00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գլուխների որսորդները և կարճ հագած շիկահերը. հայ ճանապարհորդի արկածները

© Из личного архива Артема БабаянаАртем Бабаян на озере Байкал
Артем Бабаян на озере Байкал - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արտյոմ Բաբայանը Հայաստանի սակավաթիվ բնակիչներից է, որոնք իրենց կյանքի մի մեծ մասն անցկացնում են ճանապարհորդություններում։ Բաբայանը Sputnik Արմենիային պատմեց զավեշտալի, ծիծաղելի և վտանգավոր դեպքերի մասին, որոնք պատահել են նրա հետ ճանապարհին։

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

Լրագրող, բլոգեր Արտյոմ Բաբայանը սկսել է ավտոստոպով ճանապարհորդել շուրջ 10 տարի առաջ։ Այդ ընթացքում նա հասցրել է լինել Չինաստանում, Թաիլանդում, Թայվանում, Ֆիլիպիններում, Լաոսում, Մալայզիայում, Ղազախստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Վրաստանում, Իրանում։ Նրա հետ հաճախ անհավանական արկածներ և նույնիսկ դժբախտություններ են պատահել, որոնց մասին ճանապարհորդը պատմեց Sputnik Արմենիայի թղթակցին։

«Գլուխներ որսացողները»

Ճանապարհորդելով Ֆիլիպիններով` Արտյոմը, մոտոցիկլետով հաղթահարելով լեռնաշղթան, հասել է մի փոքր քաղաք, որտեղ որոշել է կանգ առնել։ Գիշերակացի վայր է ընտրվել ոստիկանական բաժանմունքը։

© Из личного архива Артема БабаянаՍպիտակ տաճար, Թայլանդ
Գլուխների որսորդները և կարճ հագած շիկահերը. հայ ճանապարհորդի արկածները - Sputnik Արմենիա
Սպիտակ տաճար, Թայլանդ

«Ինձ հետ պատահած ամենաէքստրեմալ դեպքը, երբ ես իսկապես վախեցա, Ֆիլիպինների ոստիկանության բաժանմունքում անցկացրած գիշերն էր։ Երեկոյան բաժանմունքում մնացել էինք միայն ես և հերթապահը, իսկ մնացածները գնացել էին տարածքը հսկելու։ Երբ արդեն պառկում էինք քնելու, որոշեցի քնել հենց պատուհանի տակ, այդ ժամանակ հերթապահն ասաց. «Արի այստեղ, պատուհանի տակ վտանգավոր է»։ «Իսկ ինչո՞ւմն է բանը, ինչու՞ է վտանգավոր»։ Պարզվում է, որ նրանց մոտ` լեռներում, մինչև հիմա ապրում է մի ժողովուրդ, որը բառացիորեն գլուխների որս է անում», – ասում է բլոգերը։

Северозападный Китай - Sputnik Արմենիա
Կյանքը ճանապարհների վրա, կամ ինչպես էին ադրբեջանցիները հյուրընկալել հայերին

Նրա խոսքով` «կալինգա» կոչվող լեռնային ժողովուրդների խումբը հայտնի է նրանով, որ մարդկանց որս է անում։ Իհարկե, այդ փորձը հիմնականում մնացել է անցյալում, բայց ամեն հարմար առիթի դեպքում նրանք հիշում են անցյալը։ Հարմար առիթը երկար սպասեցնել չէր տվել…

«Մինչև իմ գալն այդ քաղաքի ոստիկաններից մեկն ինչ-որ պատճառով կրակել էր կալինգա ցեղի ներկայացուցչին, և հիմա իրենց ազգակցի համար նրանք պահանջում էին տասը գլուխ, այսինքն` իրական որս էր տեղի ունենում։ Հենց այդ պատճառով ոստիկանները հսկում էին տարածքը։ Սակայն եթե «որսորդներից» ինչ-որ մեկին հաջողվեր պատուհանից ներս ցատկել, մեր վերջը կգար», – ժպիտով հիշում է ճանապարհորդը։

Չնայած դրան` Արտյոմը խոստովանեց, որ այդ գիշեր հանգիստ է քնել, թեև սկզբում վախեցել է։

"Ընդհանրապես, զբոսաշրջիկներին խորհուրդ չեն տալիս գնալ այնտեղ, իսկ եթե ամեն դեպքում, եթե համարձակվեք, ապա, անպայման, պետք է գնալ ուղեկցողի հետ և նվերներով` դրանք պատահական հանդիպած մարդկանց բաժանելու համար», – ասաց նա։

«Ձնեմարդը», բալագույն մեքենան և կարճ կիսաշրջազգեստով շիկահերը

Արտյոմի հետ Նովոսիբիրսկի հետ պատահած դեպքը, հավանաբար, շատերին կդրդի գնալ ճանապարհորդությունների։

© Из личного архива Артема БабаянаՊերսեպոլիս
Գլուխների որսորդները և կարճ հագած շիկահերը. հայ ճանապարհորդի արկածները - Sputnik Արմենիա
Պերսեպոլիս

«Ես պետք է հասնեի գլխավոր մայրուղի, որպեսզի մեքենա կանգնեցնեի։ Ձմեռ էր, դրսում —30 աստիճան ցուրտ էր (ես միայն ձմռանն էի գնում Սիբիր, երազում էի այդ ժամանակ տեսնել Բայկալը և անցնել դրա վրայով), որպեսզի մեծ շրջան չանեմ, որոշեցի անցնել դաշտի միջով։ Հենց առաջին քայլից, մինչև գոտկատեղս խրվեցի ձյան մեջ, երկրորդ քայլից հետո գրեթե ամբողջությամբ խրվեցի ձյան մեջ։ Չգիտես ինչու` ծիծաղս եկավ, լավ, մտածում եմ` ճար չկա, պետք է առաջ գնամ», – պատմում է Արտյոմը։

