00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքական թերթ. «Հիասքանչ Անին հայերի հին մայրաքաղաքն է»

© Sputnik / Dmitriy PisarenkoГород Ани. Турция (Западная Армения)
Город Ани. Турция (Западная Армения) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Բագրատունիների օրոք 961–ից 1045 թվականների ընթացքում Անին Հայոց թագավորության մայրաքաղաքն է եղել», – գրում է թուրքական պարբերականը։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Վերջերս ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող հին հայկական Անի քաղաք այցելող զբոսաշրջիկների թիվը եռապատկվել է։ Այս մասին այսօր գրել է թուրքական Hurriyet Daily News պարբերականը։  Դրա պատճառներից մեկը թերթը համարում է «Արևելյան էքսպրես» գնացքը, որը հնարավորություն է տալիս տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկներին Անկարայից հարմարավետ պայմաններում հասնել Կարսի նահանգ, որը գտնվում է երկրի հարավ–արևելքում։

Հեղինակները հիշեցնում են, որ ժամանակին Անին հայ թագավորների նստավայրն է եղել, իսկ հիմա քաղաքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցանկում։

«Տեղակայված լինելով Կարսի Զարիշատ նահանգում`հայ–թուրքական սահմանին մոտ`Անին Բագրատունիների թագավորության օրոք 961–ից 1045 թվականների ընթացքում Հայոց թագավորության մայրաքաղաքն է եղել», – գրում է Hurriyet Daily News–ը։

Артем Бабаян на озере Байкал - Sputnik Արմենիա
Գլուխների որսորդները և կարճ հագած շիկահերը. հայ ճանապարհորդի արկածները

Թերթում գրված է, որ Անիի տարածքում հայտնաբերված առաջին բնակավայրը ստեղծվել է մ. թ. ա. 3000 տարի առաջ։ Այդ տարածքը բազում քաղաքակրթությունների`  այդ թվում սակերի, Սասանյանների, Բագրատունյաց տոհմի, բյուզանդացիների, սելջուկների, օսմանների և ռուսների օրրան է դարձել։

Աղբյուրը նշում է, որ Անին քաղաքակրթությունների խաչմերուկ է դարձել` կրելով տարբեր դարաշրջանների ու մշակույթների կնիքը։ Այստեղ է գտնվում Անատոլիայի առաջին թուրքական Էբոլ Մանուչար մզկիթը, ինչպես նաև հայկական եկեղեցիներ, օրինակ` Սուրբ Փրկիչ եկեղեցի, Անիի մայր տաճարը, Տիգրան Հոնենց եկեղեցին և այլն։

Աղբյուրի ներկայացմամբ`այդ հնագույն շինությունները Ախուրյան գետի կողմից բացվող հիանալի տեսարանների, հարթավայրերի ու հովիտների  հետ մեկտեղ գրավում են զբոսաշրջիկներին։

«Անադոլու» թուրքական պետական լրատվական գործակալության համար արված մեկնաբանությունում Կարսի թանգարանի տնօրեն Նեջմեթին Ալփն ասել է, որ Անիում Թուրքիայի մշակույթի նախարարության հովանու ներքո պատմական թանգարան է կառուցվում և հնագիտական ցուցահանդեսներ են կազմակերպվում։

Национальный архив Армении - Sputnik Արմենիա
Հայկական արյուն. վերադարձ կորուսյալ Հայրենիք

«Այս տարի զբոսաշրջիկների հիանալի հոսք կա։ Ձմեռվա ընթացքում մարդիկ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում  «Արևելյան Էքսպրեսի» նկատմամբ։ Նրանք գալիս են այստեղ Կարսի պատմությանը ծանոթանալու, Չլդըր լիճը (հայերեն` Ծովակ Հյուսիսո – խմբ.), Սարիղամիշը (հայերեն` Եղեգնիկ) տեսնելու համար։ Զբոսաշրջիկները նաև պարտադիր այցելում են հին Անի քաղաքը։ Ձմեռային ամիսների զբոսաշրջիկների քանակը եռապատկվում է»,  – ասել է թանգարանի տնօրենը։

Նշենք, որ «Հազար ու մի եկեղեցիների»  քաղաքի մասին առաջին հիշատակումները վերաբերում են  հինգերորդ դարին։ 961 –ից 1045 թվականները Անին Բագրատունիների թագավորության մայրաքաղաքն է  եղել, սակայն 1064 թվականին թուրք ասպատակները թալանել են այն։ Երբ քաղաքն իր հզորության և ծաղկունքի գագաթնակետին էր, այն ավելի քան մեկ միլիոն բնակիչ ուներ։

Լրահոս
0