00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի նախագահի «թևերը կկտրեն». վարչապետը կրկնակի հարուստ կլինի

© Photo : official site of the pre-election campaign of the RPAПрезидент, Премьер-Министр и Министр Обороны Армении
Президент, Премьер-Министр и Министр Обороны Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ապրիլի 9–ից Հայաստանը նոր նախագահ կունենա` օժտված ներկայացուցչական գործառույթներով։ Բայց նրա աշխատանքի պայմանները պակաս հարմարավետ կլինեն, քան ներկա նախագահինը։ Ավելին, նախագահի անձնական ինքնաթիռն ու ուղղաթիռը կանցնեն վարչապետի տնօրինությանը։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Հայաստանի ապագա նախագահը կզիջի վարչապետին ոչ միայն քաղաքական գործառույթները, այլ նաև «սպասարկող անձնակազմը»։ Համեմատենք նոր օրինագծի որոշ կետեր այն սպասարկման հետ, որը տրամադրվում է նախագահին ներկա օրենսդրությամբ։

Армен Саркисян - Sputnik Արմենիա
Հայաստանը` միֆերի գերի. ինչով կզբաղվի «ժպտերես նախագահը»

Նախօրեին Հայաստանի արդարադատության նախարարությունն առաջարկել է շտկումներ կատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում, որոնք լուրջ փոփոխություններ են ենթադրում Հայաստանի ապագա վարչապետի ու նախագահի սպասարկման մեջ։

Նախագահի աշխատակազմը և նրա սպասարկումը

Աշխատակազմը որոշում է հենց նախագահը, միաժամանակ աշխատակիցների թիվը չի գերազանցում 180 մարդը (ներկա 330-ի փոխարեն)։ Աշխատակազմի պահուստային ֆոնդը չի կարող գերազանցել 75 միլիոն դրամը (տարեկան 156 հազար դրամ)։ Գումարները տնօրինում է Հայաստանի նախագահը։

Նախագահը կբնակվի Մաշտոցի 47 հասցեում գտնվող նոր նստավայրում (այժմ` կառավարության ընդունելությունների տուն)։ Նա նաև ծառայողական առանձնատուն կունենա Երևանում (սպասարկմամբ) և պետական ամառային նստավայր Սևանում (նախկինում նախագահներն առանձնատներ են ունեցել Ծաղկաձորում և Դիլիջանում)։

Армен Саркисян с семьей - Sputnik Արմենիա
Սարգսյանի թագավորական ռևերանսը. ինչով է տարված Հայաստանի ապագա առաջին տիկինը

Նախագահի տնօրինության տակ կլինի հատուկ նշանակության ավտոտրանսպորտ։ Առողջությանը կհետևի անձնական բժիշկը։

Ապագա նախկին նախագահների «կենսաթոշակը»

Պաշտոնաթող նախագահին տրամադրվում է ավտոտրանսպորտ և իր ցանկությամբ կահավորված գրասենյակ: Նրան արդեն բնակարաններ ու նստավայրեր չեն տա։

Նախագահի ֆինանսավորումը կիրականացվի պետբյուջեից (գործող նախագահի աշխատակազմին տրամադրվող փողերից)։ Պաշտոնաթող նախագահի գրասենյակի գործունեության ապահովման համար տրամադրվում է ոչ ավելի, քան երեք հաստիքային միավոր, որոնք ընդգրկվում են Հանրապետության նախագահի աշխատակազմի հաստիքացուցակում:

Ավելին, պետական բյուջեն կապահովի նախկին նախագահի արտասահմանյան ուղևորությունների ծախսերը (ընդհանուր առմամբ` տարեկան մինչև 10 օր)։

Նախկին նախագահը հատուկ կենսաթոշակով կստանա իր նախկին աշխատավարձի 70 տոկոսը։ Նա չի ստանա այն, եթե ավելի բարձր աշխատավարձով պաշտոն զբաղեցնի։ Եթե աշխատավարձն ավելի քիչ լինի, կստանա տարբերությունը։

Армен Саркисян - Sputnik Արմենիա
Ո՞վ է նա` Հայաստանի հաջորդ նախագահը. հակիրճ տեղեկանք

Վարչապետը, նրա աշխատակազմը և սպասարկումը

Վարչապետի աշխատակազմի աշխատակիցների թիվը որոշում է հենց կառավարության ղեկավարը, բայց այդ թիվը չի կարող գերազանցել 600-ը։

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարչապետի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ ոչ ավելի, քան տարեկան 150 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

Վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում է նստավայր Երևանում (հասցեն՝ Բաղրամյան 26)։ Բացի այդ, վարչապետը, ինչպես նախագահը, ծառայողական առանձնատուն կստանա Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 3-րդ մասնաշենք), ինչպես նաև պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ։

Նա կունենա նաև հատուկ նշանակության ավտոտրանսպորտ, ինչպես նաև հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ:

Վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:

Серж Саргсян и Карен Карапетян - Sputnik Արմենիա
«Կարեն, բա դու բան չունե՞ս ասելու». Սերժ Սարգսյանը՝ Կարեն Կարապետյանին

Nota Bene։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Ազգային ժողովի նախագահը կարող է ունենալ պահուստային ֆոնդ ոչ ավելի, քան տարեկան 50 միլիոն դրամ:

Հիշեցնենք, որ 2015 թվականի դեկտեմբերին հանրաքվե անցկացվեց, և հաստատվեցին ՀՀ սահմանադրական փոփոխությունները, որոնց համաձայն` նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի երկրի ներկայիս ղեկավարի իրավասությունների ժամկետի ավարտից՝ 2018 թվականից հետո:

Հայաստանի քաղաքական համակարգի բարեփոխման գործընթացը պետք է վերջնական ավարտվի 2018 թվականի ապրիլին. պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո։

Ապրիլի 9-16-ը խորհրդարանական խմբակցությունները պետք է ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուներին, որից հետո կառավարության ղեկավարին կընտրի խորհրդարանն ու կներկայացնի նախարարների կաբինետի մյուս անդամների` նախարարների և փոխվարչապետների, հաստատմանը։

Լրահոս
0