00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տրնդեզի կրակային ծեսերը. ինչպես են Հայաստանում նշում երիտասարդների ամենասիրելի տոնը

© Sputnik / Асатур ЕсаянцНациональный армянский праздник Трндез
Национальный армянский праздник Трндез - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ երիտասարդների սիրելի տոնը հատուկ շուքով կնշեն «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Հայ առաքելական եկեղեցին փետրվարի 14-ին` Աստծու Գալստյան 40-րդ օրը, նշում է Հիսուսի ընծայումը Տաճարին (Տրնդեզ)։

Տեառնընդառաջի կամ Տրնդեզի նախօրեին` փետրվարի 13-ին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը։

Праздник Св. Саркиса отметили в Ереване - Sputnik Արմենիա
Սիրահարների ազգային տոնի` Սուրբ Սարգսի 5 առանձնահատկությունները

Նախաքրիստոնեական ավանդույթի համաձայն` օրհնված մոմից խարույկ են վառում, որը Քրիստոսի փրկիչ լույսն է խորհրդանշում։

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում Նորապսակների օրհնության կարգ։

Տոնն այսօր մեծ շուքով կնշեն «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում։ Այն կսկսվի Գառնի համայնքի Սուրբ Խաչ եկեղեցուց: Ժամերգությունից հետո ճրագը, ազգային երգ ու պարի հնչյունների ուղեկցությամբ կտարվի «Գառնի» արգելոց-թանգարան, որտեղ էլ կվառվի ծիսական խարույկն ու կսկսվի միջոցառումը:

Տոնակատարությունը կնշեն ԱՄԷ-ի, Կատարի, Վրաստանի և այլ երկրների հայ համայնքի ներկայացուցիչները։

Ի՞նչ է խորհրդանշում Տյառնընդառաջը

Հիսուսի ծնվելուց հետո 40-րդ օրը Մարիամն ու Հովսեփը նրան տաճար բերեցին, որպեսզի Աստծուն իր առաջնեկ-որդուն նվիրելու ծիսակատարություն անցկացնեն։ Այն ժամանակ Երուսաղեմում Սիմեոն անունով բարեպաշտ մարդ էր ապրում։

Հենց նա էր թարգմանում Եսայի մարգարեի գիրքը, որտեղ ասվում է «ահա կույսը կհղիանա և մի որդի կծնի»։ Ղուկասը պատմում է, որ նրան հայտնություն է եղել, որ նա չի մահանա, մինչև չհանդիպի Քրիստոս Փրկչին։

Национальный армянский праздник Трндез - Sputnik Արմենիա
«Կրակոտ» Հայաստան կամ Տրնդեզ
Դրանից հետո շատ տարիներ են անցել, և ահա մի անգամ նա տեսել են` ինչպես են տաճարին նորածնին գրկած կին ու տղամարդ մոտենում։ Հովսեփն ու Մարիամն էին, նրանց գրկում էլ` Հիսուսը։ Երբ քառասուն օրական Հիսուսին տաճար բերեցին, աղմուկով բացվեցին արևելյան դռները, որոնք նախկինում երբեք չէին բացվել։ Իսկ մարդիկ` ձեռքներին լուսամփոփներ, դուրս եկան իրենց օջախներից ու եկեղեցի գնացին` իմանալու, թե ինչն է ցնցել երկիրը։ Նրանք դրանով ակամայից լուսավորեցին Հիսուսի ճանապարհը դեպի տաճար։ Բարեպաշտ Սիմեոնը հասկացավ` դա այն երեխան է, որին սպասել է ամբողջ կյանքի ընթացքում։ Սիմեոնը գրկեց նրան ու սկսեց փառաբանել Աստծուն, շնորհակալություն հայտնել, որ կարողացավ Փրկչին տեսնել…

Հեթանոսական ավանդույթներ

Տրնդեզի ակունքները տանում են դեպի հեթանոսություն, երբ կրակի պաշտամունք կար, և տոնակատարությունը նվիրված էր Միհր Աստծուն։ Տոնակատարության իմաստն արևի ազդեցությունն ուժեղացնելն էր` կրակի օգնությամբ սառնության վրա ազդելով։

Տոնակատարության գլխավոր մասնակիցները երիտասարդ տղաներն ու աղջիկներն են, նորապսակները կամ նրանք, ովքեր նոր են պատրաստվում ամուսնանալ։ Տոնի գլխավոր խորհրդանիշը խարույկն է, որի վրայով ցատկում են երիտասարդները։ Համարվում է, որ ցատկելու ժամանակ չի կարելի ձեռքերը բաց թողնել, որպեսզի միությունն ամուր լինի։ Մինչ երիտասարդ տղաներն ու աղջիկները ցատկում են, մեծերը նրանց վրա ցորենի ու կանեփի սերմ են լցնում։ Հնում հավատում էին, որ ծիսակատարության ժամանակ խարույկը նորացման, նոր կյանքի էներգիա է ստանում։

Երիտասարդներից հետո խարույկի վրայով ցատկում են մեծերն ու երեխա չունեցող կանայք, հետո բոլորը միասին` միմյանց ձեռք բռնած, շուրջպար են բռնում կրակի շուրջ։

Լրահոս
0