00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյանի թագավորական ռևերանսը. ինչով է տարված Հայաստանի ապագա առաջին տիկինը

© Daily MailАрмен Саркисян с семьей
Армен Саркисян с семьей - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բրիտանական Daily Mail ամսագիրը հոդված է հրապարակել հայկական ընտանիքի մասին, որը նվաճել է Մեծ Բրիտանիան և շուտով կարող է տեղափոխվել Երևան, ընդ որում` անմիջապես նախագահի նստավայր։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik․ Արմեն Սարգսյանի կինը՝ Հայաստանի ապագա առաջին տիկինը, պատմել է արքայական ընտանիքի հետ ընկերություն անելու, իր նախասիրությունների և լոնդոնյան կյանքի մասին։

Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանի ընտանիքը, որին առաջարկել են դառնալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը, ստիպված կլինի շուտով Լոնդոնի շքեղ թաղամասերից մեկից՝ Չելսիից, տեղափոխվել հարազատ Երևան։ Իսկ մինչ այդ բրիտանական Daily Mail-ն այցելել է նրանց տուն և նկատել, որ տանտիրուհին նուրբ ճաշակ ունի։

Армен Саркисян - Sputnik Արմենիա
Ո՞վ է նա` Հայաստանի հաջորդ նախագահը. հակիրճ տեղեկանք

Ինչպես գրում է պարբերականը, Նունե Սարգսյանն ունի Դևիդ Լինլիի կահույքի ամենամեծ հավաքածուներից մեկը։ Հայտնի վարպետը արքայադուստր Մարգարետի որդին է, Եղիսաբեթ II թագուհու ազգականը։ Անակնկալ չի դարձել նաև այն, որ դիզայները և դեսպանի կինը մտերիմ ընկերներ են դարձել, չէ՞ որ Սարգսյան զույգը Մեծ Բրիտանիայում հայտնի է իր անթերի ճաշակով ու շարժուձևով։

Նունեն Daily Mail-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ իր այսօրվա կյանքն արմատապես տարբերվում է նրանից, ինչ եղել է ԽՍՀՄ-ում։

«Հայրս լրագրող և ուսուցիչ է եղել, մենք ինտելիգենցիայի մասնիկ էինք համարվում։ Մենք քաղաքական գործիչներից և բարձրաստիճան պաշտոնյաներից հետո երկրորդ մակարդակում էինք, որոնք կարող էին արտասահմանյան ապրանքներ գնել», — նշել է կինը։

Նունեն ապագա ամուսնուն հանդիպել է դպրոցում, երբ ինքը 14 տարեկան է եղել, Արմենը՝ 15։ Այդ ժամանակ չէր էլ կարող ենթադրել, որ խորհրդային ընդհանուր անցյալն իրենց կտանի անգլիական դենդիների ապագա։

© Daily MailՆունե Սարգսյանը Մեծ Բրիտանիայի թագուհու զարմիկի` Դևիդ Լինլիի հետ
Нунэ Саркисян с Дэвидом Линли - племянником королевы Великобритании Екатерины 2-ой - Sputnik Արմենիա
Նունե Սարգսյանը Մեծ Բրիտանիայի թագուհու զարմիկի` Դևիդ Լինլիի հետ

Խորհրդային տարիներից Նունեի հիշողության մեջ ընդմիշտ մնացել է մոր ասածը «Զգույշ եղիր։ Պատերն ականջներ ունեն»։

«Մենք մանուկ հասակից զգում էինք դա։ Ես դա երբեք չեմ մոռանա։ Վախի զգացողությունն ամենուրեք էր․ հենց այդ պատճառով էլ այդ ռեժիմն այդքան երկար է մնացել», — պատմել է Սարգսյանը։

Արմեն և Նունե Սարգսյաններն ընդունվել են Երևանի պետական համալսարան, Արմենն ուսումնասիրել է ֆիզիկա, Նունեն՝ լեզուներ։ Ավարտելուց հետո ապագա դեսպանին հրավիրել են Քեմբրիջ, բայց խորհրդային կառավարությունը թույլ չի տվել։

«Նրան 13 անգամ հրավիրել են տարբեր համալսարաններից, մինչև կոմունիստները թույլ տվեցին լքել երկիրը», — պատմել է Նունե Սարգսյանը։

Երբ Արմեն Սարգսյանը 1984թ-ին մեկնել է Մեծ Բրիտանիա, նրանք արդեն երկու որդի են ունեցել՝ Վարդանը և Հայկը։ Սակայն խորհրդային տարիներին կինը և երեխաներն իրավունք չունեին հոր հետ լքել երկիրը։ Նունեն առաջին անգամ Լոնդոն է մեկնել մի քանի տարի անց։

«Ես 30 տարեկան էի, երբ առաջին անգամ հայտնվեցի Լոնդոնում․ դա իմ առաջին ուղևորությունն էր արտասահման։ Մինչ այդ ես ճանապարհորդել էի միայն ԽՍՀՄ-ում», — ասել է Նունեն։

Նա խոստովանել է, որ երազել են Լոնդոն տեղափոխվելու մասին։ Գորբաչովի իշխանության և վերակառուցման տարիներին զույգի մոտ հույս է ծնվել։

ԽՍՀՄ-ի անկումից և Հայաստանի անկախացումից հետո ՀՀ առաջին նախագահը խնդրել է Արմեն Սարգսյանին դեսպանատուն բացել Անգլիայում և ներկայացնել այնտեղ հայրենիքը։ Թվում էր՝ ամուսինների երազանքը կատարվել է, բայց դեսպանի պատվավոր կոչումն ու երազանքի քաղաքում բնակվելը կարճ են տևել։ 1996թ-ին Սարգսյանը նշանակվել է Հայաստանի վարչապետ, և Նունեն ստիպված է եղել «երկակի կյանք» վարել։

