00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բրենդի VS կոնյակ. 2042թ.–ից հետո հայկական կոնյակ չի լինի

© Sputnik / Asatur YesayantsЕреванский коньячный завод
Ереванский коньячный завод - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առաջիկա 25 տարում հայկական կոնյակի ու այս խմիչքի սիրահարների կյանքում ոչինչ չի փոխվի, իսկ հետո նրանք ստիպված կլինեն համակերպվել այն մտքի հետ, որ կոնյակ այլևս չկա, կա միայն բրենդի։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Հայ կոնյակագործներն արդեն պետք է մտածեն վերաբրենդավորում իրականացնելու մասին, Sputnik Արմենիային ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը` մեկնաբանելով Հայաստան-ԵՄ համաձայնագրի` կոնյակին վերաբերող դրույթը։

«Հայ կոնյակագործները պետք է մտածեն առաջիկա 25 տարվա ընթացքում վերաբրենդավորում իրականացնելու ու շուկայում դրա հետևանքով իրենց տեղը չկորցնելու մասին, հատկապես, որ նոր բրենդ ստեղծելն ու տարածելը հայ արտադրողի համար ծախսատար ու ժամանակատար խնդիր է»,- ասաց նա։

Հայկական կոնյակի մահն առաջին անգամ չէ, որ գուժում են տնտեսական ու քաղաքական այս կամ այն իրադարձությունները։ Եթե հայ կոնյակագործները դրանց լուրջ վերաբերվեին, հայկական կոնյակն այս տարի կնշեր մահվան 58-րդ տարելիցը։ Մարգարյանը հիշում է` հայկական կոնյակը բրենդի վերանվանելու պահանջը Եվրոպան առաջին անգամ ԽՍՀՄ-ին առաջադրել է 1959թ-ին։

«Դեռ 1959թ-ից սկսած` ԽՍՀՄ-ը կոնյակ անունով ալկոհոլային խմիչքը եվրոպական երկրներ արտահանելու խնդիր ուներ։ Այն ժամանակ հայկական կոնյակն արտահանվում էր «Արարատ բրենդի Նաիրի», «Արարատ բրենդի Դվին» անվամբ»,- ասում է Մարգարյանը։

Երկրորդ նման պահանջը Հայաստանին ներկայացվեց արդեն անկախացումից հետո` 1998թ-ին. ֆրանսիական «Պեռնո Ռիկար» խումբը գնեց Երևանի կոնյակի գործարանը և որոշում կայացրեց դադարեցնել «կոնյակի» արտադրությունն ու արտադրել միայն «բրենդի»։ Բայց այդ հայտարարությանը հաջորդած մտահոգություններ շուտով փարատվեցին, և «կոնյակը» մնաց «կոնյակ»։

«Խնդիրը լուծվեց հետևյալ կերպ. նախկին ԽՍՀՄ տարածք շարունակեց արտահանվել որպես «կոնյակ», իսկ Եվրոպական երկրներ` որպես «բրենդի»»,- քսանամյա վաղեմությամբ իրադարձություններն է հիշեցնում Ատոմ Մարգարյանը։

Կոնյակի օգտակար հատկությունները - Sputnik Արմենիա
Հայկական ապրանքանիշ. ինչպես և ինչի հետ է պետք ըմպել կոնյակը

Իսկ թե խնդիրն այս անգամ ինչ հանգուցալուծում կստանա, տնտեսագետը կտրուկ փոփոխություններ ու իրարանցում չի կանխատեսում։

Նրա խոսքով, քանի որ «Պեռնո Ռիկարը» ֆրանսիական ընկերություն է, որը եվրոպական շուկան հայկական կոնյակով գրավելու խնդիր չունի, և նրա համար առավել թիրախային արտահանման ուղղությունը ԵԱՏՄ շուկան է. առաջիկա տարիներին հայկական կոնյակը դեռ կշարունակի նույն անունով արտահանվել ԵԱՏՄ։

Քանի որ հայկական կոնյակը ճանաչված ու գնահատված է այս շուկայում, ապա, Մարգարյանի կարծիքով, հայ արտադրողները «կոնյակ» անվանումը պահելու խնդիր ունեն, այլապես ռուսական շուկան, որտեղ վերընթաց կա, և պահանջարկն աճում է, հնարավոր է, որ նոր խաղացողներ մտնեն հայկական կոնյակի փոխարեն։

Նշենք, որ նոյեմբերի 24-ին ԵՄ-ի հետ ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» անցումային դրույթների 237 հոդվածում անդրադարձ է արվում նաև «կոնյակ» և «շամպայն» բրենդերի կիրառման իրավունքին` որպես ոչ հայկական աշխարհագրական տեղանունների։ Հոդվածում մասնավորապես նշվում է` համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց մեկ տարի անց, 24 տարի անցումային ժամկետում «Կոնյակ» անվանման օգտագործումը ՀՀ-ից ծագող և երրորդ երկրներ արտահանվող արտադրանքի վրա չի բացառվում, եթե տվյալ երկրի օրենքները և կանոնակարգերը թույլ են տալիս։ Նշված ժամկետից հետո Հայաստանում կարգելվի «կոնյակ» անվանումով խմիչք արտադրել։

Լրահոս
0