00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փայլանը ցուցմունք է տվել թուրք դատախազներին. «Թուրքիան Հրանտ Դինքի իրականությունն է»

© Sputnik / Asatur YesayantsГаро Пайлан на форуме "Армения-Диаспора"
Гаро Пайлан на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պատգամավոր Փայլանը դատախազությունում հարցաքննության ժամանակ պատմել է, որ նրանք Հրանտ Դինքի հետ ընկերներ էին և նա համոզում էր վերջինիս հեռանալ Թուրքիայից, սակայն Դինքը չցանկացավ, և արդյունքում նրան սպանեցին. դրանով սակայն «Դինքի իրականությունը» չավարտվեց։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik.  Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը հինգշաբթի հրավիրվել էր Թուրքիայի դատախազություն` Թուրքիայից գաղթած մտավորականների նկատմամբ նախապատրաստվող մահափորձերի վերաբերյալ իր հայտարարությունների համար ցուցմունքներ տալու, հայտնում է Sputnik  Թուրքիան։

Փայլանը դատախազություն էր ներկայացել իր փաստաբանի հետ։

Հարցաքննության ժամանակ խորհրդարանականը հայտարարել է, որ Թուրքիայի MIT ազգային հետախուզական կազմակերպության (MİT) տրամադրության տակ է մի ամբողջական ցուցակ այն մարդկանց անուններով, որոնց կյանքին վտանգ է սպառնում։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Ինչպես է Փայլանը փչացրել Էրդողանի եվրոպական հեռանկարները

Իր ցուցմունքներում Փայլանը հրաժարվել է նշել մահափորձերի մասին տեղեկության աղբյուրը` ասելով միայն,  որ այն գտնվում է Գերմանիայի տարածքում։

«Գերմանիայից ինձ հայտնեցին, որ մահափորձեր են կատարվելու Թուրքիայից այնտեղ տեղափոխված մարդկանց վրա։ Այդ տեղեկատվության հիման վրա ես հայտարարություն եմ արել», – ասել է Փայլանը հարցաքննության ժամանակ։

Պատգամավորը նաև նշել է, որ թուրք մտավորականների նկատմամբ ատելությունը հրահրում են իշխանամետ թուրքական ԶԼՄ–ները, որոնք ամեն կերպ անարգանքի են ենթարկում էմիգրանտներին` նրանց պիտակավորելով որպես «դավաճաններ»։

Կարո Փայլանը նշել է նաև, որ իր գրառումով ուզում է փրկել մարդկանց կյանքերը, քանի դեռ շատ ուշ չէ։ Նա հիշեցրել է, որ Թուրքիայում «Հրանտ Դինքի իրողություն» գոյություն ունի։ Փայլանը նշել է, որ նրանք Հրանտ Դինքի հետ իրենք ընկերներ են եղել։

«Ես ուզում էի, որ նա մեկներ Թուրքիայից։ Սակայն նա մնաց ու զոհվեց», – ասել է պատգամավորը, ընդգծելով, որ այսօր Դինքի նման մի իրավիճակում է գտնվում մեկ այլ թուրք լրագրող` Ջան Դյունդարը` Cumhuriyet թերթի նախկին գլխավոր խմբագիրը, որը բացահայտել էր Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից սիրիական զինյալ–իսլամիստներին զենքի մատակարարման փաստը։

Гаро Пайлан - Sputnik Արմենիա
Փայլանի պատասխանը հայի անունը որպես վիրավորանք հնչեցնող Անկարայի քաղաքապետին

Նշենք, որ դեռ դեկտեմբերին Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր «Քրդամետ Ժողովրդավարական կուսակցությունը» ներկայացնող հայազգի պատգամավոր Կարո Փայլանը նախազգուշացրել էր, որ Թուրքիայից Եվրոպա գաղթած մտավորականներին վտանգ է սպառնում։

«Ինձ տեղեկություններ են հասել, որ Եվրոպայում, մասնավորապես Գերմանիայում բնակվող (որոշ մարդկանց)  հայ և ալևիների համայնքի ներկայացուցիչներին` լրագրողներին, գրողներին, գիտնականներին ու հասարակական գործիչներին, որոնք ստիպված լքել են Թուրքիան` կապված Արդարություն և զարգացում իշխող կուսակցության վարած քաղաքականության հետ, կփորձեն սպանել», – ասել էր Փայլանը։

Պատգամավորի տվյալներով` սպանության կազմակերպման հետևում կանգնած է մի ամբողջ խմբավորում, որը ղեկավարվում է Թուրքիայից։

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին, Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակոս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից:

Հետագայում պարզվել է, որ թուրքական հատուկ ծառայությունները գիտեին Հրանտ Դինքի նախապատրաստվող սպանության մասին, սակայն ոչ մի կերպ չեն խոչընդոտել չարագործին։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը գործը քննելիս Թուրքիայի իշխանությանը մեղավոր է ճանաչել Հրանտ Դինքի իրավունքները խախտելու մեջ, մասնավորապես, կյանքի իրավունքի և ազատ խոսքի իրավունքի` ստիպելով սպանվածի ընտանիքին 133 հազար եվրո վճարել որպես փոխհատուցում։

Լրահոս
0