00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքվի լոբբինգի առանձնահատկությունները, կամ ի՞նչն այն չէ ԵԽԽՎ–ի «ռոտացիայի» հետ

© Sputnik / Margarita Nekrasovaг. Баку
г. Баку - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հունվարի 22–ից 26–ը Ստրասբուրգում կկայանա Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որի ծրագրում ներառված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը։ Սակայն մեզ համար այդ նստաշրջանն առանձնանում է ոչ միայն (և ոչ այդքան) մեր նախագահի ելույթով։

Արման Վանեսքեհյան, Sputnik

Եվրոպական կոռուպցիան թուլացրել է ոչ միայն գերմանական իշխող կուսակցությունը

Բանն այն է, որ ԵԽԽՎ-ն, որ նախորդ տարի մի շարք կոռուպցիոն սկանդալների մեջ հայտնվեց, առաջիկա նստաշրջանում պետք է փորձի վերականգնել վստահելի կազմակերպության համբավը։ Դրա հետ կապված կարելի է բավականին վստահորեն որոշ սենսացիոն որոշումների սպասել։

Столица Азербайджана - Баку - Sputnik Արմենիա
Ինչպես Հունգարիան Ռամիլ Սաֆարովին վաճառեց 7 մլն դոլարով. Ադրբեջանի «լվացքը» բացահայտված է

Օրինակ` ղարաբաղյան հակամարտության հարցը կհայտնվի՞ օրակարգում, թե ոչ, ի՞նչ որոշում կկայացնեն եվրոպական խորհրդարանականները` կաջակցեն հայերի՞ն, թե՞ ադրբեջանցիներին։

Չէ՞ որ նախորդ տարվա գլխավոր սկանդալը ծագեց հենց այն ժամանակ, երբ պարզվեց, որ Ստրասբուրգում նստող եվրապաշտոնյաներն ու ԵԽԽՎ պատգամավորները կաշառք են վերցրել ադրբեջանցի գործընկերներից, որոնք հույս ունեին այդպես առաջ տանել Արցախի վերաբերյալ իրենց շահերը։ Ընդ որում` լոբբինգի հասկացությունն ադրբեջանցի պատգամավորները յուրովի են հասկանում։

Պարզվեց, որ դրա տակ հասկացվում էին ոչ միայն թանկարժեք, «էլիտար» ուղևորությունները դեպի Ադրբեջան` իբր «հասարակությունում առկա խոսքի ազատության, ժողովրդավարության ու լիբերալիզմի հետ տեղում ծանոթանալու նպատակով», ճոխ խնջույքները` սև կասպից ձկնկիթով, մի քանի հազար եվրո արժողությամբ գորգեր նվիրելը, այլ նաև կոնկրետ, «ֆինանսական» առաջարկությունները, որոնց գայթակղությանը գործնականում շատ քչերը կարողացան դիմադրել։

Հիշենք իտալացի Լուկա Վոլոնտեին, որը, դատարանի տվյալներով, 2.4 միլիոն եվրոյի կաշառք էր վերցրել։ Նրան դատում են իր հայրենիքում` Իտալիայում։

Սակայն, ինչպես պարզվում է գերմանական լրատվամիջոցների հրապարակումներից, ադրբեջանցիների ֆինանսական գայթակղությանը չեն դիմադրել նաև իբր ոչ կոռումպացված գերմանացիները։ Հիմա արծարծվում են երկու անուն, երկուսն էլ Գերմանիայի իշխող Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամներ են` Բունդեսթագի պատգամավոր տիկին Կարին Շտրենցն ու նույն կուսակցության նախկին պատգամավոր Էդուարդ Լինտները։

г. Баку - Sputnik Արմենիա
Ադրբեջանական լվացքատուն. Guardian–ը բացահայտել է Ադրբեջանի խարդախությունները

