00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախյան հետհաշվարկ, կամ որտեղի՞ց Սիրիայում կամիկաձե դրոններ

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցБеспилотник
Беспилотник - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ակնհայտ է, որ Հմեյմիմում և Տարտուսում ռուսական ՀՕՊ զորքերը խաբել են ռազմավարներին, որոնք ռազմական գործողություններ են նախագծել ջիհադիստական խմբավորումների համար։ Սակայն այն բանից հետո, երբ 13 անօդաչու թռչող սարքերով հարձակումը լիովին ձախողվել է, մնացել են բազմաթիվ հարցականներ։

Բազմաթիվ հարցեր Սիրիայում 13 կամիկաձե դրոնների մասին

Հարցերն իսկապես շատ են։ Ինչպես են կարողացել ահաբեկիչ գրոհայինները դաշտային պայմաններում պատրաստել նման քանակությամբ մահաբեր մարտական սարքեր։ Որտեղի՞ց են նրանք ձեռք բերել տեխնոլոգիաներ և անհրաժեշտ դետալներ։ Եվ, ամենագլխավորը, ինչպիսի տեսուչներ և մասնագետներ են մշակել ռազմակայանների դեմ կամիկաձե դրոնների կիրառման գործողությունը։

Ամեն դեպքում փորձագետներն իզուր չեն խոսում մարտական գործողություններ վարելու մարտավարությունում նոր ձևի մասին (դրոնների կիրառմամբ), ինչպես նաև այն մասին, որ հազիվ թե հնարավոր է մշակել բարձր տեխնոլոգիաներ դաշտային պայմաններում` «ծնկած»։ Անհրաժեշտ է առնվազն գնել կամ նվեր ստանալ ՏՏ տեխնոլոգիաներ և պահեստամասեր, որոնք անապատում ամեն սաքսաուլի թփի տակ չես գտնի։

Израильский беспилотник Heron - Sputnik Արմենիա
Ղարաբաղում ԱԹՍ կիրառելու շուրջ սկանդալը վնասում է Իսրայելի հեղինակությունը

Իհարկե, ահաբեկիչները կարող էին պահեստամասերն անհրաժեշտ համակարգչային չիպերի հետ գնել ծպտված անձանց միջոցով և վճարել մասնագետներին` չարաբաստիկ անօդաչու թռչող սարքերը կառավարելու համար։ Սակայն դրոն պատրաստելը դեռ գործի կեսը չէ։ Պետք է ծրագրավորել, անհրաժեշտ է տիրապետել կառավարման նվազագույն հմտություններին։

Չէ՞ որ դրոններն ամբողջ աշխարհի ահաբեկիչների կողմից սիրված Կալաշնիկով հրացաններ չեն կամ հին ու բարի «Ֆագոտ» հակատանկային խողովակ։ Պետք չէ խաբվել Ռուսաստանի ՊՆ–ի կողմից ներկայացված դրոնների արտաքին տեսքին։ Փայտե կմախքի և դրան կպչուն ժապավենով ամրացված շարժիչի ու նավիգացիոն համակարգի տեսքով խաբկանքը աչքին թոզ փչելու համար է։

Այդ հմուտ «տնային պայմաններում» պատրաստված կեղծիք կարող է անցնել հարյուրավոր կիլոմետրեր և խոցել թիրախը։ Անհավատալի է, որ նման դրոնն ընդունակ է այդ ամենին։

Ինչպես ասում են անգլիացիները, գտեք` ում է դա ձեռնտու

Իրականում այդ տեխնոլոգիաներին տիրապետող երկրներն այդքան շատ չեն։ Ավելի քիչ են նրանք, որոնք բարձր մակարդակի անօդաչու թռչող սարքեր են արտադրում և, միևնույն ժամանակ, շահեր ունեն նույն Սիրիայում։ Ամերիկա (բնականաբար), Թուրքիա, Իսրայել… Սիրիայում` սիրիա–իսրայելական սահմանից հեռու։ Դա հենց այնպես, ի միջի այլոց…

Израильский солдат с израильским беспилотником во время военных учений - Sputnik Արմենիա
Արցախի միջադեպից հետո արդյո՞ք Իսրայելը կասեցրել է ԱԹՍ–երի մատակարարումն Ադրբեջանին

Օրինակ, հիշենք, որ ամերիկյան անօդաչու թռչող սարքերը մարտական գործողություններում նախկինում էլ են օգտագործվել։ Հետախուզում իրականացրել, երբեմն թշնամիների վրա ականներ ու նռնակներ գցել (կարելի է հիշել 3-4 տարվա վաղեմության դեպքը, երբ Աֆղանստանում կոալիցիայի զորքերին պատկանող անօդաչու թռչող սարքը նռնակ էր գցել հարսանիքի շքախմբի վրա)։