Արդյունքում նա մի ձեռքով ձյունն է հեռացրել, իսկ մյուսով` հետևից քարշ տվել ահռելի ուսապարկը։

Александр Пототский - Sputnik Արմենիա
Գամփռ և սպաս. ռուս ճանապարհորդի բացահայտումը

«Մի կերպ հասա կամրջի մոտ` գլխավոր մայրուղի։ Ոտքից գլուխ ձնաթաթախ էի, ասես ձնեմարդ լինեի։ Այդ պահին իմ առջև կանգնեց բալագույն ավտոմեքենա։ Հավատս չէր գալիս, որ մեքենան ինքնուրույն կանգնեց, մոտեցա, որպեսզի հարցնեմ` հաստատ ինձ համար է կանգնել։ Դուռը բացեցի, իսկ ղեկին շիկահեր աղջիկ էր նստած` շատ գեղեցիկ և զարմանալիորեն կարճ կիսաշրջազգեստով` ձմռանը։ Մի քանի վայրկյան պապանձվեցի, հետո հարցրեցի. «Կներեք, դուք ինձ համա՞ր եք կանգնել»։ «Դե, այո, ձեզ ինչ-որ տեղ հասցնել պե՞տք է»։ Արագ ուշքի եկա, նստեցի, նա ասաց. «Մենակ էի գնում, ձանձրանում էի, տեսնեմ` ձեզ օգնություն է պետք, որոշեցի կանգ առնել»։ «Շնորհակալություն»։ Աղջիկն ուղղակի որոշել էր օգնել և հասցրեց իմ ուզած վայրը», – պատմում է Արտյոմը։

Բեռնատարների վարորդներին տեսնելն ավելի սովորական է, խոստովանում է Արտյոմը։

«Բայց որ աղջիկ, այն էլ այդքան գեղեցիկ` շատ անսպասելի էր։ Մի խոսքով` նրա ընկերակցությունից միանգամից հալվեցի», – ժպիտով պատմում է Արտյոմը։

Սրտացավ վարորդը Իրանից

Մի քանի տարի առաջ Արտյոմն իր ընկերուհու` Նանեի հետ կրկին մեկնել է ինքնուրույն ճանապարհորդության, այս անգամ` Իրան։

«Մեզ հաջողվեց բեռնատար կանգնեցել, որը մեզ նման ուղևորվում էր դեպի հարավ։ Միասին պետք է գնայինք 700 կմ։ Վարորդը զվարճալի մարդ էր` կլորիկ, ծիծաղելի բեղերով։ Նա մեքենայի մեջ թեյ ուներ (նրանք բոլորն ունեն) և երկու տուփ կիսաաղի թխվածքաբլիթ։ Սկզբից նա բացեց առաջին տուփը և հրամայեց ուտել, պարսկերենով շատ ծիծաղելի ասում էր` դե կեր, իսկ ինքը չէր ուտում», – պատմում է բլոգերը։

Рейс авиакомпании Армения Ереван-Воронеж-Ереван - Sputnik Արմենիա
Ուղեկցորդուհի. «Ես միշտ ավելի հանգիստ եմ, երբ օդաչուները հայեր են»

Արտյոմի խոսքով` որոշ ժամանակ անց վարորդը բացել է երկրորդ տուփը։

«Եվ կրկին` դե կեր, իսկ մենք արդեն կշտացել էինք, այլևս չէինք կարող։ Նա կես–կատակ ասում էր. «Կեր, թե չէ փայտիկով կծակեմ» և ձգվում դեպի փայտիկը։ Ընտրություն չունեինք։ Երկրորդ տուփի վերջն էլ տվեցինք։ Կարծում էինք, որ հիմա կարելի է թուլանալ, բայց բանը դրանով չավարտվեց։ Նա, հավանաբար, նման առաքելություն ուներ` տեղը տեղին կերակրել մեզ», – ասում է ճանապարհորդը։

Ճանապարհի վերջում վարորդը կանգ է առնում, դուրս գալիս մեքենայից և որոշ ժամանակ անց վերադառնում երկու բաժին շաուրմայով։

«Ընդ որում, շաուրման հավով էր, իսկ մենք երկուսս էլ բուսակեր ենք։ Այդ ժամանակ Նանեն ասաց միակ արտահայտությունը, որ նա գիտեր պարսկերենով. «Սա մսո՞վ է»։ Մենք վարորդի հայացքից հասկացանք, որ նրա հյուրասիրությունից պիտի արագ օգտվեինք, այլապես նա մեզ դուրս չէր թողնի մեքենայից, հետո էլ փայտիկով կծակեր», – կատակում է Արտյոմը։

Վարորդը, իհարկե, նման բան չէր անի, բայց, ինչպես նշեց մեր զրուցակիցը, հյուրասիրությունից հրաժարվելը կվիրավորեր նրան և նույնիսկ կզայրացներ։

Գրեթե յուրաքանչյուր ճանապարհորդ բազմաթիվ արկածներից հետո հետևություն է անում` ընդունել բոլոր այն անակնկալները, որոնք կմատուցի ճանապարհը, նույնիսկ եթե դրանք, երբեմն, տհաճ են։ Փոխարենը, ինչպես ասել է ամբողջ աշխարհին իր արկածներով հայտնի Ալիսայի ստեղծողը, ոչ մի արկածներով լի ճանապարհորդություն չի մոռացվի։ «Առանց արկածների ճանապարհորդությունները չարժեն, որպեսզի դրանց գրքեր նվիրվեն»։

Լրահոս
0