00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Համացանցային կողոպտիչներ․ ինչու՞ հայ օգտատերերը չեն կարողանում ազատվել նրանցից

© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել մեդիապահոցМитинг оппозиции "За честные выборы" в Москве
Митинг оппозиции За честные выборы в Москве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համացանցում անվտանգության թեմայով հայկական դասագրքերը «նախնադարյան» ժամանակների են՝ 10 տարի առաջ են հրատարակվել, իսկ դա արդեն մեծ խնդիր է։

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Համացանցի հայ օգտատերերի գրագիտությունը բարձրանում է միայն այն բանից հետո, երբ նրանք փոցխի վրա են կանգնում, Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։

Օրինակ՝ մարդուն կարող են 10 անգամ թալանել կամ էջը կոտրել, ու միայն դրանից հետո նա ավելի խելամիտ կդառնա։

Французский ученый, один из создателей интернета, президент компании Open Root Луи Пузен - Sputnik Արմենիա
«Ինտերնետի հայր». հայ ՏՏ մասնագետները լավագույններից են

«Ընդհանուր առմամբ, մեր երկրում գործում է «խեղդվողների փրկությունը հենց խեղդվողների գործն է» սկզբունքը։ Մարդկանց չեն սովորեցնում՝ ինչպես է կարելի համացանցում սեփական անվտանգությունն ապահովել, նրանց չեն ծանոթացնում կիբերանվտանգության հիմունքներին։ Այդ թեման քիչ թե շատ շոշափող դասագրքերը 10 տարի առաջ են հրատարակվել, իսկ դա արդեն իսկ մեծ խնդիր է», — նշեց Մարտիրոսյանը։

Իսկ հիշյալ գրքերը, ինչպես նշեց Մարտիրոսյանը, երկու տարի պատրաստվում էին հրատարակմանը։ Ինչ կարելի է ասել կիբերանվտանգության մասին, եթե Հայաստանում սովորական ինֆորմատիկան են «նախնադարյան» գրքերով դասավանդում։

Այն տարիներին, օրինակ, սմարթֆոններ չկային, համացանցը թույլ էր, էլեկտրոնային նամակն ուղարկելը խնդիր էր։

«Այնուամենայնիվ, եթե այսօր որոշեն նոր գրքեր թողարկել, միևնույնն է, շատ ժամանակ կխլի։ Հայկական բուհերում նույն իրավիճակն է․ ոչ ոք ուսանողներին չի սովորեցնում՝ ինչպես կարելի է զգուշանալ խաբեբաներից»,-ավելացրեց մեդիափորձագետը։

Սամվել Մարտիրոսյանը նաև հիշեցրեց, որ դպրոցականներից ու ուսանողներից բացի ահռելի քանակությամբ մարդիկ կան, որոնք անգամ պատկերացում չունեն կիբերանվտանգության մասին։ Նույնիսկ եթե ուսումնական հաստատսւթյուններում հաջողվի այդ հարցը լուծել, ապա միջին ու բարձր սերնդի մարդիկ շարունակելու են անտեղյակ մնալ։

Հենց այդ պատճառով, համոզված է փորձագետը, պետք է գլոբալ մակարդակով քարոզչություններ անցկացնել՝ բազային ուսում տրամադրելու համար։

«Շատ մեծահասակներ կարծում են, որ եթե իրենց երեխաները կարողացան պլանշետով YouTube մտնել ու տեսանյութ բացել, ապա նրանք շատ խելացի են։ Հենց նույն այդ երեխաներն էլ համոզված են, որ շատ լավ են ամեն ինչց գլուխ հանում, բայց դա այդպես չէ։ Հենց նրանք են ամենահեշտը խաբվում», — ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Социальная сеть Фейсбук - Sputnik Արմենիա
Ինչպես են ադրբեջանական հաքերները կոտրում Ֆեսյբուքի հայկական էջերը

Նրա խոսքով՝ ադրբեջանցի հաքերներն ավելի շատ են կոտրել հայ օգտատերերի էջերը։ Եթե նախկինում նրանց կայքերն էին հետաքրքրում, ապա 2017-ին նրանք ակտիվորեն կոտրում էին Facebook-ի ու Instagram-ի էջերը։

«Թուրքերին մենք այնքան էլ չենք հետաքրքրում։ Նրանք Սիրիայով ու Իսրայելով են զբաղված, սակայն մի քանի խոշոր թուրքական ազգայնական խմբեր կան, որոնք ակտիվորեն աջակցում են ադրբեջանցի հաքերներին ու օգնում են նրանց հայ օգտատերերի էջեր ներխուժել», — հավելեց Մարտիրոսյանը։

Նա նաև ընդգծեց, որ հարևան երկրի հաքերները նպատակաուղղված հարձակում են կատարում հայ հայտնիների էջերի վրա, կոտրում են դրանք, լուսանկարներ ու տեսանյութեր են տեղադրում, ուղիղ եթեր են դուրս գալիս, մուղամ եմ միացնում, հայերի մասին վատ բաներ են գրում նրանց անունից և այլն։

Մարտիրոսյանի խոսքով՝ այսօր չարագործներն էլ չեն հարձակվում, ասենք բանկերի կամ պետական կառույցների կայքերի վրա, նրանք փորձում են ներքին համակարգեր ներխուժել։

Փորձագետն ընդգծեց, որ Հայաստանում կիբերանվտանգությանը դեռ անլուրջ են վերաբերում, իսկ կողոպուտի կամ հարձակման ենթարկված քաղաքացիները ոչ մի տեղ չեն դիմում։

 

Լրահոս
0