00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Федор Плевако: не с ненавистью, а с любовью судите
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Տիեզերական Ադրբեջանը». արցախցի հանքափորների ահուսարսափն ու Ստեփանակերտի սրճարանները

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցМинарет мечети, пострадавшей в ходе войны, в городе Шуши, Нагорный Карабах.
Минарет мечети, пострадавшей в ходе войны, в городе Шуши, Нагорный Карабах. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի արևելքում գտնվող երկրի մամուլը նոր տարին հսկայական ծրագրերով է մեկնարկել։ Մենք չենք էլ կասկածում, որ ադրբեջանական ԶԼՄ–ները մեզ դեռ շատ կզվարճացնեն, քանի որ, ի տարբերություն անկողմնակալության, նրանք ուրախացնելու բացառիկ հմտություն ունեն։

Օրինակ` «Ինտերֆաքս-Ադրբեջանը» հպարտության և բավարարվածության մեծ զգացումով պատմում է տիեզերքը նվաճելու գործում երկրի գրանցած հաջողությունների մասին։ Դեռ անցյալ տարի Բաքուն սրտնեղել էր, որ գիտական ոչ մի առաջընթաց ու հաջողություններ չունեցող Թուրքիան հանկարծ որոշել էր իրեն տիեզերական պետություն համարել։ Այն էլ իր Türksat-ով։ Ուրեմն ինչո՞ւ Ադրբեջանն էլ չի կարող նույնը անել։

Կարող է, իհարկե։ Պարզապես տիեզերքի հետ որևէ կապ չունի։

НКР. Степанакерт - Sputnik Արմենիա
Արցախ չի կարելի այցելե՞լ. ինչու է անհանգստացել պետդեպարտամենտը

Հարևանի էկոնոմիկայի նախարարությունը հանկարծ «Ազերկոսմոս» ԲԲԸ-ի հետ համատեղ պետական ծրագրի նախագիծ է նախապատրաստել Երկրագնդի մակերևույթին տիեզերական դիտարկումների ծառայությունների զարգացման վերաբերյալ։ Ըստ հրապարակումների` արդեն արբանյակային տվյալներ է ստացել Արցախի տարածքում գտնվող հանքավայրերի մասին։ Դե, իհարկե, կարո՞ղ է Յուպիտերն ուսումնասիրեին։ Փառք աստծո, այդ մոլորակը 1921 թվականին ոչ ոք չի միացրել Ադրբեջանին, և այն հետո նույն Ադրբեջանից չի հեռացել իր սովորական ուղեծիր։

Արցախի հանքավայրերը (հավանաբար խիստ գաղտնի) հայտնաբերվել են առաջատար տեխնոլոգիաների շնորհիվ։ «Azersky արբանյակը լայն հնարավորություններ ունի Ադրբեջանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ 2015 թվականից կիրառվում է պաշտպանական և Ադրբեջանի ազգային անվտանգությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև Ադրբեջանի օկուպացված տարածքներում հրդեհների բռնկումները պարբերաբար ուսումնասիրելու և վնասը գնահատելու համար», — «Ազերկոսմոս» ԲԲԸ-ի նախագահ Ռաշադ Նաբիևի ասածը մեջբերում է վերոհիշյալ «Ինտերֆաքս-Ադրբեջանը»։

Դատելով ամենից` «Ադրբեջանի օկուպացված» տարածքներում ինչ-որ աննորմալներ են ապրում, որոնք միայն զբաղված են հրդեհներ կազմակերպելով և իրենց իսկ վնաս հասցնելով։ Անհասկանալի է, թե ինչի համար է պարոն Նաբիևը մտահոգվել այդ հրդեհներով, սակայն սա լրիվ ադրբեջանական ԶԼՄ-ների ձեռագիրն է։

Маска. Анонимус - Sputnik Արմենիա
Հայկական հետախուզության հպարտությունը. ինչպես է ադրբեջանցի հովիվը սոլֆեջիո պարապել

Բացի այդ, թանկագին արբանյակը, պարզվում է, հայտնաբերել է, որ 2017 թվականին Քաշաթաղի և Քարվաճառի հանքավայրերն ընդլայնել են աշխատանքները։ Իսկապե՞ս։ Ուզում ես հրճվել ադրբեջանական գիտության ու տեխնիկայի տիեզերական ոլորտով։ Հանքավայրերի աշխատանքների ընդլայնումը դժվար թե պետական կամ ռազմական գաղտնիք էին, որ պետք էր անհապաղ հետախուզել տիեզերական տեխնոլոգիաների օգնությամբ։

Աջ ձեռքով ձախ ականջը քորելու սիրահարները դեռ երկար կզվարճացնեն մեզ։ Եթե «Ազերկոսմոս» ԲԲԸ-ն զբաղված է նրանով, որ բոլորին հայտնի տեղեկությունը ներկայացնում է որպես իր արբանյակների կարևորագույն ձեռքբերում, ապա դա բուն կազմակերպության խնդիրն է, դե, իհարկե, նաև նրանց, ովքեր ֆինանսավորում են այդ ընկերությունը։ Ի՞նչ կարիք կա միջամտելու ուրիշների տիեզերական գործերին մեր աշխարհիկ կարգ ու կանոններով։

Այլապես կարելի է հաշվել նաև, թե որքան մարդ է Արցախում գրախանութ այցելում կամ որքան մեծ է, օրինակ, սրճարանների և ռեստորանների հաճախելիության ցուցանիշը։ Կամ որ ժամին են սկսվում դասերը Ստեփանակերտի համալսարանում։ Ցանկության դեպքում կարող են առաջատար տիեզերական մեթոդներով պարզած տեղեկություն ստանալ։

Պարզապես մի փոքր անհարմար բան կարող է դուրս գալ. կստացվի, որ արցախցիները բացի սեփական տան դռան առաջ հրդեհ կազմակերպելուց ուրիշ գործերով էլ են զբաղված։ Ո՞վ կմտածեր…

Իսկ այսպես, իհարկե, տիեզերական պետություն է։ Türksat-ից բացի տիեզերք չկա, և Azersky-ը նրա արբանյակներից մեկն է։

Լրահոս
0