00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամենահարուստ հայկական տոհմը 19-րդ դարի Ռուսաստանում. սև ձկնկիթն ու սև նավթը՝ նրանց ճակատագրում

CC BY-SA 3.0 / NVO / Усадьба Алтуфьево в районе Лианозово г.Москвы
Усадьба Алтуфьево в районе Лианозово г.Москвы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե հավատանք Forbes-ին, իսկ պարբերականին չհավատալու որևէ հիմք չկա, արդյունաբերող վաճառականներ Լիանոզովները XIX դարի վերջի և ХХ դարի սկզբի Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց առաջին տասնյակում էին:

Պատմության մեջ նրանք հայտնի են որպես խոշորագույն նավթ արդյունաբերողներ, նավթային ընկերությունների սեփականատերեր: Ինչպես Ալեքսանդր Մանթաշյանցը, Լիանոզովների ընտանիքը նույպես բազմաթիվ բարեգործություններ է կատարել, այդ թվում հայերի համար:Սակայն Լիանոզովներն իրենց նախնական կապիտալը ոչ թե «սև ոսկու» շնորհիվ էին կարողացել ստեղծել, այլ կասպյան սև խավիարի արտադրությամբ զբաղվելով: Ավելի ճիշտ` մոխրագույն խավիարի, գույները լավ տարբերելու ունակ մարդը կնկատի, որ կասպյան ձկների ձկնկիթը իրականում մոխրագույն է:

Գեորգի Մարտինովիչ Լիանոզովի (ծնունդով՝ Գևորգ Մարտիկի Լիանոզյան) նախնիներին XVII դարում պարսից շահ Աբբասն արտաքսել էր Սպահան: Նա ծնվել էր 1835 թվականին կախեթական գյուղում, իսկ 13 տարեկանում Մոսկվայի կոմերցիոն դատարանում երդվյալ ատենակալ էր աշխատում:

Памятник легендарной футбольной команде Арарат 73 - Sputnik Արմենիա
«Արարատի» լեգենդ Պողոսյանը. կոտրել են ոտքը, քիթը, իսկ նա մարզչին ուղարկել է գրողի ծոցն ու հեռացել

Հավանաբար հենց այս ծառայության ժամանակ առևտրային տարբեր իրավաբանական նրբություններ ուսումնասիրելով՝ Լիանոզովն հասկացավ, որ առևտրի հնադեպ հակում ունի: Բացի այդ, նրան օգնեց նաև պատահականությունը, ինչպես սովորաբար նման դեպքերում լինում է, սակայն ինչպես ասում են՝ չկա չարիք առանց բարիք:

Ձկնարտադրության գործարանները նրան բաժին հասան եղբոր` Աստրախանի 1-ին գիլդիայի վաճառական Ստեփան Մարտինովիչի մահից հետո: Եղբայրը պարսից շահից Կասպից ծովը թափվող գետաբերաններում ձուկ որսալու մենաշնորհային թույլտվություն էր ստացել: Հինգ գետաբերանների մոտակայքում նա սև խավիար արտադրող գործարաններ հիմնեց: Յուրաքանչյուր գործարանում վերամշակում էր թառափի որոշակի տեսակ: Ձկնարտադրության մեջ խորամուխ լինելու գործում Ստեփան Մարտինովիչին մեծամասամբ օգնեցին ռուս հնադավանները, որոնք ապրում էին Էնզելի պարսկական նավահանգստում:

Դե, իսկ Գեորգի Մարտինովիչը կարողացավ խավիարի արտադրության մենաշնորհ ստանալ, և որպես Ռուսական կայսրության հպատակ՝ իր արտադրանքը հանրահռչակեց ամբողջ աշխարհով մեկ՝ մինչ օրս հայտնի «Русский Деликатес» ապրանքանիշային անվամբ: Ճիշտ է, այն ժամանակ դա ոչ թե «ապրանքանիշ», այլ «առևտրային նշան» էր կոչվում:

Памятник тифлисскому меценату Александру Манташеву - Sputnik Արմենիա
Մանթաշյանցը, որին ճանաչում էր Ռոտշիլդը. նա եկեղեցի կառուցեց այնտեղ, որտեղ ամենաշատ մեղքերն էր գործել

Լիանոզովի արտադրած թառափի խավիարը առատորեն վաճառվում էր Ռուսաստանի եվրոպական հատվածի և Եվրոպայի խանութներում, «Գ.Մ.Լիանոզովի և ընկերության խավիարային տներ» բացվեցին նաև Մոսկվայում, Պետերբուրգում և Փարիզում: Եղբորից, որպես ժառանգություն, Գեորգի Լիանոզովին անցան նաև նավթային հողերը:

