00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շուկան ամեն ինչ կդնի իր տեղը, թե՞ միսը կթանկանա 40%-ով

© Sputnik / Asatur YesayantsМясной пассаж
Мясной пассаж - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանյան շուկայում մսի գնի շեշտակի բարձրացման տարբեր վարկածներ են շրջանառվում։ Գյուղնախարարությունն այսօր ներկայացրել է իր տեսակետը։ Անկախ փորձագետները նախարարին չեն հավատում։ Նրանց համոզմամբ` սխալ կառավարման հետևանքով միսը կշարունակի թանկանալ և մինչև գարուն մսի գինը կբարձրանա 40%-ով։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik, Նելլի Դանիելյան. Մսի գնի տատանումները ձևավորում է շուկան, գյուղնախարարությունն այստեղ անելիք չունի։ Այսօր, անդրադառնալով Հայաստանում վերջին օրերին մսամթերքի կտրուկ թանկացման խնդրին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։

Նախարարության կատարած վերլուծությունները, նրա խոսքով, վկայում են, որ թանկացումները պայմանավորված են ներքին ու արտաքին շուկաներում տեղի ունեցող որոշ տեղաշարժերով։ Մասնավորապես` միջազգային շուկայում խոզի մսի թանկացմամբ պայմանավորված, այն աճել է նաև Հայաստանում։ Ոչխարի մսի արտահանումը Հայաստանից այս տարի կրկնապատկվել է, կտրուկ ավելացած պահանջարկն էլ հանգեցրել է թանկացման, իսկ տավարի մսի թանկացումը, նախարարի հաշվարկով, 100-150 դրամի սահմաններում է, ինչն, իր խոսքով` «թանկացում չէ, այլ շուկայի կարգավորում»` պայմանավորված արտարժույթի փոխարժեքի և վառելիքի թանկացմամբ։

Мясной пассаж - Sputnik Արմենիա
Ո՞րն է մսի ու կարագի թանկացման պատճառը կամ` գնացեք թերսնվեք

Եվ, այդուհանդերձ, Իգնատի Առաքելյանը չի թաքցնում, որ մսի հիմնական թանկացումը գրանցվել է Երևանում։ Որոշ մարզերում այն չի փոխվել, իսկ գյուղացին թանկացման հետ ոչ մի կապ չունի։

«Ես խոսել եմ գյուղացիների հետ, գյուղացին այսօր կովի, ոչխարի գինը չի թանկացրել, չնայած կա կերի գնի թանկացում։ Չի թանկացրել, որովհետև իրացման և ֆինանսական հարցեր լուծելու խնդիր ունի»,– ասաց Իգնատի Առաքելյանը։

Sputnik Արմենիայի հարցին, թե այդ դեպքում շուկայի ո՞ր օղակում է տեղի ունեցել թանկացումը և արդյոք դա չի կարող լինել գնի չհիմնավորված բարձրացում, նախարարն այսպես պատասխանեց. «Երևանում մսի գնի թանկացումն ինձ համար անհասկանալի է, բայց չեմ կարող գնահատել, թե ինչու է թանկացել։ Այդ 100-150 դրամի թանկացումն այսօր իմ կարծիքով իրավիճակային է, որովհետև սկզբնական փուլում գյուղացիների կողմից ոչ մի թանկացում չի եղել»։

Անկախ փորձագետները գյուղնախարարի այս գնահատականների հետ համաձայն չեն։ Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը մսի գնի թանկացման մեջ ի թիվս այլ խնդիրների նաև սպեկուլյատիվ տարրեր է նկատում։

«Գործարար մարդն այդպես է. եթե կա գինը բարձրացնելու հնարավորություն, նա անմիջապես օգտվում է առիթից։ Հատկապես, եթե միանգամից 60% է գինն աճում, ուրեմն այստեղ սպեկուլյատիվ էֆեկտ կա»,– ասաց Մարգարյանը` կառավարությանը և, մասնավորապես տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին մեղադրելով շուկայում վերահսկողություն չիրականացնելու և մսի վաճառքի ստացված շահույթները չգնահատելու համար։

Самвел Алексанян - Sputnik Արմենիա
«Հրապարակ». տավարի մսի թանկացումը կապված է Սամվել Ալեքսանյանի հետ

Իսկ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանի համոզմամբ`թանկացման հիմնական պատճառը հայաստանյան անասնապահության անմխիթար վիճակն է։ Երաշտի պատճառով անասնակերը շուկայում 4 անգամ թանկացել է, գյուղացին էլ ստիպված է մորթել անասունները։

«Նախարարությունը չի խոստովանում, որ կառավարությունը ոչինչ չարեց, որ անասնակերը կուտակվեր, մենք փաստացի ունեցանք 100 օր առանց տեղումների եղանակ, որը բերեց խոտի չորացմանը և հրդեհների։ Կառավարության հրամանով խոտը կարող էին կուտակել, պահեստավորել և հիմա անվճար բաժանվել գյուղացիներին»,–  ասում է Բերբերյանը։

Միությունը շուրջ մեկ շաբաթ առաջ դիմել է վարչապետին` Հայաստան համակցված անասնակեր ներկրելու և գյուղացիական տնտեսություններին բաժանելու առաջարկով։ Բայց մինչ օրս պատասխան չի ստացել։

Փոխարենը Հրաչյա Բերբերյանի բարձրացրած խնդրին այսօր պատասխանել է գյուղնախարարը։ Նա լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ անասնակերի խնդիր Հայաստանում չկա, և նախարարությունը միջոցներ ձեռք առնելու կարիք չի տեսնում։

Ինչ վերաբերում է սկսված թանկացումների հնարավոր զարգացումներին, այս հարցում ևս պետական ու հասարակական կառույցների ներկայացուցիչները կարծիքները հակադիր են։

«Թանկացումը կբերի ներդրումների ավելացմանը և ի վերջո ամեն ինչ կկարգավորի, շուկան ամեն ինչ կբերի, կդնի իր տեղը»,– համոզված է գյուղնախարարը։

Հրաչյա Բերբերյանն էլ պնդում է, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում, և մինչև գարուն թանկացումը կհասնի 40%–ի։

Լրահոս
0