00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Խոնարհվեք Մասիսին». ինչպես է Անդրեյ Միրոնովի մայրը հայկական կոշիկներ ստացել

© Sputnik / Лев Иванов / Անցնել մեդիապահոցАндрей Миронов
Андрей Миронов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը պատմում է` ինչպես է հայտնի դերասանի մայրը մի ամբողջ ճամպրուկ հայկական կոշիկներ նվեր ստացել։

Հանրահայտ դերասան Ալեքսանդր Միրոնովի մայրը` ոչ պակաս հայտնի Մարիա Միրոնովա-Մենակերը, պնդում էր, որ «Մասիսը» գեղեցկության գագաթնակետն է։ Այս մասին նա ասել է անձամբ ինձ, Երևանից բերված կոշիկները փորձելուց հետո։ Իսկ Մարիա Վլադիմիրովնան բարձր նորաձևության մեծ գիտակ էր։

Կար ժամանակ, որ Հայաստանը Խորհրդային Միությունում նորաձևություն էր թելադրում։ Հրանտ Խաչատրյանի ղեկավարած «Մասիս» ընկերությունը հայերին ու երկրի մեծ մասին այնպիսի կոշիկներ էր հագցնում, որոնք դուր էին գալիս մարդկանց։

…Պատմություն, որը վիրավորել էր հասարակ խորհրդային մարդկանց հայրենասիրական զգացմունքներն ու ստիպել ոչ հասարակներին զարգացնել այսպես կոչված թեթև արդյունաբերությունը։

1963 թվականին Մոսկվա մեկնեց Իվ Մոնտանը, որն այն ժամանակ նույնքան հայտնի էր, որքան հիմա Էլթոն Ջոնը։ Ֆրանսիացին շրջեց խանութներում, տարատեսակ ներքնազգեստ գնեց ու ցուցադրություն կազմակերպեց Փարիզում։ Միջազգային սկանդալ բարձրացավ։ Մոնտանի երգերը դադարեցին հեռարձակել ռադիոյով, բայց ներքնազգեստի որակը դրանից չլավացավ։ Պետք էր զբաղվել կարևոր հարցերով, ու այդտեղ առաջընթաց ապահովեց Հայաստանը։

Жильцы дома-интерната в Норк-Мараше - Sputnik Արմենիա
Նայեք հայի աչքերին. ինչ կարող են սովորեցնել Սեդրակյանները բրիտանացի վարչապետին

Ահա օրինակ։ Մի անգամ «Իզվեստիա» թերթի քաղաքական վերլուծաբան Միխայիլ Միխայլով-Ցեյտլինը կնոջ հետ եկավ Հայաստան։ Տարա քաղաքը ցույց տալու։ Ամուսինները սկսեցին իրենց շուրջբոլորը նայել, հետո կենտրոնացան անցորդների ոտքերի վրա։ Եվ ի՞նչ տեսան։ Տեսան գեղեցիկը։ Զարմացան, գնեցին որքան պետք է, նույնիսկ ավելի շատ, քան պետք է։ Հետո վերադարձան Մոսկվա ու մտան հարևանների` Միրոնովների տուն։

Մարիա Միրոնովա-Մենակեր. «Հոգյակս, ո՞րտեղից ես կոշիկներդ գնել»։

Յուլյա Միխայլովա-Ցեյտլին. «Երևանից, որտեղի՞ց»։

Մ.Վ. «Բա ինչպե՞ս ես էլ սրանցից ունենամ»։

Յու. Գ. «Շատ հեշտ։ Զանգում ենք Երևան, գումար ենք ուղարկում ու սպասում ենք»։

Մ.Վ. «Դե զանգե՛նք…»։

Шоумен и телеведущий Леонид Якубович - Sputnik Արմենիա
Երևանյան խաշլամա Յակուբովիչի համար՝ հայ «գողականների» կողմից

Երևան հյուրախաղերի եկավ Մոսկվայի երգիծանքի ակադեմիական թատրոնը։ Երևանի կոնյակի գործարանի տնօրեն Միխայիլ Խանոյանը հյուրընկալեց սիրելի դերասան Անդրեյ Միրոնովին։

— Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել, — վերջում հարցրեց Միշա Խանոյանը։

— Ամեն ինչ արված է, ամեն ինչ լավ է, մեծ հաճույք ստացանք, մեկ տարվա տպավորություններ, ընկերներիս ու մորս համար մի ամբողջ ճամպրուկ կոշիկ եմ գնել։ Համ էլ Մարիա Միրոնովան խնդրել է «Մասիսին» խոնարհվել։

— Մի՞թե այդքան հավանում է։

— Նա պարզ ճաշակ ունի, — պարզաբանեց կրտսեր Միրոնովը,- Չերչիլի պես բավարարվում է լավագույնով…

Լրահոս
0