00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրիական պատերազմի թուրքական ֆեյքերը. ինչպես հայ «դաշնակցականները» փակեցին Աֆրինի ճամփան

© AFP 2024 / StringerКрупное наступление сирийских правительственных войск (9 февраля 2018). Деревня Каср Аль-Али, Идлиб, Сирия
Крупное наступление сирийских правительственных войск (9 февраля 2018). Деревня Каср Аль-Али, Идлиб, Сирия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որքան էլ արևմտյան լրատվամիջոցները փորձեն հակառակը ներկայացնել, միևնույնն է, պետք է խոստովանել, որ Միացյալ Նահանգների ու նրա դաշնակիցների համար սիրիական իրադարձությունների զարգացման ներկա փուլն իսկապես թեժ է։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Ամերիկացիները կա՛մ պետք է գնան Սիրիայից (ու համաշխարհային իրավունքի տեսակետից դա միակ ճիշտ որոշումն է), կա՛մ ընդունեն, որ իրենց ղեկավարած միջազգային հակաահաբեկչական կոալիցիան բացահայտորեն ներխուժում է ինքնավար պետության տարածք։

Սիրիայի երեք թեժ կետերը` հյուսիս, արևմուտք ու արևելք

Վերջին շաբաթվա ընթացքում Սիրիայի տարածքում երեք թեժ գոտի է ուրվագծվել։

Մեկն Աֆրինն է, ուր ներխուժել է քրդական մարտական ձևավորումների դեմ կռվող թուրքական բանակը։ Քրդերին զենքով ու սպառազինությամբ բացահայտ օգնում են ամերիկացիները (ընդհուպ մինչ Մանբիջում խրամատավորված հրահանգիչների)։

Боевые действия турецкой армии на севере Сирии близ г. Африн - Sputnik Արմենիա
Քրդերը հայտնել են Աֆրինում 59 թուրք զինվորականի ոչնչացման մասին

Երկրորդ գոտին Եփրատին կից շրջաններն են, որտեղ ամերիկյան «ծածկոցի» տակ իրենց դիրքերն են պահում, այսպես կոչված, սիրիական «չափավորները»։ Արևմուտքը նրանց շնորհիվ հույս ունի իր հսկողության տակ պահել սիրիական նավթային տարածքները։

Եվ ահա երրորդ կետը, որտեղ վերջին օրերին «հակամարտության թեժ փուլ» սկսվեց, Սիրիայի և Իսրայելի սահմանն է։ Այստեղ «Հեզբոլլահի» տարածքներն են պահում իրանական կամավորների ջոկատները, որոնց օգնությամբ սիրիական կադրային զորամասերը կարողացան հաղթել ահաբեկչական կազմակերպությունների դեմ ուղղված գործողության ցամաքային փուլում (խոսքն առաջին հերթին Իսլամական պետության ու Ջեբհաթ Ան-Նուսրայի մասին է, որոնք արգելված են Ռուսաստանում ու մի շարք այլ երկրներում)։ Այդ ահաբեկչական կազմակերպությունները որոշ ժամանակ հսկում էին երկրի տարածքի մեծ մասը։

Ինչպես տեսնում ենք, իրավիճակն այնպես է դասավորվել, որ Հմեյմիմ ռազմակայանում տեղակայված ռուսական օդատիեզերական ուժերի մասնակցությունն այս պահին սահմանափակվում է հազվադեպ հրթիռառմբային հարվածներով` ուղղված ահաբեկչական կազմակերպությունների մնացորդներին, որոնք դեռ կառչում են Իդլիբի ու Հալեպի որոշ բնակավայրերից։

Ինչ վերաբերում է նշված երեք թեժ կետերին, ապա այնտեղ հիմա այլ խաղացողներ են ակտիվություն դրսևորում` թուրքերը, որոնք կռվում են քրդերի հետ, ամերիկացիները, որոնք պաշտպանում են «չափավորներին» սիրիական կադրային բանակից։ Արժե նաև հիշատակել իսրայելցիներին, որոնք դողում են այն մտքից, որ Իրանը կարող է կառչել նրանց սահմանին կից սիրիական տարածքներից։

Заседание Совета Европы в Брюсселе - Sputnik Արմենիա
Մակրոնը փորձեց պատժել Թուրքիային Աֆրինի համար. հայացք Երևանից

