00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Հայաստանում պետությանը չի հետաքրքրում աղանդների դեմ պայքարը

© Sputnik / Samvel SepetchyanАлександр Амарян
Александр Амарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչպես կարծում է Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը, Հայաստանում պետական կառույցները չեն ցանկանում պայքարել աղանդների դեմ

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի– Sputnik. Աղանդների դեմ պայքարում անհրաժեշտ է պետության մասնակցությունը, սակայն հայկական իշխանությունները շահագրգռված չեն այդ հարցում, ուրբաթ Sputnik Արմենիա պորտալին հայտարարեց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը։

Նրա խոսքով` դա տեղի չի ունենում կոռումպացված պաշտոնյաների պատճառով, ավելին, որ հաճախ պետական ծառայողներն ու քաղաքական գործիչները նման կազմակերպությունների անդամներ են։

Ամարյանը նաև մեկնաբանեց Մոսկվայի իրավապահների կողմից «Կուզյա աստված» աղանդի ղեկավարի և նրա օգնականների ձերբակալման փաստը։ Նրանց մոտից առգրավվեց մոտ 43 մլն ռուբլի և ավելի քան 100 հազար դոլար։

«Այսօր Հայաստանում գործում են «Կուզյա աստծու» նման տարբեր աղանդներ, որոնք քարոզում են «ազատ սեր» և խմբակային հարաբերություններ», – ասաց նա։

«Կուզյա աստված» աղանդն առաջին անգամը չէ, որ հայտնվում է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Այսպես, 2014 թ.–ի մայիսի 22–ին ոստիկանությունը «Կուզյա աստված» աղանդի հետևորդների բնակարանից առգրավել էր հազվագյուտ կենդանիներ և փոխանցել դրանք կենդանաբանական այգի։ Մեկ տարի առաջ ապակառուցողական ուղղություն ունեցող կեղծ ուղղափառ կրոնական խմբի հետևորդների նկատմամբ գործ էր հարուցվել ծեծելու փաստի առթիվ։

«Եղել են դեպքեր, երբ ինձ զանգել են մարդիկ, ովքեր ցանկացել են իմանալ նմանատիպ աղանդների անուններն ու դրանց գտնվելու վայրերը։ Մարդկանց հաճախ հետաքրքրում են նմանատիպ աղանդները, որտեղ նրանք կարող են ազատություն տալ իրենց կենդանական բնազդներին», – ընդգծեց Ամարյանն` ավելացնելով, որ նմանատիպ կազմակերպությունների անդամները հիմնականում սեքսուալ շեղումներով մարդիկ են։

Փորձագետների գնահատականներով` Հայաստանում գործում են պաշտոնապես գրանցված 65 աղանդներ և մոտ 250 կազմակերպություններ, որոնք գաղտնի են գործում։ Տարբեր կրոնական աղանդների հետևորդների թիվը հասնում է 350 հազարի։

Լրահոս
0