1872 թվականին Բաքվում աճուրդի հանվեցին նավթային դաշտերը: Մեկ հողակտորի մեկնարկային գինը 1310 ռուբլի էր: Ստեփան Լիանոզովը ավելի քան 26 հազար ռուբլի վճարելով վեց հողակտոր գնեց, որոնք էլ հետագայում ժառանգվեցին եղբորը` Գեորգիին:

Երկու տասնամյակ անց՝ 1896 թվականին, Գեորգի Լիանոզովը հիմնեց «Ռուսական նավթային ընկերությունը» (ՌՈՒՆՕ), որի գլխամասային գրասենյակը գտնվում էր Սանկտ Պետերբուրգում: Այն սպասարկում և վերահսկում էր Բաքվի նահանգում գտնվող նավթահորերն ու քաղաքի կերոսինի գործարանը: ՌՈՒՆՕ-ն լուրջ մրցակից էր այն ժամանակվա նավթային հսկաների՝ Ռոտշիլդի, ինչպես նաև «Նոբել եղբայրների» և անգլո-հոլանդական «Շելլ» ընկերությունների համար:

Գեորգի Լիանոզովը չէր մոռանում նաև բարեգործության մասին: Մոսկվայի տոհմական պատվավոր քաղաքացի Լիանոզովն ինչով կարող էր (իսկ նրա կարողությունները քիչ չէին) օգնում էր գթության քույրերի Ալեքսանդրովսկի համայնքին, բացի այդ, նա ստանձնել էր չքավոր հայերի համար նախատեսված Կասպարովի ապաստարանի խորհրդի ավագ անդամի պարտականությունները: 1895 թվականին Կարմիր գյուղում կառուցվեց Հրաշագործ Սուրբ Նիկոլայ եկեղեցին, որի ծախսերի կեսը հոգաց Լիանոզովը:

1888 թվականին Գեորգի Լիզանովը ձեռք բերեց Ալտուֆևո գյուղը: Այն ժամանակներում գյուղը Մոսկվայի ծայրամասից բավական հեռու էր: Նրա միջոցներով գյուղի և Սավելովսկի երկաթգծի միջև ամառանոցային ավան էր կառուցվել, որի հիման վրա հետագայում ստեղծվեց ներկայիս Լիանոզովը:

Владимир Высоцкий - Sputnik Արմենիա
Վիսոցկու երևանյան համերգի գաղտնիքը, կամ նա արդեն ամեն ինչ ասել է քեզանից առաջ

Ավանը, որը որոշակի առումով դարձավ ներկայիս Ռուբլյովկայի նախատիպը, սկսել են կառուցել 1903 թվականին, ընդ որում՝ շինարարության ծավալն աննախադեպ էր: Մեկ տարվա ընթացքում խիտ անտառային տարածքում հարյուրավոր երկհարկանի տներ հայտնվեցին՝ ձեղնահարկերով, պատշգամբներով, գեղեցիկ ծաղկանոցներով և արհեստական լճակներով:

Շինարարությունից անմիջապես հետո դեպի ամառանոց տանող ճանապարհ կառուցեցին և հեռախոսագիծ անցկացրեցին: Ինչպես հիմա են բնորոշում՝ ավանը վերածվեց էլիտար քաղամասի: Երկաթգծի կայարանում շուրջօրյա հերթապահություն էին իրականացնում այն ժամանակվա «տաքսիստները», այսինքն՝ կառապանները: Այդ տարածքի շինությունները մեծամասամբ գնում էին Մոսկվայի գործարարներն ու մտավորականության ունևոր խավը՝ ներդրողին մեծ հասույթ ապահովելով:

Ավանն անվանվեց Լիանոզովո: Հետաքրքիր է, որ այդ անվանումը պահպանվեց նաև բոլշևիկների օրոք, չնայած որ Գեորգի Մարտինովիչի որդին, որին մահացած եղբոր պատվին Ստեփան էին կոչել, մեղմ ասած, չէր հարգում բոլշևիկյան իշխանություններին և անգամ նրանց դեմ էր գործում: Բավական է նշել, որ նա գլխավորում էր Էստոնիայում գեներալ Յուդենիչի ձևավորած հյուսիս-արևմտյան կառավարությունը:

Սակայն Ստեփան Լիանոզովի կյանի ուղին այդ տոհմի պատմության առանձին և հետաքրքրաշարժ էջերից մեկն է, և ամեն ինչի մասին կպատմենք հերթականությամբ:

Լրահոս
0