00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բրիտանացիների մեծամտությունը կամ ինչպես էր ֆուտբոլի աշխարհի 1–ին առաջնությունը մազից կախված

CC BY-SA 2.0 / Marcelo Campi / Estadio CentenarioСтадион Сентенарио. Монтевидео, Уругвай
Стадион Сентенарио. Монтевидео, Уругвай - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2018թ–ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ հետաքրքիր է անդրադառնալ մոլորակի ամենահայտնի խաղի առաջնության պատմությանը։ Հիշեցնել այն էպիզոդները, որոնք մոռացվել են կամ անուշադրության մատնվել, ներկայացնել ոչ թե հայտնի փաստեր և չոր վիճակագրություն, այլ այն, ինչ կարող է հետաքրքիր լինել ոչ միայն ֆուտբոլի մոլի երկրպագուներին։

Երբ 1909թ–ին Թոմաս Լիփթոնը (նա մեզ ավելի շատ հայտնի է իր ստեղծած թեյի ապրանքանիշով) Իտալիայում` Թուրինում, կազմակերպում էր միջազգային մրցաշար, նա դեռ չգիտեր, որ այն տարիներ անց կանվանեն «առաջին առաջնությունը»։ Սըր Լիփթոնի կանչին արձագանքել էին Իտալիայի, Գերմանիայի և Շվեյցարիայի պրոֆեսիոնալ ակումբները, բայց անգլիացի Լիփթոնի համար, ելնելով այդ ժամանակվա ֆուտբոլային հիերարխիայից, ոչ մի ֆուտբոլային մրցում չէր կարող լուրջ համարվել առանց բրիտանացի մասնակիցների։

Арарат 73 - Sputnik Արմենիա
Հայկական «կայզերը» կամ նա, ումից բողոքել է Գերդ Մյուլերը

Կազմակերպչի ջանքերի շնորհիվ մրցաշարում հայտնվել էր սիրողական ակումբ Անգլիայից` West Auckland–ը, որտեղ հանդես էին գալիս հանքափորներ և ածխահանքերի աշխատողներ։ Անգլիական արհմիությունների բանվորներն ավելի ուժեղ են եղել պրոֆեսիոնալներից և դարձել մրցաշարի հաղթողը, իսկ երկու տարի անց` երկրորդ մրցման ժամանակ, հաստատել իրենց գերազանցությունը` եզրափակչում 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնելով «Յուվենտուսին»։

Ընդհանրապես, բրիտանացիները երկար են կամակորություն արել` մեծամտորեն հրաժարվելով մասնակցել միջազգային մրցաշարին, բայց պետք է ասել, որ 20–րդ դարի առաջին կեսերին նրանք իսկապես իրենց հավասարը չեն ունեցել։ Բայց 1950թ–ին, երբ Մեծ Բրիտանիան հասել է իր ուզածին, և երկիրը սկսել են ներկայացնել չորս հավաքականներ, Անգլիան և Շոտլանդիան խաղացել են եզրափակչում` հաջողության չհասնելով և դրանով հօդս ցնդեցնելով բրիտանական ֆուտբոլի անգերազանցության մասին լեգենդը։

Ֆուտբոլը 1908թ–ից մտնում է օլիմպիական խաղերի ծրագրի մեջ, միաժամանակ այսօր ՖԻՖԱ–ն ընդունում է 1924թ–ի և 1928թ–ի օլիմպիադաների ֆուտբոլային մրցումները` «որպես սիրողական ֆուտբոլիստների շարքում աշխարհի առաջնություն»։ Երկու դեպքերում հաղթող է դարձել Ուրուգվայի հավաքականը և, հնարավոր է, այդ պատճառով առաջին պրոֆեսիոնալ աշխարհի առաջնությունը որոշել են անցկացնել այդ հարավամերիկյան երկրում, 1930թ–ին։

Альберт Азарян - Sputnik Արմենիա
«Ազարյանական խաչի» 3 վայրկյանները. ինչպես էին իտալացիները անհնարինը պահանջում նրա համար

Այսօր այդ իրադարձության ականատեսներից ոչ ոք չի մնացել։ Արգենտինացի Վարալյոն` եզրափակչի մասնակիցը, ապրել է հարյուր տարի` մինչև 2010թ.–ը։ Նրա թիմը հաղթել է տանտերերին 2։4 հաշվով։

Ուրուգվայում հավաքվել են 13 ազգային հավաքականներ` 4 եվրոպական և 9 լատինաամերիկյան (ներառյալ ԱՄՆ–ի թիմը)։ Եվրոպացիները շոգենավով են հասել Ուրուգվայ` ճանապարհին վերցնելով բրազիլացիներին։ Թե ինչպես են հասել չիլիացիները և պերուացիները, պատմությունը լռում է, բայց ամենայն հավանականությամբ, նրանք ստիպված են եղել հասնել ջրային ճանապարհով. հազիվ թե այդ ժամանակ երկաթուղի լիներ լեռների, անապատների և ջունգլիների միջով։

