00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսամետ հայեր, արևմտամետ հայեր. ինչո՞ւ Մոսկվային ձեռնտու չէ նման բաժանումը

© Photo : official site of the pre-election campaign of the RPAПрезидент Премьер-Министр и Министр Обороны Армении
Президент Премьер-Министр и Министр Обороны Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում փաստացիորեն նախագահական ընտրությունների քարոզարշավ է ընթանում։ Պետության նոր նախագահին կընտրեն մարտի 2-ին` խորհրդարանում։ Իսկ հիմա` այդ իրադարձությանը պատրաստվելու ընթացքում, բազում հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում։

ՌՊՀՀ արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնով` Sputnik Արմենիայի համար

Նախագահական արշավի առանձնահատկությունները

Սահմանադրական փոփոխությունների համաձայն` ՀՀ նախագահը խորհրդանշական անձ է լինելու, իսկ իսկական իշխանությունը կենտրոնանալու է վարչապետի ձեռքերում։ Սակայն կառավարման նոր ձևին անցումը երկրի ներկայիս քաղաքական համակարգի համար յուրահատուկ քննություն է։

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն արդեն կողմնորոշվել է երկրի ապագա նախագահի պաշտոնի թեկնածուի հարցում։ Նա Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանն է։ ՀՀ Ազգային Ժողովում 108-ից 58 տեղը հանրապետականներինն է։ Իսկ ՀՀԿ-ի կրտսեր գործընկերը Հայաստանի հնագույն կուսակցություններից է` Դաշնակցությունը։ Դաշնակցականները խորհրդարանում 7 մանդատ ունեն։ Համատեղ 64 ձայնը բավարար են, որպեսզի Սարգսյանը հաղթի երկրի բարձրագույն մարմնում տեղի ունեցող ընտրությունների ժամանակ։

Президент, Премьер-Министр и Министр Обороны Армении - Sputnik Արմենիա
Հայաստանի նախագահի «թևերը կկտրեն». վարչապետը կրկնակի հարուստ կլինի

Արդյո՞ք դա չի նշանակում, որ ընտրությունների արդյունքներն արդեն կանխորոշված են, ու ոչ մի անակնկալ չի լինելու։ Ավելի ուշադիր նայելիս` պարզվում է, որ պատկերն ամենևին էլ այդքան պարզ չէ, ինչպես կարող է առաջին հայացքից թվալ։

Իշխող կուսակցության ներկայացուցչի առաջադրումից հետո իր ընտրության մասին հայտնեց ընդդիմադիր «Ելքը»։ «Ելքի» խորհրդարանական խմբակցությունը որպես թեկնածու առաջարկել է Ազգային Ժողովի պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին։ Սակայն քաղաքական մտադրությունների մասին հայտարարությունը բավարար չէ։ Որպեսզի այս կամ այն խմբակցության ներկայացուցիչը կարողանա մասնակցել ընտրություններին, թեկնածուն պետք է ունենա պատգամավորների կորպուսի մեկ քառորդի ստորագրությունը` 27 մանդատ։ Իսկ «Ելքը» միայն ինն ունի, այսինքն` երեք անգամ ավելի քիչ, քան հարկավոր է անցնելու համար։ Ազգային Ժողովում այլ ընդդիմադիր ուժեր էլ են ներկայացված։

Խոսքն, առաջին հերթին, Գագիկ Ծառուկյանի խմբակցության մասին է, որի կազմում 31 պատգամավոր կա։ Սակայն դժվար թե երկու ընդդիմադիր ուժերը միավորվեն։ «Ելքը» Ծառուկյանի խմբակցությունը դիտում է ավելի շուտ որպես «իշխանությունների կրկնօրինակ» կամ «սփոյլեր», այլ ոչ թե հնարավոր գործընկեր։ Միաժամանակ, «Ելքի» կողմնակիցներին մեղադրում են ապակառուցողական քաղաքական օրակարգ ներկայացնելու մեջ, դրանցից է, օրինակ` «դեկոմունիզացիան» կամ եվրասիական ինտեգրման նախագծերից դուրս գալու կամ Հայաստանի` Ռուսաստանին ցուցադրական հակադրելու մեջ։

Армен Саркисян - Sputnik Արմենիա
Ո՞վ է նա` Հայաստանի հաջորդ նախագահը. հակիրճ տեղեկանք

Այդ առումով մեծ է հավանականությունը, որ Արտակ Զեյնալյանը, խմբակցային ընտրության փուլն անցնելով, պարզապես չի հասնի քվեարկության գործընթացին։ Արդյո՞ք Ծառուկյան դաշինքն իր թեկնածուին կառաջադրի` տվյալ պահին հայտնի չէ։ Հետագա զարգացումների ի՞նչ սցենար է հնարավոր։

Ներքին ռիսկեր

Եթե Արմեն Սարգսյանը մրցակիցներ չունենա, նա կարող է միակ թեկնածուն լինել։ Ֆորմալ տեսակետից դա հնարավոր է։ Մի կողմից` ՀՀԿ-ն վստահ հաղթանակ կտանի, ինչը թույլ կտա նրանց առանց մեծ խնդիրների առաջ տանել բոլոր մնացած փոփոխությունները (վարչապետի ու կառավարության հաստատումը) ու այդպիսով կամրապնդի երկրի գլխավոր ուժի իր կարգավիճակը։ Սակայն այլընտրանքային թեկնածուի բացակայությունը կարող է ապագայում հայկական իշխանությունների համար էական խնդիրներ ստեղծել, քանի որ փաստացիորեն առանց մրցակցության առաջադրված երկրի նախագահն ինչ-որ չափով պակաս լեգիտիմ կլինի։ Ու նրա հետ իշխանության ամբողջ համակարգը, անկախ այն բանից` ինչ լիազորություններ կունենա նախագահը, վարչապետը կամ Ազգային Ժողովի խոսնակը։

