00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կյանքը ճանապարհների վրա, կամ ինչպես էին ադրբեջանցիները հյուրընկալել հայերին

© Из личного архива Артема БабаянаСеверозападный Китай
Северозападный Китай - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արտյոմ Բաբայանն այն քիչ հայերից է, ովքեր իրենց կյանքի մի մասը ճանապարհրոդրություններին են նվիրել։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում Արտյոմը պատմեց՝ արժե՞ արդյոք ավտոստոպով երկար ճանպարհ անցնել, ինչպես ապրելու տեղ գտնել, երբ գումարը շատ քիչ է ու թե ինչպես են ճանապարհորդությունները փոխում մարդուն։

Traveliving կամ կյանքը ճանապարհորդության մեջ վերջին տարիներին երիտասարդների, մեծապես, արևմտյան երիտասարդների կյանքում շատ լայն տարածում ստացած երևույթ է։ Հայերի շրջանում էլ կան մարդիկ, որոնց գրավում ու ձգում է ճանապարհը, սակայն նրանց կարելի է մատների վրա հաշվել։ Լրագրող, բլոգեր Արտյոմ Բաբայանը սկսել է ավտոստոպով ճանապարհորդել մոտ տասը տարի առաջ։ Այդ ընթացքում նա եղել է Չինաստանում, Թայլանդում, Թայվանում, Ֆիլիպիններում, Լաոսում, Մալայզիայում, Ղազախստանում, Ռուսաստանում, Բելառուսում, իսկ վերջին երկու ճանապարհորդությունները՝ դեպի Վրաստան ու Իրան, իրականացրել է իր ընկերուհի Նանե Խաչատրյանի հետ։

Թե ինչու պետք չէ վախենալ, գնալ անհայտին ընդառաջ ու վստահել ճակատագրին, Արտյոմն ու Նանեն պատմել են Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում։ Զրուցել է Լիլիթ Հովհաննիսյանը:

-Արտյոմ, վտանգ ավո՞ր չէ ավտոստոպով հեռու ճանապարհ գնալը։

— Չէ, ինչու՞։ Ապրելն էլ է վտանգավոր։ Ասում են՝ մարդիկ դրանից մահանում են (ժպտում է)։ Արևմուտքում տարածված մի երևույթ կա, երբ բուհում սովորող երիտասարդները դադար են առնում, ասենք մեկ տարով, ու ճանապարհորդության են մեկնում։ Կարծում եմ՝ անկախ ճանապարհորդությունները, հատկապես սեփական երկրով, պետք է շատ լինեն։ Դրա համար շատ բան պետք չէ, հատկապես Հայաստանում, եթե որոշես Երևանից Մեղրի գնալ, ճանապարհին հաստատ մի տեղ կտանեն, կհյուրասիրեն, օղի կխմեցնեն ու քնելու տեղ կտան։ Միշտ այսպես է լինում։ Երբ ճանապարհորդում ես, նորովի ես բացահայտում երկիրդ։

© Из личного архива Артема БабаянаԲուդդայական տաճար
Կյանքը ճանապարհների վրա, կամ ինչպես էին ադրբեջանցիները հյուրընկալել հայերին - Sputnik Արմենիա
Բուդդայական տաճար

- Ի՞նչ ես կարծում, հայերը «փակ» մարդիկ են։

Ե՛վ այո, և՛ ոչ։ Լրիվ պատահական մարդ, որը քեզ ճանապարհից է վերցրել, հինգ րոպեից կարող է քեզ իր ընտանիքի անդամի նման վերաբերվել, բարեկամների հետ ծանոթացնել, իր տունն առաջարկել։ Երբեմն էլ ընկերոջ հետ ավելի «փակ» են լինում, քան օտարերկրացու։

— Կարո՞ղ է արդոք այս ապրելակերպի տարածումն ազդել երիտասարդների մտածելակերպի վրա։

— Այդ առումով շատ բան է փոխվել։ Կարող եմ ինձանով դատել։ Այն մարդը, որը կար մինչև իմ՝ ճանապարհորդի կյանքով ապրելը ու ես ներկայումս՝ բոլորովին տարբեր մարդիկ են։ Սա կյանքի լավագույն դպրոցն է։

- Ի՞նչ է հատկապես փոխվել քո մեջ։

© Из личного архива Артема БабаянаՊերսեպոլիս
Կյանքը ճանապարհների վրա, կամ ինչպես էին ադրբեջանցիները հյուրընկալել հայերին - Sputnik Արմենիա
Պերսեպոլիս

