00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկարան Վաշինգտոնին ֆինանսական պահանջներ է ներկայացնում

© REUTERSБоевые действия турецкой армии на севере Сирии близ г. Африн
Боевые действия турецкой армии на севере Сирии близ г. Африн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այն, ինչ անում է ԱՄՆ-ը Սիրիայում և ընդհանրապես Մերձավոր Արևելքում, խորամանկությունից բացի այլ կերպ որակել չի կարելի։ Ընդ որում` գերքաղաքական ծավալի խորամանկություն։

Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան

Ինչ-որ տեղ պարտվելով` ամերիկացիները այլ կողմից են մոտենում

Արդեն վաղուց էր պարզ, որ ամերիկացիներն ակնհայտ պարտվել են ԻՊ-ի առումով (ՌԴ-ում և մի շարք երկրներում արգելված կազմակերպություն)։ Ի սկզբանե նրանք հույս ունեին` եթե ահաբեկչական խմբավորումներին չխանգարեն, նրան գահընկեց կանեն օրինական նախագահ Բաշար Ասադին։ Եվ այդ ժամանակ ամերիկացիները մտադիր էին զբաղվել ջիհադականներով։

Բայց նրանց մտադրությունը չիրականացավ այն պատճառով, որ ռուսական ռազմա-տիեզերական ուժերի, իրանական կամավորական ջոկատների, Հեզբոլլահ զինված խմբավորման և սիրիական բանակի կադրային զորամասերի համատեղ ջանքերով հնարավոր եղավ հիմնովին ջախջախել ահաբեկիչներին։ Իսկ ամերիկացիները, որոնք հայտնվեցին անկոչ հյուրի կարգավիճակում, երկընտրանքի առաջ կանգնեցին` կամ լքել երկիրը, ուր նրանց ոչ ոք չէր հրավիրել, կամ այլ դաշնակիցներ գտնել, որոնցից հնարավոր կլիներ կառչել։

Встреча президента РФ В. Путина с премьер-министром Израиля Б. Нетаньяху - Sputnik Արմենիա
Հայաստանը` միջնորդ, կամ կհաջողվի՞ ԵԱՏՄ-ին հաշտեցնել Իրանին և Իսրայելին

Այլապես ԱՄՆ-ը պետք է ոչ միայն Սիրիայից հեռանար, այլև ընդհանրապես տարածաշրջանից։ Դրանից խուսափելու համար ամերիկացիները ստիպված էին իրենց թևի տակ առնել Սիրիայի քրդերին` նրանց խոստանալով անկախություն, ինչի մասին քրդերն արդեն երկար տարիներ երազում են։

Եվ այդ ժամանակ քրդերը հրաժարվեցին Դամասկոսի խոստացած ինքնավարությունից։ Դե իհարկե, չէ՞ որ նրանց ֆինանսավորում, զինում և ընդհանրապես նրանց մասին հոգ է տանում աշխարհի ամենահզոր երկիրը` համաշխարհային գերտերություն Ամերիկան։

Եվ այդ ժամանակ ամերիկացիները դիմեցին խորամանկության, կարելի է ասել տարածաշրջանային քաղաքական մասշտաբի խորամանկության։ Չէ՞ որ քրդերին ֆինանսական աջակցություն ցուցաբերելով, օգնելով զենքի և այլ խնդիրների հարցում` նրանք ավտոմատ կերպով դառնում են այն պետության համար առաջին թշնամին, որը միշտ եղել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցը։

Խոսքն, իհարկե, Թուրքիայի մասին է, որը պարզապես չի կարող հանդուրժել հարավում անկախ քրդական պետության ստեղծման հավանականությունը։ Թեկուզ այն պատճառով, որ դա կարող էր առաջին հերթին սպառնալ հենց Թուրքիայի տարածքային ամբողջականությանը։

Крупное наступление сирийских правительственных войск (9 февраля 2018). Деревня Каср Аль-Али, Идлиб, Сирия - Sputnik Արմենիա
Սիրիական պատերազմի թուրքական ֆեյքերը. ինչպես հայ «դաշնակցականները» փակեցին Աֆրինի ճամփան

Եվ որքան էլ ՆԱՏՕ-ի իրենց գործընկերներին ամերիկացիները փորձում էին համոզել, թե Սիրիայի քրդերը Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներ չունեն և Թուրքիայի տարածքային ամբողջականության համար վտանգ չեն ներկայացնում, Անկարան լավ գիտի, որ դա այդպես չէ, որ Սիրիայի քրդերի (հատկապես եթե նրանց հաջողվի իրենց պետությունը ստեղծել) ուշադրությունն առաջին հերթին Թուրքիայի հարավին է սևեռվելու, քանի որ նրանք համոզված են` դա իրենց տարածքներն են, ինչպես Սիրիայի հյուսիսը։ Այնպես որ, «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունները բավական կանխատեսելի էին, որքան և այն, որ այս ամենի հետևանքով արյունահեղություն է լինելու։

