00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ խոհարարների հնդկական ֆուրորը. տոլմայի համը մնաց թուրքերի բերանում

© Photo : provided by Arbi GharakhaniОлимпиада молодых кулинаров
Олимпиада молодых кулинаров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հնդկաստանում անցկացված խոհարարական օլիմպիադայում Հայաստանն ընդգրկվել է լավագույնների տասնյակում` զբաղեցնելով պատվավոր 5-րդ հորիզոնականը։ Մասնակիցներն այս արդյունքը մեծ ձեռքբերում են համարում։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Երիտասարդ խոհարարների օլիմպիադայում (YOUNG CHEF 2018), որն անցկացվեց Հնդկաստանում, բնականաբար ներկայացվեցին նաև հայկական տոլման, կոնյակն ու արցախյան թթի օղին, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ գործադիր տնօրեն Արբի Ղարախանին։

«Տոլման արտամրցութային էր։ Բացման ժամանակ յուրաքանչյուր պատվիրակություն պետք է իր ազգային ավանդական ուտեստը պատրաստեր։ Մենք ներկայացրինք տոլման, որը բոլորին դուր եկավ։ Հավանեցին նույնիսկ Թուրքիայի մասնակիցները», — ասաց Ղարախանին։

Նա պատմեց, որ այնքան են մտերմացել Թուրքիայի պատվիրակության հետ, որ նույնիսկ լուսանկարվել են հայկական դրոշի ու տոլմայի ֆոնին։ Համագործակցության նախաձեռնողը թուրքական կողմն է եղել։

Բլղուրով և աղացած մսով տոլման Հնդկաստանում իսկական ֆուրոր է առաջացրել։ Հայ մասնակիցները ստիպված են եղել հնդիկներին սովորեցնել տոլմայի պատրաստման նրբությունները։

«Մրցույթի մասնակիցները զարմացել էին, որ Հայաստանը կոնյակ է արտադրում։ Նրանց շատ դուր եկավ մեր խմիչքը», — ասաց Ղարախանին։

© Photo : provided by Arbi GharakhaniԵրիտասարդ խոհարարների օլիմպիադա
Երիտասարդ խոհարարների օլիմպիադա - Sputnik Արմենիա
1/3
Երիտասարդ խոհարարների օլիմպիադա
© Photo : provided by Arbi GharakhaniԵրիտասարդ խոհարարների օլիմպիադա
Երիտասարդ խոհարարների օլիմպիադա - Sputnik Արմենիա
2/3
Երիտասարդ խոհարարների օլիմպիադա
© Photo : provided by Arbi GharakhaniԵրիտասարդ խոհարարների օլիմպիադա
Երիտասարդ խոհարարների օլիմպիադա - Sputnik Արմենիա
3/3
Երիտասարդ խոհարարների օլիմպիադա
1/3
Երիտասարդ խոհարարների օլիմպիադա
2/3
Երիտասարդ խոհարարների օլիմպիադա
3/3
Երիտասարդ խոհարարների օլիմպիադա

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանն էլ անչափ կարևորեց հայ խոհարարների մասնակցությունը նման միջոցառումներին։

«Սա շատ կարևոր է մեր խոհանոցի զարգացման, տարածման և հանրահռչակման համար։ Այս օլիմպիադան հիանալի հնարավորություն է մեր երիտասարդ խոհարարների համար ցուցադրելու իրենց կարողությունները և մեր երկիրն ըստ արժանվույն ներկայացնելու համար», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մամուլյանը։

Օլիմպիադայի բացման արարողությունը, որին մասնակցել է 50 խոհարար աշխարհի 50 երկրից, անցկացվել է հունվարի 28-ին Դելիում, իսկ առաջին փուլը` Հնդկաստանի Պունա քաղաքում։

Праздничное шествие к празднику Вардавар - Sputnik Արմենիա
Հայաստանը պատրաստվում է զարմացնել ՅՈՒՆԵՍԿՕ–ին. ի՞նչ կա հերթում

«Առաջին մրցույթի համար մենք պատրաստեցինք «Սպանախով ձու ֆլորենտինական ձևով», աղանդերին սուֆլե մատուցեցինք։ Երկրորդ փուլին, որն անցկացվեց Կալկաթայում, յուրաքանչյուր մասնակցի տրված 30 տեսակ բաղադրիչներից մենք պետք է մեր ճաշակով հիմնական ուտեստ պատրաստեինք` նախաճաշ և աղանդեր», — ասաց Ղարախանին։

Ժյուրին բարձր է գնահատել հայ երիտասարդ խոհարար Արայիկ Ամզայանի մտահղացումը։ Հայկական պատվիրակությունը սոուսով լապշա է պատրաստել հնդկացորենի ալյուրից որպես հիմնական ուտեստ, իսկ նախաճաշին` տոֆու պանրից ապուր և արքայախնձորի ու խնձորի սոուսից աղանդեր։

Ինչ վերաբերում է երրորդ փուլի հիմնական ուտեստին, խոհարարներն առանց ոսկորների հավ են մատուցել կարտոֆիլից պատրաստած խավարտով և «շուի» համար նախատեսված եփած խմորով աղանդեր։

Օլիմպիադայի շրջանակում հայկական կողմը Հնդկաստանի խոհարարական քոլեջի հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել։ Ուսանողների և դասախոսների փոխանակում է նախատեսվում և այլն։

Լրահոս
0