Այսպիսին է իրավիճակը տարածքային ամբողջականության ու ընդհանրապես Սիրիայի պետականության համար տարվող կռվի, թերևս, ամենաթեժ ու արյունալի փուլում (ինչպես ՄԱԿ-ը բնութագրեց իրավիճակը)։ Ընդ որում` հակամարտության յուրաքանչյուր թեժ կետում իրադարձություններն իրենց տրամաբանությամբ են զարգանում ու ուղեկցվում են բացահայտ, եթե կարելի է այդպես արտահայտվել, բոլորը բոլորի դեմ «ֆեյքային»` կեղծ պատերազմով։ Դեռ մեծ հարց է` տեղեկատվական ներնետումներն ու ֆեյքերն են մարտի դաշտում օգնում բանակներին, թե հակառակը` միմյանց կրակում են, որպեսզի տարատեսակ լրատվամիջոցների տարածած տեղեկություններն արդարացնեն…

Ֆեյքերը հարկավորն են, ֆեյքերը կարևորն են։ Նույնիսկ թուրքականները…

Որպեսզի հասկանալի լինի`ինչի մասին է խոսքը, անդրադառնանք ամենավառ ֆեյքերին։ Դրանք վկայում են, որ Սիրիայի իրավիճակի զարգացման համար վերլուծական ինստիտուտներ են աշխատում։ Այնտեղ կան բազմաթիվ փորձագետներ, որոնք կարող են կանխատեսել, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ այս կամ այն տեղեկության տարածումը։

Օրերս Sputnik-ն արդեն գրել է ոմն Գյոքսել Գյուլբեյի մասին, որը ներկայանում է որպես Հայկական անհիմն հավակնությունների դեմ պայքարի միջազգային ասոցիացիայի նախագահ։ Գրվել է նաև այն մասին, որ իբր թե նա Արցախում գտել է մի քանի ճամբար, որտեղ հայ կամավորականները, անցնելով համապատասխան ռազմական պատրաստություն, միանգամից Աֆրին են մեկնում` թուրքերի կադրային զորամիավորումների հետ կռվելու։

Ситуация в Сирии - Sputnik Արմենիա
Երևանը մեկնաբանել է Թուրքիայի ներխուժումը

Ավելին` Գյուլբեյն այս օրերին իրեն կոտորում է, ամենուր հանդես է գալիս կրքոտ ճառերով այն մասին, որ հենց հայ «դաշնակցականներն» են փակել թուրք ենիչերիներ ճանապարհը դեպի Աֆրին։ Իբր հենց այդ պատճառով է, որ քաղաքը չեն վերցրել, իսկ թուրքական բանակը լուրջ կորուստներ ունի։ Հավանաբար, երեկ կործանված թուրքական ուղղաթիռն ու տանկը, նաև մեկ օրվա ընթացքում Աֆրինի ճանապարհին սպանված 25 թուրք զինվորներն ու սպաները Արցախում պատրաստություն անցած հենց այն հայերի խղճի վրա են։

Ընդ որում` հետաքրքրական է, որ այդ ֆեյքերը բավականին ակտիվորեն տարածվում են համացանցի թուրքական, քրդական ու արաբական սեկտորներում։ Կարծում եմ` եթե Գյուլբեյը մի փոքր լարվի` Աֆրինի պաշտպանությունը պահող հայ գրոհայինների դատապարտմանը կարող են միանալ նաև արևմտյան, առաջին հերթին, գերմանախոս (այնտեղ բազում թուրքեր են ապրում) սեկտորն ու սոցիալական կայքերը։

Ռազմական ֆեյքերի արմատները բացառապես քաղաքական հարթության վրա են

Ինչ վերաբերում է վերջին ֆեյքին, ապա այն կապված է ամերիկամետ ԶԼՄ-ների հետ ու վերաբերում է ռազմական գործողություններին, որոնք ծավալվել են Եփրատի նավթային տարածքների վրա։

Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արևմտյան կոալիցիայի զինված ուժերը, որոնք իրենց թևի տակ են առել «չափավոր» ընդդիմադիրներին, հարված են հասցրել սիրիական բանակի կադրային մասերին։ Տեղեկությունը պաշտոնապես հաստատվեց։ Դամասկոսը հերթական անգամ դատապարտեց ու պահանջեց, որ անկոչ հյուրերը` ամերիկացիները, լքեն երկրի տարածքը։

Ու ահա այստեղ բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում։ Տվյալ դեպքում ամերիկացիմերին իրոք պատասխանելու բան չունեն։ Նրանք այսօր, Դամասկոսի հրավեր ու ՄԱԿ-ի մանդատ չունենալով, այլ պետության տարածք ներխուժած ինտերվենտ են։

