00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես Հունգարիան Ռամիլ Սաֆարովին վաճառեց 7 մլն դոլարով. Ադրբեջանի «լվացքը» բացահայտված է

© AFP 2024 / ANDREJ ISAKOVICСтолица Азербайджана - Баку
Столица Азербайджана - Баку - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ադրբեջանական լվացքատուն» խորագիրը ստացած բացահայտումների շարքը շարունակվում է։ Այս անգամ թեման վերաբերում է հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Ադրբեջանի իշխանությունների փողերի լվացման մասին հրապարակված նոր հետազոտությունը հետաքրքիր մանրամասներ է պարունակում Հունգարիայի հետ այդ երկրի հարաբերությունների վերաբերյալ:

Акция протеста против решения Венгрии экстрадировать Рамиля Сафарова, убившего топором армянского военного Гургена Маргаряна, в Азербайджан - Sputnik Արմենիա
Կացնահարությունը ներվում է, ազատությունը՝ պատժվում. Գուրգեն Մարգարյանից մինչև Ալեքսանդր Լապշին

Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», 2012 թվականին՝ հենց այն նույն ժամանակ, երբ Հունգարիան Ադրբեջան արտահանձնեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին, ավելի քան 7 մլն ԱՄՆ դոլար է փոխանցվել հունգարական MKB բանկում ադրբեջանցի քաղաքական գործչի որդու անունով բացված հաշվին: Հակակոռուպցիոն Átlátszó կայքում հրապարակված զեկույցում նշվում է, որ բացահայտված նոր տվյալները ցույց են տալիս, որ իրականում Սաֆարովին արտահանձնելով՝ Հունգարիայի կառավարությունը ոչ թե ցանկացել է ամրապնդել քաղաքական ու տնտեսական կապերն Ադրբեջանի հետ, այլ հետապնդել է այլ նպատակներ:

MKB բանկում բացված հաշիվը կապված է եղել օֆշորային մի ընկերության հետ, որը սերտ կապերի մեջ է եղել Ադրբեջանի կառավարության հետ: Հունգարիա գումարը փոխանցվել է Metastar Invest LLP ընկերության կողմից հունգարական բանկային այն հաշվին, որը կապված է եղել օֆշորային գործունեություն ծավալող Velasco International ընկերության հետ:

Ուշագրավ է, որ 7 մլն ԱՄՆ դոլարի փոխանցումը հունգարական MKB բանկ համընկել է Հունգարիայի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների սերտացման հետ: Արդեն 2014 թվականին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Բուդապեշտում հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, կողմերը կնքեցին ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր: Հետագայում ևս երկու երկրի պաշտոնատար անձանց հանդիպումները շարունակվեցին ջերմ մթնոլորտում:

Հունգարիա կասկածելի գումարներ տեղափոխած Metastar Invest LLP-ն այն ընկերությունն է, որը ադրբեջանական կողմից ապօրինի գումարներ էր վճարել ԵԽԽՎ պատգամավոր Լուկա Վոլոնտեին, ում դեմ Իտալիայում այս պահին հետաքննություն է իրականացվում: Հետաքրքիր է, որ նույն Լուկա Վոլոնտեն ոչ միայն Ադրբեջանի բարեկամն էր, այլ նաև Վիկտոր Օրբանի, ում ռեժիմի դեմ քննադատությունները ԵԽԽՎ պատգամավորը որակել էր որպես ոչ այլ ինչ, քան «վհուկների որս»:

г. Баку - Sputnik Արմենիա
Ադրբեջանական լվացքատուն. Guardian–ը բացահայտել է Ադրբեջանի խարդախությունները

Velasco International-ը, ում պատկանում էր հունգարական բանկում բացված հաշիվը, սերտ կապեր ունի Հունգարիայի և Ադրբեջանի հետ: Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերությունը պատկանում է Ադրբեջանի փոխվարչապետ Յաքուբ Էյուբովի որդուն՝ Օրխան Էյյուբովին:

Átlátszó ընկերության ներկայացրած բացահայտումներում երևում է, որ ադրբեջանական ընկերությունների հետ գործարքներում ներգրավված են եղել նաև Օրբանի կառավարությանն առընթեր հետախուզական ծառայության գործակալը, վարչապետի գլխավոր խորհրդականի ներկայացուցիչը և այդ երկրում կարևոր պաշտոններ զբաղեցնող այլ անձինք:

Մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու ժամանակահատվածում Ադրբեջանից Հունգարիա կատարված գումարային փոխանցումները բացահայտում են Օրբանի կառավարության կողմից նման քայլի շարժառիթները: Հունգարիայի քաղաքական ղեկավարությունը, անտեսելով բոլոր նորմերը, 7 մլն ԱՄՆ դոլարի դիմաց պարզապես «վաճառել» է ադրբեջանցի մարդասպանին, ով Բաքու ժամանելուց անմիջապես հետո հռչակվեց «ազգային հերոս» ու ազատ արձակվեց՝ ոչ մի րոպե պատիժ չկրելով քնած հայ սպային կացնահարելու համար:

Նշենք, որ 2004թ-ի փետրվարի 19-ին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում Բուդապեշտում գտնվող ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնի 16 հարվածով սպանել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին:

Լրահոս
0