հիշում հայ նախարարի հետ. Դրանց նմանությունը ոչ թե մանրամասների և հանգամանքների մեջ է, այլ որ 2 դեպքում էլ նախարարներ են։

Ի՞նչ ընդհանրություն կա Ռուսաստանի նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի և Հայաստանի նախարարներից մեկի (նույնպես նախկին) միջև բացի նրանից, որ երկուսն էլ գերատեսչություններ են գլխավորել։ Իր վերջին խոսքում Ուլյուկաևն ասել է․«Ներեք ինձ, մարդիկ։ Ես մեղավոր եմ»։

Պատիվ տալով հայ նախարարին՝ հերթապահ ոստիկանն իր հերթին խոսել է։ Մենք երկար կհիշենք նրա խոսքերը։

Ամեն ինչ այսպես է եղել։ Հայ նախարարին (անունը չեմ նշում, նա արդեն հեռացել է կյանքից) հրավիրել են Կենտկոմի բյուրոյի նիստին։ Շենք մտնելու կարգը հետևյալն է եղել․ բյուրոյի անդամները մեքենաներով մտել են բակ, կառավարության անդամները և որոշ պաշտոնատար անձինք անցնել են նույն դարպասներով, բայց ոտքով։ Մնացած մարդիկ անցել են ներքևի դարպասներով՝ Բաղրամյան պողոտայի կողմից, և աստիճաններով բարձրացել վերև։

Лев и Конкордия Ландау - Sputnik Արմենիա
Մահն այդքան էլ վախենալու չէ. ինչպես հայ բժիշկ Սիմոնյանը փրկեց ֆիզիկայի հանճար Լանդաուին

Այդ ճանապարհներից յուրաքանչյուրի վրա կանգնած է եղել հերթապահ միլիցիոներ։ Վերևի դարպասների մոտ կանգնած ոստիկանը փաստաթղթեր չէր հարցնում․ նա պարտավոր էր բոլորին ճանաչել, ձգվել և զինվորական պատիվ տալ։

Ուրբաթ օրով, որը սև է դարձել հայ նախարարի համար, նա անցել է վերևի դարպասներով և շարունակել ճանապարհը։ Նրա հետևից գնում էր պաշտոնատար անձանց հավասարեցված «Իզվեստիայի» հատուկ թղթակիցը։

— Ի՞նչ նորություն կա, — սովորականի նման հարցեց թղթակիցը միլիցիոներից։

— Շնորհակալություն, ամեն ինչ լավ է։ Իսկ ահա նրան այսօր հանելու են, — ասաց նա` գլխով ցույց տալով հեռացող նախարարին։

— Որտեղի՞ց գիտես, — զարմացա ես։

— Բարևեց, նույնիսկ ձեռքով․․․

Մեկ ժամ անց նախարարին իսկապես հանել էին։

Վերադառնանք Ուլյուկաևին։ Ավելի ճիշտ, նրա նկատմամբ կայացրած խիստ, բայց արդարացի դատավճռին։ Ակնհայտ է, որ տանջալի սպասումը ստիպել է նախարարին ասել այն, ինչ նա այլ հանգամանքներում երբեք և որևէ մեկին չէր ասի։ «Երբ ինքդ ես ընկնում դժբախտության մեջ, սկսում ես հասկանալ, թե ինչ ծանր են ապրում մարդիկ։ Ներեք ինձ դրա համար, մարդիկ։ Ես մեղավոր եմ ձեր առաջ», — ասել է Ուլյուկաևը եզրափակիչ դատական նիստում։

Դա արդեն դատավճիռ էր։ Եթե երկրի տնտեսական զարգացման նախարարը չգիտի, թե ինչպես են այդ երկրում ապրում մարդիկ, ապա նա վատ նախարար է։ Անկախ նրանից, որ իր ձեռքում պահել էր 22 կգ դոլար, թե ոչ։ Երբ նախարարը (հիմա արդեն հայ) հանկարծ սթափվում է և տեսնում, որ իր առջև ոչ թե համազգեստով խրտվիլակ է, այլ կենդանի մարդ, որին բարևելն ամոթ չէ, հնարավոր է՝ այդ նախարարը հիանալի պրոֆեսիոնալ է, բայց լավ մարդ չէ։

Զարմանալի բան․ չգիտես ինչու ոմանց մոտ աչքերը բացվելու և ամեն ինչ հասկանալու ժամանակը համընկնում է պաշտոնից ազատվելու հետ։ Բնականաբար, պետական առանձնատներից, ավտոմեքենաներից  և արագաչք քարտուղարուհիներից հրաժարվելու հետ միասին։

Մենք ասկետիզմի կոչ չենք անում, բայց․․․

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լեոնիդ Բրոնևոյը մահից որոշ ժամանակ առաջ  լրագրողներին պատմել է իր կենցաղի մասին։

Վարչապետ Մեդվեդևը մի անգամ հարցրել է նրան․

— Ի՞նչ ցանկություններ, խնդրանքներ ունեք։

— Ոչ մի։

— Ինչպե՞ս, — զարմացել է վարչապետը։

— Իսկ ինչ է, բոլորն ինչ-որ բա՞ն են խնդրում։

— Բոլորը։

— Դե, ինձ ոչինչ պետք չէ։ Ես երկուսենյականոց բնակարան ունեմ, և ինձ այլևս ոչինչ պետք չէ։

Ինչպես նկատել է ժողովրդական արտիստը, նրա պատասխանը շատ է զարմացրել Մեդվեդևին։

Բրոնևոյը մարդկանցից ներողություն խնդրելու պատճառներ չուներ․․․

Լրահոս
0