Փետրվարի 13-ին նշվում է Տեառնընդառաջը, որը ժողովուրդը նաև Տրնդեզ է կոչում: Ի սկզբանե այս տոնն ասոցացվել է ամուսնության և պտղաբերության հետ: Այսօր էլ տոնը շարունակում է պահպանել իր նախկին խորհուրդը։
Քրիստոնեական կանոնի համաձայն` ամեն տարի փետրվարի 13-ին երեկոյան ժամերգությունից հետո վառվում են կանթեղները։ Նախատոնակի արարողության ավարտից հետո եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկները՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ, և տեղի է ունենում Նորապսակների օրհնության կարգ: Սիրահարներն այդ օրը ցատկում են խարույկի վրայով:

1/12
© Sputnik / Асатур Есаянц
Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակը, որտեղ վառվել էր Տրնդեզի ավանդական խարույկը

2/12
© Sputnik / Асатур Есаянц
Տոնակատարության մասնակիցները՝ խարույկի մոտ

3/12
© Sputnik / Асатур Есаянц
Տոնականա խարույկի վրայով փետրվարի 13-ին ավանդության համաձայն ցատկում են սիրահարները

4/12
© Sputnik / Асатур Есаянц
Հարս ու փեսայի պարը խարույկի շուրջ

5/12
© Sputnik / Асатур Есаянц
Եկեղեցու բակը մարդաշատ էր

6/12
© Sputnik / Асатур Есаянц
Ավանդական խարույկն ու հարսն ու փեսան

7/12
© Sputnik / Asatur Yesayants
Մասնակիցներից ոմանք հայկական ավանդական պարեր էին պարում

8/12
© Sputnik / Асатур Есаянц
Մասնակիցները ցատկում են խարույկի վրայով

9/12
© Sputnik / Асатур Есаянц
Национальный армянский праздник Трндез

10/12
© Sputnik / Асатур Есаянц
Տոնակատարության մասնակիցները "Հարս փախցնոցի" էին խաղում

11/12
© Sputnik / Асатур Есаянц
Հայկական ավանդական պար հարսի ու փեսայի մասնակցությամբ

12/12
© Sputnik / Асатур Есаянц
Փոքրիկ աղջնակը պար է ներկայացնում