Ամեն դեպքում հավաքականները ժամանել են։ Իրականում, այդ ժամանակ եվրոպական թիմերի մասնակցությունը մազից է կախված եղել, հակասություններ են ծագել խոշոր պրոֆեսիոնալ ակումբների միջև։ Թեև այն պատճառով, որ միայն ծովային ճանապարհը երկու ուղղությամբ խլել է ավելի քան մեկ ամիս` դրան գումարած մրցաշարը, և անփոխարինելի խաղացողներն առնվազն երկու ամսով բացակայել են։ Եվրոպայի առաջատար ֆուտբոլիստներն այդ ժամանակ արդեն թանկարժեք են եղել։

Այդ հիմա է, որ ՖԻՖԱ–ի խոսքն օրենք է, իսկ ազգային ֆեդերացիաները կարող են «գոռալ» կամակոր ակումբների վրա, իսկ 88 տարի առաջ առաջին համաշխարհային առաջնությունը կարող էր վերածվել Ամերիկայի մայրցամաքի առաջնության։ Նման բան տեղի չի ունեցել, և թեպետ եվրոպական հավաքականները չեն հասել տպավորիչ արդյունքների, այնուամենայնիվ, սկիզբը դրվել է։

Первенство СССР по футболу - Sputnik Արմենիա
Եթե «Արարատը» կանգուն մնա. Կոտե Մախարաձեի աղոթքը

Օրինակ` որպեսզի ռումինացիները ժամանեին Ուրուգվայ, պահանջվել է Ռումինիայի արքայի որոշումը։ Նորին գերազանցությունն անձամբ հաստատել է հավաքականի կազմը, ինչպես նաև հրամայել ակումբների տերերին արգելքներ չստեղծել խաղացողների համար և նրանց համար արձակուրդ ձևակերպել։ Ընդ որում` վճարվող։

Բայց միայն հարավսլավացիներն են կարողացել հաղթել խմբային մրցաշարում` պարտության մատնելով Բրազիլիային և Բոլիվիային ու մտնելով կիսաեզրափակիչ։ Բայց կիսաեզրափակչում նրանք անփառունակ պարտություն են կրել տանտերերից։

Ո՛չ Ասիայում, ո՛չ Աֆրիկայում, ո՛չ Ավստրալիայում չեն մտածել ֆուտբոլային առաջնության մասին, հնարավոր է` նույնիսկ չեն էլ իմացել, որ նման բան կա։ Հետո էլ մարդ չունեին ուղարկելու։ Եվրոպայում չեն անցկացվել որակավորման, ընտրական հանդիպումներ, որոնք այսօր երկու տարի են տևում. Ուրուգվայում պատրաստ են եղել դիմավորել բոլոր ցանկացողներին։

© Photo : UnknownՖուտբոլի աշխարհի առաջնությունը 1930թ.–ին
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը 1930թ.–ին - Sputnik Արմենիա
1/3
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը 1930թ.–ին
© Photo : El GráficoՖուտբոլի աշխարհի առաջնությունը 1930թ.–ին
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը 1930թ.–ին - Sputnik Արմենիա
2/3
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը 1930թ.–ին
© Photo : UnknownՖուտբոլի աշխարհի առաջնությունը 1930թ.–ին. Ուրուգվայի հավաքական
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը 1930թ.–ին. Ուրուգվայի հավաքական - Sputnik Արմենիա
3/3
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը 1930թ.–ին. Ուրուգվայի հավաքական
1/3
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը 1930թ.–ին
2/3
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը 1930թ.–ին
3/3
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը 1930թ.–ին. Ուրուգվայի հավաքական

Հատուկ աշխարհի առաջնության առթիվ Մոնտեվիդեոյում կառուցել են աշխարհում առաջին հարյուր հազար տեղանոց մարզադաշտերից մեկը` «Սենտենարիոն»։ Առաջնության մեկնարկին չեն հասցրել ավարտել բոլոր աշխատանքները, և մարզադաշտն ընդունել է միայն երկրորդ խաղը, որը կայացել է պերուացիների հետ։ Չի կարելի ասել, որ անշլագ է եղել, բայց այսօրվա չափանիշներով ազդեցիկ լսարան է հավաքվել` 70 հազար մարդ։

Տանտերերը հաղթել են մրցակիցներին։ Այդպես Ուրուգվայը դարձել է ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին պաշտոնական չեմպիոնը. այդ երկրի թիմն ուղիղ 20 տարի անց կրկնել է հաջողությունը, և դա դարձել է նրա վերջին խոշոր ձեռքբերումը մինչև 2018թ–ը։

1950թ.–ի աշխարհի առաջնությունն առանձին հետաքրքիր էջ է, և այդ մասին առաջիկայում կպատմենք։

Լրահոս
0