00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ կապ ունեն աղանդները Հայաստանում քաղաքականության հետ

© Sputnik / Asatur YesayantsЗаседание Национального Собрания РА
Заседание Национального Собрания РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2018թ-ի մարտին տեղի կունենան Հայաստանի նախագահի ընտրությունները։ Իսկ ցանկացած ընտրությունից առաջ քաղաքական կուսակցությունները սկսում են աշխուժորեն համագործակցել քայքայիչ կրոնական խմբավորումների հետ։ Այդպես է կարծում փորձագետ Ալեքսանդր Ամարյանը։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Վերջին տարիներին աղանդավորական կազմակերպություններն աշխուժորեն գործունեություն են ծավալում Հայաստանի տարածքում՝ իրենց շարքերը ներգրավելով նորանոր «զոհերի»։

Հաճախ նրանց թակարդում են հայտնվում երիտասարդները, և, որպես հետևանք, քանդվում են ընտանիքներ, աղանդի որոգայթում հայտված մարդու մտերիմները և հարազատներն ամեն կերպ փորձում են հետ դարձնել նրան սխալ ճանապարհից։

Իհարկե, կան կրոնական կազմակերպություններ, որոնց անդամները անկեղծորեն հավատում են աստծուն, բայց դրանց մեծամասնությունը մեծ փողերի դիմաց կարող է ոչ միայն իր շարքերը գրավել նոր մարդկանց` առատաձեռնորեն գրքույկներ բաժանելով, այլև խառնվել երկրի ներքին գործերին։

Александр Амарян - Sputnik Արմենիա
Փորձագետ. Հայաստանում պետությանը չի հետաքրքրում աղանդների դեմ պայքարը

Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի տվյալներով՝ Հայաստանում գործում են 65 կրոնական կազմակերպություններ, որոնցից մոտավորապես 54-ն աղանդներ են։ Դրանց շարքերում ներգրավվել են Հայաստանի մոտ 350 հազար բնակիչներ։

Կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը այսօր լրագրողներին ասաց, թե վկայություններ կան, որ կրոնական կազմակերպություններն ազդել են այս կամ այն երկրի քաղաքականության վրա` անգամ Հայաստանի

«Մի քանի տարի առաջ ես լուսանկար էի հրապարակել, որում պատկերված էին կրոնական կազմակերպություն մի ղեկավար, քաղաքական կուսակցության ղեկավար և ԱՄՆ դեսպանը։ Այդ լուսանկարն արվել էր Գյումրիում նախընտրական շրջանում», — ասաց նա։

Ամարյանը համոզված է, որ այդ 350 հազար աղանդավորն ընտրությունների ժամանակ որոշակի ուժ է ներկայացնում։ Նրա խոսքով՝ ավանդաբար երկրում ընտրություններին մասնակցում է մոտ 1,5 միլիոն քաղաքացի։

«Չեմ զարմանա, եթե աղանդավորներն առաջիկայում հայտնվեն Ազգային ժողովում, քանի որ նրանց հաջողվում է ընդհանուր լեզու գտնել համապատասխան քաղաքական կուսակությունների հետ», — հավելեց նա։

Президент Серж Саргсян присутствовал на церемонии открытия «Астана Экспо 2017» - Sputnik Արմենիա
Անվտանգության խորհուրդը հարմարեցնո՞ւմ են Սարգսյանին․ ո՞վ է լինելու գլխավոր հրամանատարը

Ինչպես նշեց փորձագետը, կուսակցություններն ընտրությունների ժամանակ ակտիվորեն դիմում են աղանդների «ծառայություններին»։ Դեռ նման բան չի եղել, որպեսզի մինչև ընտրությունները երկրում աշխույժ շփում չլինի նրանց միջև։

«Աշխարհում չկա նման յուրահատուկ պետություն, ինչպիսին մերն է։ Այստեղ կրոնական կազմակերպությունները լիակատար ազատություն են վայելում։ Քաղաքակիրթ երկրներում Եհովայի վկաներին արգելում են զբաղվել քարոզչությամբ։ Իսկ մեզ մոտ նրանք ազատ զբոսնում են փողոցներում։։ Նրանց համար չկան ո՛չ հարկեր, ո՛չ ազդելու մեխանիզմներ», — ասաց Ամարյանը։

Նա նաև նշեց, որ դրանով պետք է զբաղվի ազգային և կրոնական փոքրամասնությունների հարցերով վարչությունը, որը կարող է հայտ ներկայացնել դատարան։ Եվ հենց դատարանում պետք է որոշեն, թե ինչ պատասխանատվություն պետք է լինի այդ հարցում։

Խոսելով «Խոսքի և կրոնական կազմակերպությունների մասին» նոր օրենքի մասին՝ կենտրոնի ղեկավարը նշեց, որ շտկումներն այժմ քննարկվում են Հայաստանի ԱԺ-ում։

Նա հավելեց, որ օրենքում կան նաև դրական դրույթներ, որոնք սահմանափակում են աղանդների գործունեությունը, արգելում են արտասահմանից կրոնական կազմակերպությունների ֆինանսավորումը։

Լրահոս
0