© Daily MailՀռոմի պապի` Հովհաննես Պողոս Երկրորդի հետ հանդիպման ժամանակ
Армен и Нунэ Саркисяны на встрече с Папой Римским Иоанном Павлом 2-м - Sputnik Արմենիա
Հռոմի պապի` Հովհաննես Պողոս Երկրորդի հետ հանդիպման ժամանակ

Նա մշտապես ուղևորությունների մեջ է եղել․ մերթ մեկնել է Երևան՝ ամուսնու և ծնողների մոտ, մերթ վերադարձել է Անգլիա, որտեղ հեղինակավոր դպրոցներում սովորում էին նրա երկու տղաները։

Երկու տարի անց հիվանդության պատճառով Արմենը լքել է վարչապետի պաշտոնը, դրանից հետո երկրորդ անգամ 1998թ-ին նշանակվել Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան։ Ճիշտ է` նա որոշ ժամանակով կրկին թողել է դիվանագիտական ծառայությունը հանուն անձնական նախագծերի, բայց երբ դեսպան է նշանակվել երրորդ անգամ, երկկողմ հարաբերություններ հաստատելու ձիրքը նկատել է անգամ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին։

«Արմեն, դու չեմպիոն ես դեսպանների շարքում։ Դու արդեն երրորդ անգամ ես վերադառնում մեզ մոտ», — ասել է թագուհին։

Սարգսյան զույգի և Բրիտանիայի թագավորական ընտանիքի մտերմության մասին հայտնի է նաև քաղաքական գործչի հայրենիքում։ 2013թ-ին հենց Արմեն Սարգսյանն է կազմակերպել արքայազն Չարլզի այցը Հայաստան։ Նունեն նշում է, որ արքայազնն ու նրա կինը շատ են ուզում պահպանել նախնիների ժառանգությունը։

© Daily Mail Նունե Սարգսյան
Нунэ Саркисян - Sputnik Արմենիա
Նունե Սարգսյան

«Հայաստանում պահպանվել են վաղ քրիստոնեական շրջանի եկեղեցիներ, իսկ մեր բազիլիկները և հուշարձանները լավ վիճակում են։ Չարլզը շատ է հավանել դրանք», — պատմել է տիկին Սարգսյանը։

Զույգն ունի սեփական բարեգործական կազմակերպությունը` Yerevan My Love, որը զբաղվում է 19-րդ դարի վերջի և 20-րդ սկզբի կիսավեր շինությունների վերականգնմամբ և դրանք վերածում երաժշտական, հասարակական և սպորտային կենտրոնների, որտեղ անապահով ընտանիքների երեխաները կարող են զարգացնել իրենց տաղանդը։

Նունեն տևական ժամանակ զբաղվում է կազմակերպության աշխատանքով, անցկացնում բարեգործական երեկոներ, դրամահավաքներ կազմակերպում Բուկինգհեմի և Վինձորի պալատներում, ինչպես նաև Երևանում։ Նա նշել է, որ իրենց նախաձեռնություններին աջակցում է արքայազնը և շատ հարցերում է օգնում։

Բայց դա ապագա առաջին տիկնոջ միակ զբաղմունքը չէ․ նա նաև մանկական գրքեր է գրում, որոնք հիանալի նկարազարդումներ ունեն, լի են երևակայությամբ։ «Կախարդական կոճակները» նրա 14-րդ գիրքն է և անգլիալեզու առաջին գիրքը։ Նունեն 10 գիրք հայերեն է գրել, երեքը՝ ռուսերեն։

Նա խոստովանել է, որ շատ բան է զոհաբերել հանուն Արմենի կարիերայի։ Միաժամանակ վայելում է ընտանեկան կյանքը և զգում, որ անձնազոհությունը տեղին է եղել։

«Ես պաշտում եմ տատիկի դերը։ Կրտսեր որդիս՝ Հայկը, դեռ ամուսնացած չէ։ Ես անընդհատ ասում եմ նրան` շտապիր, ուզում եմ շատ թոռնիկներ ունենալ, քանի երիտասարդ եմ»», — կատակել է Նունեն։

Նա խոստովանել է, որ իր ամենամեծ ուրախությունը Սուռեյում կիրակի օրն անցկացնելն է (զույգն այնտեղ առանձնատուն ունի)։
«Եթե իմ կյանքում պահեր են եղել, որոնք վշտացրել են ինձ, ես փորձել եմ ցույց չտալ։ Ես միշտ «երջանիկ դեմք» եմ ունեցել, որովհետև հենց դա է պահանջվել ինձանից։ Տխուր դեմքը երբեք չի «աշխատում»», — ասել է նա։

Նունեի խոսքով՝ որդիները հավակնոտ և խելացի տղաներ են դարձել․ Վարդանն ունի կիբեռանվտանգության սեփական ընկերությունը, իսկ Հայկն օգնում է հորը։

«Հարաբերություններում ճիշտ բալանս գտնելը բարդ է։ Արմենն ուժեղ է, ես էլ եմ ուժեղ։ Մեր հարաբերությունները կարող էին հանգեցնել վիճաբանության, բայց ես թույլ եմ տվել նրան առաջնորդ լինել, և նա գնահատում է ինձ դրա համար։ Նա միշտ ասում է, որ ոչնչի չէր կարող հասնել առանց ինձ», — նշել է Նունե Սարգսյանը։

Լրահոս
0