— Սկսել եմ ավելի շատ ժպտալ (ժշտում է)։ Ամեն մարդ իր ճանապարհն ունի, իր ճշմարտությունը, որը նա կարող է այդ ճանապարհին գտնել։ Այն ճշմարտությունը, որը ինչ-որ մեկը բացահայտել է, պարտադիր չէ, որ մյուսի համար էլ ճշմարտություն դառնա։ Բայց, այսպես թե այնպես, ճամփորդությունը քեզ որպես մարդ ձևավորում է։

- Դե, այդպիսի հարդքորից հետո․․․

— Միշտ չէ, որ դա հարդքոր է, տարբեր է լինում։ Չինաստան այցելության ժամանակ առաջին մի քանի օրը բացառապես 4 աստղանի հյուրանոցներում էի ապրում, ընդ որում՝ բացառապես անվճար։

- Ինչպե՞ս։

— Տեղացիների շնորհիվ։ Ես հյուրանոց էի գալիս տեղեկատվության, քարտեզների հետևից, ինձ սկսում էին հարցնել՝ ով եմ, որտեղից եմ, ուր եմ գնում, հետո առաջարկում էին գիշերել իրենց մոտ։ Իսկ մի անգամ, դա Կենտրոնական Չինաստանում էր, հյուրանոցում ինձ մի մարդ մոտեցավ ու անգլերեն խոսեց։ Պարզվեց՝ նա տեղացի հայտնի լուսանկարիչ է։ Հետո էլ ասաց՝ «արի այստեղ մի փոքր ապրի, ես հյուրանոցում մեկ շաբաթվա համար կվճարեմ, դու ոչ մի բանի մասին մի մտածի»։ Ու նա իսկապես վճարեց, այնտեղ համարը մոտ 150 դոլար արժեր, չինացիների համար դա քիչ գումար չէ։

© Из личного архива Артема БабаянаՍպիտակ տաճար. Թայլանդ
Կյանքը ճանապարհների վրա, կամ ինչպես էին ադրբեջանցիները հյուրընկալել հայերին - Sputnik Արմենիա
Սպիտակ տաճար. Թայլանդ

- Կարո՞ղ է, միայն քո բախտն է այդպես բերում։

— Չէ հա, ուղղակի մարդին այդպիսինն են․․․

- Իսկ եթե ճանապարհորդելու գումար ընդհանրապես չկա։

— Միևնույնն է, պետք է գնալ ու ճանապարհորդել։ Մենք այնպիսի դարում ենք ապրում, որ առանձնապես մտածելու բան չունենք։ Համացանցն անսահմանափակ հնարավորություններ է տալիս։ Գիտե՞ս, ճանապարհորդությունների վերաբերյալ տեղեկությունների համար ամենալավ ռեսուրսը որն է։ Տեխնոլոգիաների շնորհիվ մենք ավելի լավ ենք տեղեկացված։

- Ի՞նչ եք կարծում, աշխարհում ավելի շատ բարի, թե՞ չար մարդ կա։

— Բարի։

- Այդ դեպքում ինչու՞ է աշխարհի տեղեկատվական դաշտն իր մեջ այդքան բացասական բան կրում։

— Հնարավոր է պատճառն այն է, որ մենք հազվադեպ ենք իմանում աշխարհում տեղի ունեցած լավ բաների մասին։ Հնարավոր է՝ որոշ չափով լրատվամիջոցներն են մեղավոր։ Իրականում աշխարհում լիքը լավ բաներ են տեղի ունենում, բայց մենք չգիտես ինչու հենց վատ բաների մասին են արագ իմանում։ Օրինակ՝ վերցնենք Իրանը։ Արևմուտքում այն ներկայացնում են որպես ահաբեկիչների երկիր ու շատ վտանգավոր մի վայր։ Իսկ դու գնա, տես, ինչ երկիր է։

-Ու ինպիսի՞նն է այն։

© Из личного архива Артема БабаянаՉինաստանում
Կյանքը ճանապարհների վրա, կամ ինչպես էին ադրբեջանցիները հյուրընկալել հայերին - Sputnik Արմենիա
Չինաստանում

— Իրանի պես հյուրընկալ երկրներ աշխարհում շատ քիչ կան։ Մարդիկ բարի են, բաց։ Չնայած իսլամական կառավարության քաղաքականությանն ու խիստ օրենքներին, նրանք զարմանալի մարդիկ են։

Ի դեպ, ճանապարհորդից էլ է շատ բան կախված։ Դու չես կարող մի տեղ լ քեզ լկտիավարի պահել ու սպասել, որ քեզ լավ կվերաբերվեն։ Այլ երկիր գնալուց պետք է գոնե իմանալ՝ ինչը կարելի է անել, իսկ ինչը չի կարելի ու կարող է վիրավորել տեղացիներին։ Տարրական մի բան․ ավտոստոպի նշանը (բութ մատը վերև) Իրանում վիրավորանք է նշանակում։ Ու ոչ միայն Իրանում, Թուրքիայում, Թայլանդում, Լաոսում։ Այսինքն՝ ուղևորությունից առաջ պետք է պատրաստվել, ընդունող կողմի նկատմամբ հարգանք դրսևորել։ Այդ դեպքում բոլոր դռները բաց կլինեն։ Մեր փորձը ապացուցում է դա։

