00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերը կարող են նվազեցնել Ադրբեջանի բնակիչների թիվը

© Asatur YesayantsБолельщики на Республиканском стадионе
Болельщики на Республиканском стадионе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանի բնակչությունը, որն այս պահին կազմում է 10 միլիոն 100 հազար 70 մարդ, շուտով կարող է կրճատվել մեկով։ Եվ չի կարելի ասել, որ այդտեղ «հայկական հետք» չկա։

Ասեմ ավելին` Երևանում (և ոչ միայն) արդեն գիտեն, թե ով կխաղա «մինուս մեկ» ժողովրդագրական խաղում և պատրաստ են ասել նրա անունը։ Խոսքն Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիստ Ջավիդ Հուսեյնովի մասին է։

Баку. Старый район города рядом с Девичьей башней. - Sputnik Արմենիա
«Գժեր, գժվեք». Ադրբեջանը Բաքուն «հայկական կայսրության» մաս է ճանաչել

Իրավիճակն այս է. հարևան հանրապետությունում վիճակագրական կոլապս է հնարավոր այն դեպքում, եթե Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները, հաղթահարելով արգելքները, հանկարծ մտնեն ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգայի եզրափակիչ փուլ, հանդիպեն կանաչ գազոնի վրա, և Հայաստանի հավաքականը հանկարծ հաղթանակ տանի Ադրբեջանի հավաքականի նկատմամբ։

«Այժմ վաղ է խոսել այդ մասին, բայց եթե նման խաղ կայանա, ապա մեզ համար կենաց ու մահու հանդիպում կլինի։ Ես արդեն մասնակցել եմ նման խաղի պատանեկան հավաքականի կազմում։ Անընդհատ մտածում էի, որ եթե մենք պարտություն կրենք, ապա ավելի լավ կլինի՝ չվերադառնանք հայրենիք։ Այդպես կվարվեմ նաև այս դեպքում, եթե անհրաժեշտ լինի խաղալ Հայաստանի հետ», — ասել է Ջավիդ Հուսեյնովը։

Ջավիդն ասում է այն, ինչ մտածում է։ Ջավիդը վատ է մտածում։ Եվ եթե նա մայր ու հայր ունի (իսկ ես հուսով եմ, որ մայր ու հայր ունի), ամենայն հավանականությամբ, նրանք արդեն ասել են իրենց որդուն. «Ջավիդ, դու ճիշտ չես»։

Սպորտը կյանքի ու մահվան հարց չէ, սպորտն ընդամենը սպորտ է։ Այսօր հաղթում է մեկը, վաղը՝ մյուսը, բայց եթե յուրաքանչյուր պարտությունից հետո պարտվածները հրաժարվեն վերադառնալ հայրենիք, ապա դա ոչ միայն տարօրինակ կլինի, այլ` շատ տարօրինակ։ Հեղինակը խիստ կասկածում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը դուրս կգան ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգայի եզրափակիչ և կստիպեն Ջավիդին որոշում կայացնել` վերադառնա՞լ հայրենիք, թե՞ երկրի բնակչությունը կրճատել մեկ մարդով։

Минарет мечети, пострадавшей в ходе войны, в городе Шуши, Нагорный Карабах. - Sputnik Արմենիա
«Տիեզերական Ադրբեջանը». արցախցի հանքափորների ահուսարսափն ու Ստեփանակերտի սրճարանները

Եվս մի բան. Ստանիսլավ Հուսեյնովիչ Խանկիշիևը, որը խոհարարական շրջանում հայտնի է «Ստալիկ» անունով, խոհարարական շատ գրքեր է գրել։ Նրա աշխատությունների հիման վրա իրականում կարելի է համեղ կերակուրներ պատրաստել։ Իսկ հետո ախորժակով ուտել Ադրբեջանում, Վրաստանում, Հայաստանում, էլ չասենք Ուզբեկստանի մասին, որտեղ ծնվել է Ստանիսլավ Հուսեյնովիչը։

Տարեցներն արդեն մոռացել են, իսկ երիտասարդները նույնիսկ չգիտեն, որ ադրբեջանական Ղազախ վայրում (մեր Իջևանից ոչ հեռու), որին սահմանակից է նաև Վրաստանը, կար մի ռեստորան` «Վետերոկ» անունով, որտեղ ամենահամեղ կերակուրներն էին պատրաստում, և հենց այնտեղ էին բոլորը տանում իրենց հյուրերին. հայերը՝ հայ հյուրերին, վրացիները՝ վրացի, իսկ ադրբեջանցիներն էլ՝ ադրբեջանցի հյուրերին։ Խոհանոցում հերթափոխով աշխատում էին հայն ու ադրբեջանցին։ Սպասարկող անձնակազմում բացառապես ադրբեջանցիներ էին։ Ե՛վ խոհարարներն էին լավը, և՛ սպասարկումն էր բարձր մակարդակի։

Ճաշացանկն առավելապես կովկասյան էր։ Ջոնջոլի, գինի (Թբիլիսի), թառափ, նարշարաբ (Բաքու), կոնյակ, ծիրան (պե՞տք է ասել՝ որտեղի՞ց)։ Երաժշտական նվագակցությունը՝ աշխատավորների ցանկությամբ։ Գաստրոնոմիական դրախտում եթե վիճում էին, ապա միայն համի մասին, ոչ թե ճաշատեսակների ծագման՝ դրանք մասնավոր սեփականություն դարձնելու ճանապարհով։

Северозападный Китай - Sputnik Արմենիա
Կյանքը ճանապարհների վրա, կամ ինչպես էին ադրբեջանցիները հյուրընկալել հայերին

Եվս մեկ մեջբերում, այս անգամ՝ հայտնի Ստալիկից. «Հիշեք` տոլման ադրբեջանցի ժողովրդի ոչ նյութական մշակութային ժառանգությունն է (ինչպես կորիդան Իսպանիայում)։ Քարոզչությունը, որ մղում է Հայաստանը, կոնկրետ նպատակ ու խնդիր ունի՝ անմարդկայնացնել ադրբեջանցի ժողովրդին, համոզել բոլորին, որ ադրբեջանցիները սեփական մշակույթ չունեն»։

Խոհարարի` քաղաքական խոհանոցի վերաբերյալ դատողությունները չենք մեկնաբանում․ եփում ենք, ուտում և բոլորին տոլմա հյուրասիրում Վրաստանում, Ռուսաստանում, Չեխիայում, Գերմանիայում և այլ երկրներում, որտեղ այս տարի հայկական տոլմայի փառատոներ են նախատեսված։

Բարի գալուստ, բարի ախորժակ և ոչ մի քաղաքականություն։

Հ․Գ․ Եթե ֆուտբոլիստ Ջավիդ Հուսեյնովն իսկապես իրականացնի իր մտադրությունը և չվերադառնա Ադրբեջան, իսկ փառատոնի օրերին հայտնվի Վրաստանում, Ռուսաստանում, Չեխիայում կամ Գերմանիայում, կարող է մասնակցել խոհարարական այդ միջոցառմանը և առաջին քայլն անել ոչ միայն համեղի, այլև բանականի ուղղությամբ։

Լրահոս
0