00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փոխադարձ մեղադրանքներ ԱԺ-ում. իշխանությունը չցանկացավ մեղմել գյուղացիների հարկային բեռը

© Sputnik / Asatur YesayantsЗаседание Национального Собрания РА
Заседание Национального Собрания РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ-ն մերժեց գյուղացիների հարկային բեռը մեղմելուն ուղղված ընդդիմության առաջարկը: Քննարկումը բուռն էր` փոխադարձ մեղադրանքներով:

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Ազգային ժողովն այս տարվա առաջին նիստի առաջին հարցի քվեարկության ընթացքում 34 կողմ և 54 դեմ քվեով մերժեց «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների վերաբերյալ օրենքի նախագիծը, որով նախատեսվում էր որոշակի բնակլիմայական անբարենպաստ պայմանների դեպքում գյուղացիներին ազատել հողի հարկ վճարելուց:

Նախագիծը ներկայացնող «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նշեց, որ խոսքը կարկուտի, ցրտահարության, երաշտի պատճառով պտղատու այգիների առնվազն 40 տոկոս վնասվելու դեպքում գյուղացուն տվյալ տարվա հողի հարկից ազատելու մասին է:

Здание Национального здания Армении - Sputnik Արմենիա
Թանկացումների դեմ պայքարի 2 ճանապարհ կա. խորհրդարանական իշխանության և ընդդիմության առաջարկները

«Մենք տեսնում ենք, որ շատ հողեր չեն մշակվում կոշտ հարկային քաղաքականության պատճառով, անմրցունակ վարկային միջավայր է, հետևաբար գյուղացիները կանգնում են ճգնաժամի առաջ»,- ասաց Էնֆիաջյանը՝ հավելելով, որ հարկային կոշտ  քաղաքականության պատճառով Հայաստանի գյուղատնտեսական հողերի 60 տոկոսն անմշակ է մնում:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հայտարարեց, որ հանձնաժողովը մերժել է օրենքի նախագիծը. «Բոլոր տեսակի աղետների ժամանակ կառավարությունը պատասխանատու է կորուստների փոխհատուցում իրականացնել բյուջեից»,- ասաց նա:

Հարությունյանը նաև նշեց, որ 2018թ-ի բյուջեում նախատեսված է 885 մլն դրամ` գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական պիլոտային ծրագիր իրականացնելու համար:

«Մենք կարծում ենք, որ այս ճանապարհով գյուղատնտեսական տնտեսությունների վնասները մեղմելն ավելի արդյունավետ է: Մյուս կողմից, հողի հարկը կազմում է տեղական բյուջեների 3-4 տոկոսը: Սա է պատճառը, որ հանձնաժողովը դեմ է քվեարկել նախագծին»:

Էնֆիաջյանն էլ հակադարձեց, որ իրենց առաջարկը չի հակադրվում գործող որևէ ծրագրի. «Սա առաջարկ է ոչ թե «կամ-կամ»-ի, այլ «և-և»-ի,-ասաց նա՝ հավելելով,– եթե այդքան վստահ եք, որ ներկայացնում եք արդարացի դրդապատճառներ, ի՞նչն է պատճառը, որ այդ հարցը քննարկելու հնարավորություն չեք տալիս»:

«Ծառուկյան» խմբակցությունից Սերգեյ Բագրատյանն էլ ասաց. «Տարիներ շարունակ գյուղացիները բողոքում են, որ իրենց կրած վնասը ժամանակին ու ճիշտ չափով չի փոխհատուցվում: Եկեք հնարավորություն տանք, որ գյուղացիները բողոքի ակցիաներ չկազմակերպեն»:

Село Ахурик: жизнь на границе - Sputnik Արմենիա
Ծեծկռտուք` համայնքների խոշորացման պատճառով. 6 մարդ ձերբակալվել է

Ու թեև Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ իշխող կուսակցության ներկայացուցիչները ձեռնպահ են քվեարկելու, բայց  ԱԺ–ն քվեարկությամբ մերժեց օրենքի նախագծի քննարկումը խորհրդարանում:

Քվեարկությունից հետո ընդդիմությունը մեղադրեց իշխանությանը գնաճի մասին կեղծ մտահոգություններ անելու մեջ: «Ելքը» խմբակցությունը հայտարարեց, որ իշխանությունն ապացուցեց, որ գնաճի դեմ պայքարելու միակ միջոցը փողոց դուրս գալն է՝ քաղաքացիներին կոչ անելով միանալ պայքարին:

Ի պատասխան ԱԺ նախագահը հիշեցրեց, որ ԱԺ-ն նախաձեռնել է լսումներ՝ կոչ անելով միանալ քննարկմանը և ոչ թե դուրս գալ փողոց, «որտեղ ամբոխը, միանշանակ, հարցին լուծում տալ չի կարող»:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Բաբլոյանին՝ ասելով. «Ճիշտ չէ, որ դուք ՀՀ քաղաքացիներին անվանում եք ամբոխ և փորձում եք դրանով ինչ-որ նեգատիվ երանգ տալ հավաքին»:

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ, դիմելով իշխող խմբակցության ներկայացուցիչներին հակադարձեց. «Ես հարց եմ տվել, թե ինչն է էժանացել, ասել են՝ բոլտ ու գայկան, սմբուկը և փղոսկրը: Հիմա ո՞վ է ժուլիկը: Ժուլիկներն էլ եք դուք, պոպուլիստներ էլ»:

Զոհրաբյանն իշխանամետ գործընկերներին հորդորեց քննարկումներին հրավիրել նաև որոշ «ժուլիկ» տնտեսվարողների, որոնք անհիմն բարձրացրել են ապրանքների, այդ թվում՝ դեղորայքի գները:

Լրահոս
0