- Եթե չեմ սխալվում, դուք եղել եք նաև Իրանի ծայրամասերում, որտեղ բնակչության գերակշռող մասը ադրբեջանցիներ են․․․

— Երբ Հայաստանից Իրան ես գնում, սկզբում հայտնվում ես Իրանական Ադրբեջանում (Իրանի հյուսիս- արևմուտքը, Ուրմիա լճից դեպի արևելք)։ Բնականաբար, մեզ այնտեղ էլ խմեցրեցին, այնտեղ էլ մեքենաները կանգնում ու տանում էին մեզ։ Մեքենաներ, որոնց ղեկին ադրբեջանցիներ էին, կանգնում էին, մենք ասում էինք՝ ով ենք ու որտեղից, ոչ մի վատ վերաբերմուք մեր նկատմամբ չկար։ Ավելին՝ ես ու Նանեն մի քանի օր ապրում էինք ադրբեջանական ընտանիքում, որին CouchSurfing-ի միջոցով էինք գտել։

Միայն մեկ անգամ Թավրիզում, երբ զբոսաշրջիկների տեղեկատվական կենտրոն մտանք քարտեզներ վերցնելու, կենտրոնի աշխատակիցն, իմանալով, որ հայ ենք, զարմացավ․ «Ինչպե՞ս։ Հա՞յ եք։ Ձեր համար վտանգավոր է այստեղ գտնվել, այստեղ հայերին չեն սիրում»։ Նա ավելի զարմացավ, երբ իմացավ, որ տեղացիների ընտանիքում ենք ապրում։ Բայց պետք է ասեմ, որ նա էլ ագրեսիա չդրսևորեց, միայն ուզում էր զգուշացնել մեզ։ Նա միակ մարդն էր, որ այդպես արձագանքեց:

Ինչպե՞ս է կարելի ասել, որ հայերին չեն սիրում, երբ հյուրընկալող ընտանիքի մեզ ձեռքերի վրա էր ման տալիս։ Մեզ իրենց երեխաների պես էին վերաբերում, ամեն ինչ մեզ համար անում էին։

-Հաջորդ հարցս Նանեին է ուղղված․ անհայտությունը չի վախեցնու՞մ։

— Հակառակը, ճանապարհին անկանխատեսելիությունից մեծ հաճույք եմ ստանում։ Ինձ հետաքրքիր է՝ ինչ է լիենլու հետո, ում ենք հանդիպելու, որտեղ ենք գիշերելու։

-Եթե հայերի շրջանում ճանապարհորդները քիչ են, ապա աղջիկներն էլ ավելի քիչ են։ Ինչպե՞ս ե ծնողներդ արձագանքում ձեր հոբիին։

— Մոտ 4-5 տարի առաջ, երբ առաջին անգամ որոշեցի ճանապարհ ընկնել Արտյոմի հետ, մայրս խուճապի մատնվեց․ «Վայ, վտանգավոր է»։ Իսկ հայրս՝ հակառակը, ասաց, որ դա հիանալի է, նա երկրաբան է ու նախկինում ճանապարհորդել է ավտոստոպով (ժպտում է)։ Սկզբում ամեն ինչ նոր էր ու անսովոր, ես մի փոքր նեղվում էի, բաց Իրանի ճանապարհորդության ժամանակ արդեն բավականին փորձառու էի։

-Իսկ վախեր չունե՞ս, օրինակ սարդերից, փոշուց և այլն, դրանք կարող են ճանապարհորդության ընթացքում անսպասելի խոչընդոտ լինել։

— Գուշակեցիր (ծիծաղում է)։ Սարդերն իմ թույլ տեղն են, բայց փորձում եմ վերահսկել ինձ, հասկանում եմ, որ պետք չէ ամեն անգամ Արտյոմին կաթվածի հասցնել։ Փոշուց առանձնապես չեմ վախենում։ Ժամանակի ընթացքում շատ բանի ես սովորում։ Պետք է կարողանաս տրամադրվել, թե չէ չես կարողանա տնից դուրս գալ։

- Ինձ մնում է միայն մաղթել ձեզ ավելի շատ վառ վայրեր, անմոռանալի ու հետաքրքիր արկածներ։ Ու որ աշխարհում հնարավորինս քիչ սարդեր լինեն։

— Շնորհակալություն մաղանքների համար։

 

Լրահոս
0