Արդյո՞ք ամերիկացիները պատրաստ են այնքան վճարել, որ Թուրքիան համաձայնի հանգիստ թողնել քրդերին։

Ամերիկացիների խորամանկություն արտահայտությունը տվյալ դեպքում պետք է բառացի ընկալել։ Ինքներդ դատեք` մի կողմից ԱՄՆ-ը մինչև օրս անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի համաձայնության չկարողանան գալ Սիրիայի հյուսիսային քրդերն ու Դամասկոսը։ Խոստանում է (և տրամադրում) այն ամենն, ինչ անհրաժեշտ է (գումար, զենք, հրահանգիչներ և այլն), միայն թե քրդերը պայքարեն իրենց երազանքին` անկախ պետականությանը հասնելու համար։

Մյուս կողմից` ամերիկյան դիվանագիտությունն անում է հնարավորը, միայն թե կասեցնի Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական շրջանների վրա թուրքերի հարձակումները։ Այժմ էլ ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնն է պատրաստվում Թուրքիա մեկնել` այդ երկրի ղեկավարությանը համոզելու համար, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի շահերը Սիրիայի տարածքում համընկնում են։

Ավելին, քրդերին տրամադրվող ամերիկյան ֆինանսական աջակցությունը վերջին օրերին բավական իրատեսական է դարձել։

Անկարան Վաշինգտոնին պահանջներ է ներկայացնում, որոնք հստակ թվերով են արտահայտվում։ Թուրքիայի փոխվարչապետ Հական Չավուշօղլուի պնդմամբ` ամերիկացիները մտադիր են քրդական PYD-ին 500 մլն դոլարից մինչև աստղաբաշխական 3 մլրդ դոլար տրամադրել, ինչի մասին օրեր առաջ խոսում էր նախագահ Էրդողանը։

Թե ինչպես է Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի իր հավատարիմ և հուսալի գործընկերոջը պատճառաբանելու այդ գումարների տրամադրումը, հատկապես այն դեպքում, երբ Անկարան այս պահին իրականացնում է «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը, այդքան էլ պարզ չէ։

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրականում. Հայաստանը պե՛տք է շարունակի լայն գործակցությունը Իրանի հետ

Ի՞նչ գումարներ է առաջարկելու Թիլերսոնն Էրդողանին, որպեսզի նա համաձայնի դադարեցնել Աֆրինի բռնազավթման գործողությունները։ Բայց չէ՞ որ Աֆրինից բացի Անկարան մտադիր է գրավել նաև Մանբիջը, որտեղ դիրքավորվել են ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող արևմտյան հակաահաբեկչական կոալիցիայի ռազմական հրահանգիչները (և ոչ միայն)։ Հետաքրքիր է, թե որքա՞ն են պատրաստ վճարել ամերիկացիները, միայն թե թուրքերը Մանբիջը չգրավեն։

Կարծում եմ, նման գումարներ անգամ ամերիկացիները պատրաստ չեն զոհաբերել։ Բացի այդ, Անկարան դժվար թե համաձայնի ձևացնել իբրև ողջունում է անկախ քրդական պետության ստեղծումը, որքան էլ նրան վճարեն օվկիանոսից այն կողմ գտնվող քեռիները։ Նույն հաջողությամբ թուրքերը կարող են համաձայնել, որ եթե ոչ այսօր, ապա վաղը քուրդ նույն խմբավորումները սկսեն թուրքական բանակից «ազատագրել» թուրքական տարածքները։

Մի՞թե բանը կարող է հասնել նրան, որ թուրքական կանոնավոր բանակն իսկապես կարող է գրոհել Մանբիջը և առճակատման գնալ ամերիկացի (ու ընդհանրապես արևմտյան) հրահանգիչների և կադրային զորամասերի հետ, որոնք այնտեղ աշխատում են քրդական ռազմական խմբավորումների հետ։

Սակայն դա էլ այդքան հավանական չէ։ Այնպես որ, չենք սխալվի, եթե ասենք, որ սիրիական հակամարտության բոլոր շահագրգիռ կողմերի համար մոտակա մեկ-երկու օրը գլխավոր քաղաքական թեման լինելու է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի այցելությունն Անկարա։

Լրահոս
0