00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պապի ուխտագնացության մոռացված պատգամը

© TIZIANA FABI / AFPПапа Римский Франциск I
Папа Римский Франциск I - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեկ տարի առաջ Հայաստանը համաշխարհային լրահոսի առաջին հորիզոնականներում էր: Քրիստոնյա աշխարհի հայացքն ուղղված էր փոքրիկ Հայաստանին, որը մի քանի օրվա մեջ հավատացյալների աչքերում ուխտավայրի էր վերածվել:

Ճիշտ մեկ տարի առաջ այս օրը Հայաստան ժամանեց Հռոմի պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը:

Իր այցի նախօրեին Պապն ի լուր աշխարհի հայտարարեց. «Գնում եմ Հայաստան ուխտագնացության,- և խնդրեց,- աղոթե՛ք ինձ համար»:
Այդ պահից ի վեր քրիստոնյա աշխարհի հայացքն ուղղվեց այն փոքրիկ երկրին, որի տեղը քարտեզի վրա հավանաբար շատերը նույնիսկ չգիտեին, չգիտեին՝ ովքեր են ապրում այնտեղ, ինչպես չգիտեին, որ իրենց երկրի խաղաղության համար առ այսօր այս երկրի սահմաններում ընդհատվում են երիտասարդ կյանքեր, բայց իմացան մի բան՝ Հայաստանն է աշխարհում առաջին քրիստոնյա երկիրը, որը Հռոմի պապն ընտրել էր իր «ուխտագնացության» համար:

Папа Римский Франциск I в Хор Вирапе - Sputnik Արմենիա
Խոր Վիրապում Հռոմի պապին տեսնելու ցանկությունը ուխտագնացության վերածվեց

Հռոմի պապի այցը Հայաստան մեկնաբանվեց հոգևոր, պատմական, միջազգային, միջպետական ու բոլոր հնարավոր տեսակետներից:

Կանխատեսումներ արվեցին անգամ, որ Պապի օրինակով խանդավառված աշխարհի հավատացյալներն էլ կսկսեն ուխտի գալ Հայաստան: Սակայն մեկ տարի անց զբոսաշրջության համեստ ցուցանիշներն այդ մասին չեն վկայում: Պապի ուխտագնացությունն ավարտվեց, նրան ուղեկցողներն ու այցը լուսաբանողները հեռացան: Հայաստանի մասին գլխագրերը վերացան: Հայաստանը մնաց իր հոգսերի հետ:

Բայց շարքային հայաստանցու համար Պապի այցը բոլորովին այլ ենթատեքստ ուներ: Դավանաբանական տարբերությունների պատճառով առաքելական եկեղեցու հետևորդ հայաստանցին Հռոմի պապին պետք է որ ընդուներ որպես քույր եկեղեցու առաջնորդի կամ բարձրաստիճան հյուրի: Բայց հայաստանցիների համար Հռոմի պապի հետ շփումը այլ իմաստ ստացավ: Հռոմի պապին Հայաստանն ընդունեց իբրև սրբության, որը ոչ թե ուխտի էր եկել իրենց սուրբ երկիր, այլ եկել էր սրբագրելու այն:

Հավատացյալները հավատում էին, որ այդ այցով իրենց կյանքում ինչ-որ բան կփոխվի, ավելի իրատեսներն ուղղակի հպարտանում էին իրենց տանը նման կարևոր հյուրի հյուրընկալելու համար: Միանշանակ է մի բան՝ Հռոմի պապով հիացած էինք բոլորս:

Հայաստանցիները Ֆրանցիսկոս 1-ի հոգևոր ուղերձներից ավելի հիացած էին նրա մարդկային կերպարով։

Մերձավորին ոչ թե խոսքով, այլ անկեղծ վերաբերմունքով սիրող, կյանքի հատակում հայտնված մարդկանց նկատմամբ հոգացող հոգևոր առաջնորդը չէր կարող չսիրվել հասարակ մարդկանց կողմից:

Հայաստանն արագ արձանագրեց՝ Հռոմի պապը սեփական ինքնաթիռ չունի, հասնելով իշխանության բարձունքին՝ հոգով մնացել է ներքևում՝ հասարակ մարդու կողքին:

Папа Римский выпустил белых голубей на армяно-турецкой границе - Sputnik Արմենիա
Հռոմի պապն ու Վեհափառը խաղաղության աղավնիներ արձակեցին հայ-թուրքական սահմանի ուղղությամբ

Այս ամենը հայ հասարակությունն անմիջապես զգաց, գնահատեց ու սիրեց իր հոգսերը հասկացող, իր համար ցավ ապրող այդ մեծ մարդուն:

Ինչպես նշեցինք, Պապն իր այցն ուխտագնացություն էր կոչել: Նրա ուխտը, սակայն, ինչպես պարզվեց, չէր սահմանափակվում առաջին քրիստոնյա երկիր այցելելով, սուրբ պատարագ մատուցելով ու աշխարհին Հայաստանի մասին պատմելով:

Այս ամենից բացի, Պապը նաև շատ կարևոր պատգամ հղեց մեր երկրին: Ու այս պատգամը թերևս այդ ուխտագնացության ոչ պակաս կարևոր բաղադրիչն էր:

«Բոլորի համար ստեղծել արժանավայել աշխատանք, առավել կարիքավորներին խնամակալություն և անխոնջ պայքար կաշառակերության դեմ, որը պետք է արմատախիլ անել, — իր ուղերձում ասաց Հռոմի պապը, ապա իր խոսքն ուղղեց երիտասարդներին,- սիրելի երիտասարդներ, այս ապագան ձեզ է պատկանում. ձեր մեծերի իմաստությունն ամբարելով՝ խաղաղարարներ դառնալու հնարավորություն եք ունենում, ոչ թե ստատուս-քվոյի նոտարներ, այլ հաշտության մշակույթի դրական գործիչներ»:

Իր ուղերձում Պապը տվեց Հայաստանի հարատևման բանաձևը, ինչը հատկապես ազդեցիկ էր հնչում ապրիլյան պատերազմի ողբերգական օրերից 2 ամիս անց:

Պապը տվեց իր պատգամը, բացեց ապրելու ու սուրբ երկիրը պաշտպանելու պարզունակ բանաձևը:

Բայց Պապը գնաց, նրա ուխտն ու պատգամը մոռացվեցին:

Մնաց միայն պատմական փաստը՝ 2016թ-ի հունիսին Հռոմի Ֆրանցիսկոս պապն այցելել է Հայաստան:

Լրահոս
0