Турецкий военный конвой прибывает на турецко-сирийскую границу (21 января 2018). Провинция Килис, Турция. - Sputnik Արմենիա
Սիրիական ծուղակ քրդերի համար. արդյո՞ք ԱՄՆ հատուկ ուժերը կհարվածեն թուրքական զորքերին

Չէ որ ցանկացած դեպքում, ինչպես էլ արևմտյան կոալիցիայի անդամներն իրենց ներկայությունը Սիրիայում բացատրեն առանձին երկրներում միջազգային ահաբեկչության դեմ պայքարելու անհրաժեշտությունով, նրանք չեն կարող հիմնավորել օրինական սիրիական բանակի դեմ իրենց գործողությունները ։

Իրականում ամեն ինչ հասկանալի է. ամերիկացիները պաշտպանում էին «Սիրիայի դեմոկրատական ուժերի» շտաբը, քանի որ նրանք նստած են նավթային աշտարակների վրա, ինչն առաջին հերթին էպետք ամերիկացիներին։ Բայց նրանք չեն կարող այդ մասին բարձրաձայն, բացահայտ խոսել, ասենք, ՄԱԿ- Անվտանգության խորհրդի ամբիոնից։ Անհրաժեշտ է արածի քիչ թե շատ տրամաբանական արդարացում գտնել։

Ամերիկացիները հույսը դրել են ֆեյքի վրա` ինտերվենցիայի մեղադրանքներից խուսափելու համար

Հանկարծ պարզվեց, որ արևմտյան կոալիցիայի հրթիռահրետանային հարվածի տակ հայտնվել է ոչ թե սիրիական բանակը, այլ ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը, որն աշխատում է Սիրիայի տարածքում` Գլխավոր շտաբի հետ համագործակցելով, որոշակի աշխատանք է կատարում «երկրի վրա»` օգնելով սիրիական կադրային զորամիավորումներին։

Բայց հետո երկարատև գործողություն սկսվեց։ Տեղեկությունն իր ճանապարհը սկսեց այն բանից, որ «…Սիրիայում կառավարամետ ուժերի շարքում, որոնք իբր հարձակվել են զինված ընդդիմության վրա և հարվածի ենթարկվել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից, նաև ռուսաստանցիներ են եղել»։ Չի բացառվում. «Վագների» զինվորականներն իսկապես կարող էին այդ ժամանակ այնտեղ լինել…

Гадрут, Республика Арцах - Sputnik Արմենիա
Ենիչերու այս ժառանգից անգամ թուրքերն են ամաչում. Գյուլբեյն Արցախում ճամբարներ է փնտրում

Սակայն արդեն մի երկու օր անց արևմտամետ լրատվամիջոցները խոսում էին երկու հարյուր սպանված «վագներցիների» ու վառված ինը տանկի մասին… Իսկ բլոգերները, Մերձավոր Արևելքի թեմայի «գիտակները» նկարագրում էի, որ «համարյա» սեփական աչքերով են տեսել` ինչպես են Եփրատի ափերին մարտի բռնվել ամերիկյան ու ռուսական հատուկ ջոկատայինները։

Հասկանալի է, որ ո՛չ ռուսական Գլխավոր շտաբը, ո՛չ Պենտագոնի ներկայացուցիչները, որոնց մեկնաբանությունների համար դիմել են լրագրողները, չեն հաստատել տեղեկությունը։ Օրինակ` ԱՄՆ պաշտպանության պաշտոնական ներկայացուցիչ Դանա Ուայթը հրաժարվել է ընդհանրապես պատասխանել լրագրողների հարցերին։ «Ես ոչ մի տեղեկություն չունեմ, ու ես չեմ ուզում զբաղվել շահարկումերով», — ասել է նա։

Սակայն ֆեյքի արմատները (և դա ակնհայտ է) ամեն դեպքում քաղաքական հարթակում են։ Ամերիկացի քաղաքական գործիչներն ու դիվանագետներին շատ ավելի ձեռնտու է, որ համարվի` կոալիցիան հենց մասնավոր կառույցներին է հարվածել, քան սիրիական օրինական բանակին։ Քանի որ այդ ժամանակ քաղաքական բեմահարթակում կխոսվի հենց ինտերվենցիայի ու օկուպացիայի մասին…

Լրահոս
0