00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անվտանգության խորհուրդը հարմարեցնո՞ւմ են Սարգսյանին․ ո՞վ է լինելու գլխավոր հրամանատարը

© Пресс-служба Президента РАПрезидент Серж Саргсян присутствовал на церемонии открытия «Астана Экспо 2017»
Президент Серж Саргсян присутствовал на церемонии открытия «Астана Экспо 2017» - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկրի նոր Անվտանգության խորհուրդը կծառայի ապագա վարչապետի անձնական իշխանությանը, կարծում են փորձագետները։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Նոր Անվտանգության խորհրդի մասին օրինագիծը հարմարեցված է գործող նախագահ Սերժ Սարգսյանին, կարծում է քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Անվտանգության խորհրդի կազմավորման և գործության մասին» օրենքի նախագիծը ենթադրում է, որ այսուհետ այդ կառույցը կղեկավարի վարչապետը, իսկ ներկայում գործող Անվտանգության խորհուրդը նախագահին կից խորհրդատվական մարմին է։ Ապագա Անվտանգության խորհրդի մեջ կմտնեն ուժային գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև ԱԳՆ ղեկավարը, միաժամանակ ո՛չ նախագահը, ո՛չ խորհրդարանի խոսնակը չեն ներառվի այդ կառույցում։

Президент Премьер-Министр и Министр Обороны Армении - Sputnik Արմենիա
«Սուպերնախագահը» հարձակվում է. ինչով ուժեղ կլինի Հայաստանի իշխանությունը

«Այն, ինչ մենք տեսնում ենք՝ Անվտանգության խորհրդի մասին օրինագիծը կառավարության կառուցվածքի վերաբերյալ, հանգեցնում է այն մտքին, որ ամեն ինչ կենտրոնանում է գործող նախագահի շուրջը, որպեսզի կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելուց հետո նա «սուպերվարչապետային» լիազորություններ ունենա», — ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ համակարգը գրեթե կկրկնի ներկայում գործողը։ Եթե նախկինում գործում էր նախագահ-վարչապետ տանդեմը, ապա ապագայում կլինի վարչապետ Սերժ Սարգսյան-առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյան տանդեմը։

Հակոբյանն ասում է, որ անիմաստ է խոսել խորհրդարանի կողմից կառավարության վերահսկողության կամ հավասարակշռության մասին, քանի հանրապետականները մեծամասնություն են կազմում։ Նա նշում է, որ ներկա համակարգի շրջանակում կան պայմանավորվածություններ ոչ թե քաղաքական ուժերի, այլ կոնկրետ մարդկանց միջև։ Գործող նախագահը կշարունակի խաղալ գլխավոր մրցավարի դերը։

Ինչ վերաբերում է, ընդհանուր առմամբ նոր համակարգին, ապա քաղտեխնոլոգը կարծում է, որ ներկա սահմանադրությունը «ականապատ դաշտ» է, որովհետև շատ հարցեր, շատ տարրեր կան, որոնք հասկանալի չեն, թե ինչպես են աշխատելու գործնականում։

Հայաստանի գործող նախագահը հայտարարել է, որ պետության ղեկավարը վարչապետն է, իսկ սահմանադրությունը հակառակն է պնդում։

«Այդ հայտարարությամբ Սերժ Սարգսյանը դե ֆակտո արձանագրեց, թե ում ձեռքում է գտնվելու իրական իշխանությունը», — ասաց Հակոբյանը։

Իր հերթին «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը նշեց, որ այս համակարգի կառուցումը սկսվել է դեռ երկու տարի առաջ՝  խորհրդարանական հանրապետության անցում կատարելուց։

В связи с 25-летней годовщиной создания Армянской армии Президент РА Серж Саргсян наградил почти две сотни военнослужащих и ополченцев высшими наградами РА, орденами и медалями и присвоил также высокие воинские звания - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահը կդադարի ներե՞լ. վարչապետի ուժը գնալով մեծանում է

«Ամեն ինչ հարմարեցվում է Սերժ Սարգսյանին։ Սա «իրավական նիհիլիզմ» է․ոչ թե մարդն է ենթարկվում օրենքին, այլ օրենքն է հարմարեցվում մարդուն», — ասաց Մանուկյանը։ Ինչ վերաբերում է Անվտանգության խորհրդին, ապա բոլոր երկրներում այն խորհրդատվական բնույթ է կրում, որի մեջ մտնում են երկրի բոլոր առանցքային պաշտոնները։

«Խորհրդարանի խոսնակը երկրում երկրորդ մարդն է, օրենսդիր մարմնի ղեկավարը չի կարող գործառույթ չունենալ ԱԽ-ում»,  —ասաց Մանուկյանը։ Միաժամանակ անհասկանալի է, թե ով կլինի գլխավոր հրամանատարը տարբեր իրավիճակներում։ Մի դեպքում՝ վարչապետը, մյուս դեպքում՝ պաշտպանության նախարարը։

«Օրինակ` եթե դու գտնվում ես պատերազմական վիճակում առանց այն հայտարարելու, ապա ով է գլխավոր  հրամանատարը։ Ո՞վ է գումարելու Անվտանգության խորհուրդ։ Խորհուրդն ինչ-որ խճճված կառույց է դարձել, որը պետք է ծառայի վարչապետի շահերին։ Անվտանգության խորհրդի հիմնական գործառույթը լիովին անհետացել է», — ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով՝ անհեթեթությունն է այն, որ Անվտանգության խորհրդի որոշումները, որը կարող է լուծել տարածքային հարցեր, ըստ օրինագծի չպետք է քննարկվեն խորհրդարանի կողմից։

Նա կարծում է, որ հայ հասարակության ողբերգությունն այն է, որ քչերն են դեմ այդ գործընթացին։ Օրինակ` ՀՀԿ-ի կողմից առանց որևէ հարցի ընդունվեց նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունը։ Նրա կարծիքով՝ մի մարդու ցանկությունն օրենք է դարձել մնացած բոլոր կոնֆորմիստների համար։

Լրահոս
0