00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիա–Վատիկան հարաբերությունները` Հայոց ցեղասպանության ճանաչման ֆոնին

© Sputnik / Asatur YesayantsПапа Римский Франциск I
Папа Римский Франциск I - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բրիտանական BBC հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վատիկանյան այցի կապակցությամբ անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ խաթարված թուրք–վատիկանյան հարաբերություններին։

ԵՐԵՎԱՆ, 5 Փետրվար — Sputnik. Վատիկանում այսօր տեղի է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս պապի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դռնփակ հանդիպումը: Էրդողանի վատիկանյան այցի կապակցությամբ բրիտանական BBC հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունն անդրադարձել է Թուրքիայի և Վատիկանի հարաբերություններին, որոնց վատթարացման պատճառ էր դարձել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ Հռոմի պապի դիրքորոշումը։

Папа Римский Франциск I - Sputnik Արմենիա
Հռոմի պապը սենսացիոն հայտարարություն է արել

BBC-ն իր ռեպորտաժում հիշեցրել է, որ 2015 թվականի ապրիլի 12-ին Վատիկանում մատուցած պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապը խոսել էր Հայոց ցեղասպանության մասին` այն անվանելով 20-րդ դարի առաջին ցեղասպանություն և հղում կատարելով 2001 թ.-ին Հովհաննես 2-րդ պապի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի` ցեղասպանության վերաբերյալ ստորագրած հռչակագրին:

Այս դեպքերից հետո Թուրքիան կոշտ քննադատության էր ենթարկել Հռոմի պապի ելույթը` նրան մեղադրելով պատմական հարցը քաղաքական դաշտ բերելու համար և հետ կանչել Վատիկանում իր դեսպանին։ 10 ամիս այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունները Թուրքիան պահում էր դեսպանի հավատարմատարի մակարդակով, և միայն 2016թ-ի փետրվարին երկկողմ նոր բանակցությունների արդյունքում Թուրքիայի դեսպանը վերադարձավ Վատիկան։

Հոդվածի հեղինակը միաժամանակ նաև ընդգծում է, որ Էրդողանի քննադատությունները չփոխեցին Ֆրանցիսկոս պապի դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ։ Թուրքիայի դեսպանի վերադարձից մի քանի ամիս անց էլ՝ 2016 թվականի հունիսին, Պապն այցելեց Հայաստան և ևս մեկ անգամ արտասանեց «ցեղասպանություն» բառը:

Թուրքիայի նախագահի մակարդակով վերջին այցը Վատիկան տեղի է ունեցել 59 տարի առաջ` 1959թ-ին: Հռոմի պապը Թուրքիա է այցելել 2014 թվականին:

Լրահոս
0