Президент, Премьер-Министр и Министр Обороны Армении - Sputnik Արմենիա
Կրքեր նախագահի աթոռի շուրջ. ինչու է կրճատված լիազորություններով այս պաշտոնը դարձել գայթակղիչ

Իշխանության ընդդիմախոսները հաստատ կօգտվեն դրանից։ Եթե ոչ 2018 թվականին, ապա մեկ կամ երկու տարի անց։ Պատահական չէ, որ հենց նույն «Ելքն» արդեն այսօր փողոցային ակտիվություն է դրսևորում։ Դեռ անհաջող, սակայն չի բացառվում, որ տնտեսական, սոցիալական ու այլ ոլորտի իրավիճակներն այս կամ այն չափով դժգոհության առիթ տան։ Իսկ մենք գիտենք, որ զանգվածային բողոքները Հայաստանի պատմության ուշ խորհրդային ու հետխորհրդային տարիներին բնորոշ առանձնահատկություն էին։ Դժվար է հիշել թեկուզ մեկ նախընտրական քարոզարշավ, որն առանց դրա արդյունքների վիճարկման ու բողոքի ակցիաների անցնի։

Պետք է նաև հաշվի առնել, որ նույնիսկ նախագահականից խորհրդարանական մոդելի հարյուր տոկոսանոց տրանզիտից հետո հայկական օրակարգի ամենակարևոր հարցը մնում է անվտանգությունն ու նախ և առաջ ղարաբաղյան հիմնախնդիրը։ Հատկապես, որ հարցի կարգավորման մեջ առաջընթաց չի գրանցվում, իսկ դա նշանակում է, որ երաշխավորված չէ, որ այդ ազգային և քաղաքական հակամարտությունը «տաքացնելու» փորձեր կարվեն։

Այդ համատեքստում իշխանությունը, որը գրեթե մեկ քաղաքական ուժի հետ է ասոցացվում, ընկալվելու է որպես ղարաբաղյան իրավիճակի միակ պատասխանատու։

Ընտրությունները՝ արտաքին քաղաքական համատեքստում

Հայաստանի ընտրություններն ու սահմանադրական փոփոխությունները, իհարկե, այդ երկրի ներքին հարցերն են։ Սակայն դրանք ուղղակի կապ ունեն Երևանի ու Մոսկվայի հարաբերությունների հետ։ Քանի որ ՀՀԿ-ն իշխանություն է, ու ամենայն հավանականությամբ կանի այնպես, որ պահպանի կարևորագույն դիրքերը, հենց նրան են դիտարկում որպես հայ-ռուսական հարաբերությունների պատասխանատու։ Չափազանց կարևոր է, որ Հայաստանում չձևավորվի մի քաղաքական օրակարգ, որի հիմքում «ռուսամետ» իշխող ուժերն են ու ընդդիմադիր «արևմտամետները»։

Армен Саркисян - Sputnik Արմենիա
Հայաստանը` միֆերի գերի. ինչով կզբաղվի «ժպտերես նախագահը»

Հայաստանի պատմության մեջ եղել են հետաքրքիր դեպքեր, երբ ոչ միայն իշխանությանը, այլ նաև Ռուսաստանին քննադատողները հետագայում հայ-ռուսական համագործակցության ու եվրասիական ինտեգրման ակտիվ կողմնակիցներ են դարձել։ Սխալ կլինի դասել հենց նույն «Ելքին» Մոսկվայի հակառակորդների շարքում միայն նրա առաջնորդների հրապարակային հայտարարություններով։

Վաղը ով էլ Երևանում իշխանության գա, չի կարողանա հաշվի չառնել Մոսկվայի դերը ղարաբաղյան գործընթացի ու Թուրքիային զսպելու հարցի շուրջ։ Չի կարողանա նա արհամարհել նաև այն, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ակտիվորեն համագործակցում են Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում, հատկապես, Իրանի հետ համակարտության ֆոնին։

Բոլոր այս թեմաների նշանակությունը մոտ ապագայում չի նվազի։ Ու ինչպես էլ այս կամ այն հայ քաղաքական գործիչը վերաբերի Մոսկվային մինչ իշխանության գալը, Հայաստանի «ղեկի մոտ» հայտնվելիս, ստիպված է լինելու գործ ունենալ ներկայացված մարտահրավերների հետ։

Իսկ Մոսկվայի համար այս իրավիճակում չափազանց կարևոր է չսահմանափակել համագործակցությունը բացառապես ՀՀԿ-ի հետ։ Մեծ մասամբ հենց Ռուսաստանն է շահագրգռված, որ Հայաստանում ներքին մրցակցություն լինի։ Սակայն տրամաբանական է, որ եվրասիական ընտրությունը մնում է եթե ոչ քաղաքական կոնսենսուս, ապա գոնե մեյնսթրիմ։ Հակառակ դեպքում վտանգ կա, որ ներքին դժգոհությունը կարող են նույնականացվել ոչ միայն երկրի առաջին դեմքերի, այլ նաև Ռուսաստանի հետ։ Այդ բարդ իրավիճակը պետք է հաշվի առնեն թե՛ Երևանում, թե՛ Մոսկվայում։

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ։

Լրահոս
0