00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքական լոլիկն ու գնաճը՝ հայերի երջանկության գրավական

© Sputnik / Asatur YesayantsПомидоры
Помидоры - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն օրերս տեղական լրատվամիջոցներին հայտնել է, որ մսի թանկացումը երջանկացրել է անասնապահությամբ զբաղվող գյուղացիներին և նույնիսկ հիմնավորել է իր ասածը։ Ռուբեն Գյուլմիսարյանի կարծիքով՝ հասարակ գյուղացու երջանկությունը գյուղնախարարությունն իրեն է վերագրում։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik.

Հայաստանի գյուղնախարարը ուրախացել է այն բանից, որ մսի գնաճի միջոցով գյուղացիները վերջապես կկարողանան վճարել իրենց վարկերը, մնալ գյուղում՝ արտագաղթելու փոխարեն և անգամ երեխայի դպրոցի ծախսերը հոգալ, ընտանիքի անդամների համար հագուստ գնել:

Այն մասին, թե ով է 21-րդ դարում գյուղացուն հասցրել այդ վիճակին մի երկրում, որի ազգային վիճակագրական ծառայությունն ամեն տարի կայուն տնտեսական աճ է ցուցադրում և որը շուտով Սինգապուրի է վերածվելու, պարոն Առաքելյանը նախընտրեց լռել։ Դե ինչ, լռենք նաև մենք, հատկապես որ պատասխանը հայտնի է: Պարզապես հետաքրքիր կլիներ պաշտոնական վարկածն իմանալ։

Мясной пассаж - Sputnik Արմենիա
Շուկան ամեն ինչ կդնի իր տեղը, թե՞ միսը կթանկանա 40%-ով

Չորեքշաբթի նախարարը նաև հանդիպել է խոշոր ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ։ Հավանաբար, նախարարը ոգեշնչվել էր վարչապետ Կարեն Կարապետյանի օրերս արված դիտարկումից, ըստ որի Հայաստանում պետք է արդյունավետ, արտադրական, օրինակելի գյուղատնտեսություն զարգացնել և բարձրացնել առաջին անհրաժեշտության սննդամթերքի ինքնաբավության մակարդակը։

«Հանրապետությունում նոր խոշոր ջերմատներ են կառուցվում, փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների նկատմամբ նույնպես հետարքրություն կա։ Նախորդ տարի կառավարությունը իջեցրեց գազի սակագինը ջերմոցային տնտեսությունների համար, այժմ նախապատրաստում ենք լիզինգային ծրագիր փոքր և միջին ջերմոցատերերի համար` փոքր ընտանեկան բիզնեսի խրախուսման և եկամուտների ավելացման նպատակով», — հանդիպման ժամանակ ասել է Առաքելյանը։

Հանդիպման ժամանակ շոշափված այլ թեմաների մասին պաշտոնական հաղորդագրության մեջ շատ համառոտ և մակերեսային տեղեկատվություն է զետեղված. «հանդիպմանը ներկա տնտեսվարողները Հայաստան ներմուծվող թուրքական մրգերի և բանջարեղենի վերաբերյալ մտահոգություններ են հայտնել…»։

Армянские помидоры - Sputnik Արմենիա
Թուրքական լոլիկը խոչընդոտում է տեղականի վաճառքին

Հենց այդ թեման է մեզ մեզանում պարբերաբար քննարկվում, ու այն չի կարող չհուզել։ Տարբեր պատճառներով։

Օրերս հայկական լրատվամիջոցների գործընկերներս Երևանում և մարզերում ազատ վաճառվող թուրքական լոլիկն են տեսել։ Ընդ որում` դրանց գները նկատելիորեն ավելի ցածր են, քան տեղական ջերմոցային արտադրանքը։ Վաճառողներն չէին թաքցրել լոլիկի ծագումը։

Հետաքրքիր է` այս անգամ ինչպես կարձագանքեն իրավասու կառույցները։ Հաճախ այդպիսի տեղեկությանը նրանք արձագանքում են հայտարարությամբ, թե հայկական շուկայում թուրքական լոլիկ չկա ու չի կարող լինել, ավելի հազվադեպ լռում են`չհաստատելով և չհերքելով փաստերը։

Անցյալ գարնանը նույնպես Հայաստանում վաճառվող թուրքական լոլիկի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ։ Այն ժամանակ գյուղնախարարությունն ու պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը կարևոր քայլ արեցին. թուրքական բանջարեղենի ներմուծումն առանց մաքսատուրքի արգելեցին։ Բայց այժմ խոսքը օրինական մատակարարումների մասին է։

Деньги - Sputnik Արմենիա
Կարապետյան. «Գնաճով մենք հետ ենք Վրաստանից և Ադրբեջանից, իսկ ՀՆԱ–ի աճով առաջ կլինենք»

Հիմք կա ենթադրելու, որ ապօրինի լոլիկները երկրում ավելի շատ են, քան մաքսազերծվածները, ինչի մասին, սակայն, վաճառողները լռում են: Իսկ գործընկերներիս զարմանալիորեն ազնիվ վաճառող է հանդիպել, ինչը հազվադեպ է պատահում: Հաճախ դրանք ներկայացվում են որպես հայկական ջերմոցներում աճեցված լոլիկներ։

Վերջին երկու-երեք տարիներին պետության կողմից ջերմոցային տնտեսությունների սեփականատերերին սատարելու համար արված քայլերից ոգևորված գյուղացիները սկսեցին ավելի շատ ջերմոցներ բացել։ Իսկ այսօր Թուրքիայից անօրինականորեն ներմուծված բանջարեղենի պատճառով նրանք կարող են կորուստներ ունենալ և ի վերջո դադարեցնել գործունեությունը։ Չենք խոսում այն մասին, որ խախտվում է մրցակցության արդարությունը, ինչը մեզանում միայն տեսականորեն է գործել:

Եկեք ճիշտը խոսենք, այդպիսի բիզնեսը, մանավանդ եթե այն մեծ է, հնարավոր չէ առանց կոռուպցիոն սխեմաների իրականացնել։ Պարզ է, որ կոռուպցիան այդ ոլորտում սպանում է տեղացի արտադրողին, իսկ հիմա մտավախություն կա, որ այն ուղիղ իմաստով կսպանի։

Քանի որ խոսքը օճառի կամ ներքնազգեստի մասին չէ, այլ գյուղատնտեսական մթերքի, որը մենք ուտում ենք։ Բնականաբար, մաքսանենգ ապրանքները շրջանցում են հսկողությունը` ֆիտոսանիտարական հետազոտությունները և այլն։ Ոչ մի երաշխիք չկա, որ մեր սեղաններին ԳՄՕ մթերքներ չեն հայտնվի։ Եթե անգամ ԳՄՕ չլինի, անհայտ է՝ ինչով են ջրել ու պարարտացրել այդ մթերքը։

Հակառակ դեպքում կարելի է ավերջ խոսել գյուղատնտեսության, սննդային անվտանգության ու տեղական արտադրողին սատարելու մասին, խոսելուց ոչինչ չի փոխվի։ Պետք է գործ անել, այլ ոչ թե մսի գները բարձրացնել անասնապահին երջանկացնելու համար։

Լրահոս
0