Ավելին` պարզվել է, գերմանական խմբակցության ղեկավարությունը դիմել է ոչ միայն ֆրաու Շտրենցին, այլ նաև գերմանական պատվիրակության ղեկավար Ֆիշերին` խնդրելով չառաջադրել իրենց թեկնածությունները ԵԽԽՎ աշխատանքի ընթացիկ ժամկետի համար։

Փաստացի, գայթակղությանը չդիմադրած պարոնայք փչացրել են այն կուսակցության համբավը, որն առանց այդ էլ Գերմանիայում լուրջ դժվարություններ ունի ներքաղաքական մակարդակում։

Ադրբեջանական լոբբիզմի մեթոդաբանությունն ու Միլի Մեջլիսից ԵԽԽՎ ուղարկվող պատվիրակությունների «ռոտացիաները»

Այս ամենի հետ կապված, նաև հաշվի առնելով «Բաքվի ձկնկիթային դիվանագիտության» ընդհանուր միտումն ու իրողությունները, որոնք կապված են Ստրասբուրգում իշխող մթնոլորտի հետ, կարելի է ենթադրել, որ դժվար թե պատգամավորներից որևէ մեկը ռիսկի դիմի ու սատարի ադրբեջանական պատվիրակության անտրամաբանական պահանջները, որոնք նրանք պատրաստվում են ներկայացնել քննարկման ընթացքում։ 

Ավելին` հավանաբար վախենալով «տեղում»` Ստրասբուրգի նիստերի դահլիճում ադրբեջանցի պատգամավորների ձերբակալությունից (ինչը չի բացառվում, եթե եվրոպական դատարանը հաշվի առնի իտալացի Լուկա Վոլոնտեի ցուցմունքները)` Բաքուն փոխարինել է առավել ակտիվ ադրբեջանցի «լոբբիստներ» Էլհան Սուլեյմանովին, Մուսլիմ Մամեդովին և Էլշան Մուսաևին։

Баку. Старый район города рядом с Девичьей башней. - Sputnik Արմենիա
«Գժեր, գժվեք». Ադրբեջանը Բաքուն «հայկական կայսրության» մաս է ճանաչել

Նրանց փոխարեն կգնան նոր պատվիրակներ, որոնց անունները չեն արծարծվում իտալական դատարանում քննվող կաշառքների հետ կապված քրեական գործում։

Ճիշտ է` ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը հայրենական լրատվամիջոցների հետ հարցազրույցում տեղի ունեցածը կադրերի «ռոտացիա» է անվանել։ Իբր դա բոլոր եվրոպական երկրներում ընդունված պրակտիկա է։

Սակայն դժվար է հավատալ, որ ամենաորոշիչ պահին, երբ ԵԽԽՎ-ում ղարաբաղյան կարգավորման հետ կապված հարցեր են որոշվում, Բաքում ինքնակամ որոշել է փոխել իր պատգամավորներին, որոնք մի քանի տարի շարունակ աշխատել են անմիջապես այդ «նախագծի» վրա։ Անհրաժեշտ ծանոթություններ հաստատում եվրապաշտոնյանների ու ԵԽԽՎ պատգամավորների հետ, պայմանավորվում էին, համոզում, կաշառում և այլն։

Չէ որ հայտնի է` նույն իտալացի Լուկա Վոլոնտեի տված ցուցմունքներում արդեն հնչել է ադրբեջանցի պատգամավոր Էլհան Սուլեյմանովի անունը։

Ով գիտի` ում անունները դեռ ջրի երես դուրս կգան, երբ քննությունն ավարտվի ու համաշխարհային հասարակությունը եվրոպացի կաշառակերի ցուցմունքները ուսումնասիրելու հնարավորություն ստանա։ Երևի դրա մասին ամենից լավ գիտեն ադրբեջանական Միլի Մեջլիսում, քանի որ այդքան արագ «ռոտացիա» արեցին իրենց պատվիրակության կազմում։

Լրահոս
0