Հայտնի են դեպքեր, երբ դրոնների օգնությամբ համակարգվել է կետային թիրախի վրա ինքնաթիռների հրթիռային հարվածը. այդպես ոչնչացվել են գրոհայինների որոշ հրամանատարներ Աֆղանստանում, իսկ ավելի ուշ` Մոսուլում։ Դեպքեր են եղել, երբ նույն գործառույթը կատարել են հարվածային անօդաչու թռչող սարքերը, որոնք տիեզերքից նշան են բռնել թիրախի վրա։

Իրականում մենք գիտենք, որ ամերիկյան տեսուչները հիմա լրջորեն աշխատում են ջախջախված Իսլամական պետության մարտական խմբավորումների թափթփուկների հետ։

Կամ հիշենք Թուրքիան, որը նույնպես արտադրում է մարտական հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Անկարան հենց այդ գոտում, որտեղ տեղակայված են ռազմակայանները, իր լուրջ շահերն ունի, ինչպես նաև հավակնություններ ռուսների և իրանցիների նկատմամբ, որոնք օգնում են վերջնականապես ջախջախել հերթական ահաբեկչական խմբավորումը։

2016թ–ի Արցախում տեղի ունեցած ապրիլյան իրադարձությունների հետհաշվարկ

Պետք է հիշել, որ ռազմական փորձագետները և վելուծաբանները ռուսական ռազմակայանների վրա կամիկաձե դրոնների հարձակումից հետո խոսել են սկզբունքորեն նոր մարտավարության մասին, որը կիրառել են ահաբեկիչները։ Բայց արդյո՞ք այն նոր է։

Չէ՞ որ մենք արդեն նման բանի բախվել ենք Հարավայի Կովկասում` Արցախում։ Պետք է միայն հիշել, որ այդ ժամանակ իսրայելական արտադրության դրոնի հարվածով ճակատին հարող գոտում ոչնչացվել է հայ կամավորներով ավտոբուսը։

Ситуация в Мадагисе - Sputnik Արմենիա
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական հերթական ոչնչացված ԱԹՍ-ն

Արևմտյան ԶԼՄ–ների հրապարակումների համաձայն` հենց այդ օրերին են առաջին անգամ օգտագործվել կամիկաձե դրոնները ոչ թե որպես դիվերսիայի կամ ահաբեկչական խմբավորման կոնկրետ հրամանատարի վրա հարձակման գործիք, այլ որպես մարտի դաշտում լիարժեք զինական միավոր։

Դե, երբ պայթուցիկով թռչող սարքը ոչնչացրել է հայ կամավորներ տեղափոխող ավտոբուսը, ԶԼՄ–ներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ դա եղել է իսրայելական արտադրության «Harrop» դրոն։

Ավելի ուշ, միջազգային ասպարեզում սկանդալ է ստեղծվել իսրայելական Israeli Aerospace Industries կորպորացիայի հետ, որը ոչ միայն վաճառել է Ադրբեջանին մարտական դրոններ, այլ նաև գնող երկիր է ուղարկել մասնագետների, որոնք պետք է մարտական պայմաններում ցուցադրեին վաճառվող ապրանքի հնարավորությունները։

Հիշու՞մ եք ամոթալի պատմությունը, երբ պարզվեց, որ Իսրայելի մասնագետներին առաջարկել են դրոնների աշխատանքը ցուցադրել արցախյան բանակի դիքրերին հարվածելով։ Նրանք կարծես համաձայնել են, թե՞ հրաժարվել են. ամեն դեպքում կորպորացիայի արտոնագիրը հետ են վերցրել։ Դատական քաշքշուքները մինչև հիմա շարունակվում են։

Պետք է հասկանալ, որ այդքան կարևոր չէ անօդաչու թռչող սարք արտադրելու, հավաքելու կարողությունը, որքան դրանք կառավարելու։ Դրա համար անհրաժեշտ են մասնագետներ, որոնք բավական բարդ ուսուցում են անցնում։

Եվ վերջում։ 2016թ–ին Արցախում ապրիլյան իրադարձությունների ողբերգական օրերին ֆրանսիական Le Monde–ին հաջողվել է տեսանյութեր, լուսանկարներ և փաստագրական նյութեր հավաքել մարտի դաշտից։ Հենց այդ ժամանակ էլ հաղորդել է, որ նրա թղթակիցն ականատես է դարձել անօդաչու թռչող սարքերի հարձակումների։ Ի դեպ, այդ դեպքում արցախյան հակամարտությունն առաջինն է, որի ընթացքում իրական մարտական գործողություններում գործարկվել են կամիկաձե դրոններ։

Լրահոս
0