00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ է «կոտրում» հայ հայտնիներին. հաքերներն ատամ ունեն աստղերի վրա

© Sputnik / David Galstyan Назени Ованнисян на мессе Папы Римского в Гюмри
Назени Ованнисян на мессе Папы Римского в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նազենի Հովհաննիսյանը հայկական տիրույթում հաքերների միակ զոհը չէ, աստղերին «որսում» են սոցիալական ինժեներիայի օգնությամբ։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Հայտնի հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի Instagram-ի էջը կոտրելը մեծ իրարանցում է առաջացրել է հայ օգտատերերի շրջանում։

Вирус-вымогатель атаковал IT-системы компаний в разных странах - Sputnik Արմենիա
Հաքերներն ավելի շատ են գրոհում հայ օգտատերերի էջերը, քան ադրբեջանական կայքերը

Ավելի ուշ երգչուհի Սոֆի Մխեյանն իր էջում լուսանկար է հրապարակել` Նազենիի կոտրած էջի պատկերով։ Սոֆին կոչ է արել երկրպագուներին համբերություն ցուցաբերել և սպասել այնքան, մինչև իրավիճակը շտկվի։ Միաժամանակ նա նշել է, որ հաքերները Հովհաննիսյանի ընկերների ցուցակից հեռացրել են սոցիալական ցանցի բոլոր այն օգտատերերին, որոնք մինչև այդ եղել են Նազենիի ցուցակում։

Նազենի Հովհաննիսյանը հայկական տիրույթում հաքերների միակ զոհը չէ։ Վերջին շրջանում մի շարք հայկական կայքերի տերեր նույնպես բողոքել են հաքերային գրոհներից։ Մասնավորապես, որոշ դեպքերում չարագործները փոխել են կայքի էջը և տեղադրել թուրքական դրոշի նկար։

Sputnik Արմենիային տված հարցազրույցում տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ խուճապի մատնվելու պատճառ չկա։

«Թեպետ, եթե պետք է խուճապի մատնվել, ապա միայն հայ օգտատերերի «համառության» մասով». չնայած կանոնավոր նախազգուշացումներին` նրանք անընդհատ նույն պարզունակ սխալներն են կրկնում»,- ասաց նա։

Մարտիրոսյանի խոսքով` հենց այնպես օգտատիրոջ էջը կոտրելը շատ բարդ է, հատկապես եթե խոսքը Facebook-ի և Google-ի մասին է։ Ցանցահենները հիմնականում կիրառում են սոցիալական ինժեներիայի մեթոդներ։ Այլ կերպ ասած` խաբում են օգտատերերին։

Митинг оппозиции За честные выборы в Москве - Sputnik Արմենիա
Համացանցային կողոպտիչներ․ ինչու՞ հայ օգտատերերը չեն կարողանում ազատվել նրանցից

«Հիմնականում օգտագործվում է ֆիշինգի (անգլերեն` «ձկնորսության») մեթոդը։ Որպես կանոն, Facebook-ի կամ Instagram-ի անունից նամակ են ուղարկում, որում առաջարկում են լրացնել նրանց տվյալները և ստանալ, օրինակ, պաշտոնական էջ։ Լինում են դեպքեր, երբ մարդը խաբվում է և լրացնում տվյալները` չարագործին նվիրելով անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը», — ասաց Sputnik-ի զրուցակիցը։

Ինչպես նշեց Մարտիրոսյանը, եթե հայ օգտատերերն ավելի զգոն լինեն, չբացեն անհասկանալի նամակները, չսեղմեն կասկածելի հղումների վրա, շատ հաքերներ չեն հասնի իրենց ուզածին։

Մարտիրոսյանը նշեց, որ ընդհանուր առմամբ այժմ հայկական հաշիվների զանգվածային «ջարդ» չի նկատվում։

Լրահոս
0