00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
On air
17:18
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իշխանության հայկական բուրգի խոցելիության բանաձևը. ո՞րն է ապագա վարչապետի ու նախագահի թույլ կետը

© Photo : official site of the pre-election campaign of the RPAПрезидент, Премьер-Министр и Министр Обороны Армении
Президент, Премьер-Министр и Министр Обороны Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդեն հայտնի է, թե երբ է Սերժ Սարգսյանը վայր դնելու լիազորությունները։ Այժմ հասարակությանը հետաքրքրում է` ովքեր են ստանձնելու նախագահի և վարչապետի պաշտոնները։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Ղարաբաղյան բանակցությունները կարող է շարունակել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ նախագահի դերում, Sputnik Արմենիային ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

5-й Саммит Восточного партнерства в Брюсселе - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը կպահպանի իշխանությունը վարչապետի կարգավիճակում. Զատուլին

Փորձագետը խոսեց այն մասին, թե ինչպես են ընթանալու Հայաստանի նախագահի ու վարչապետի ընտրությունները, և ինչպես է իշխանությունը բաշխվելու այդ երկու անձանց միջև։

Հավանական նախագահ

Նախագահի լիազորությունները զգալիորեն կրճատվել են։ Նրա գործառույթը մեծ մասամբ հավասարվում է Իտալիայի, Գերմանիայի և այլ երկրների նախագահների լիազորություններին։

«Մեզ մոտ համարվում է, որ այդ պաշտոնը զբաղեցնողը մեծ մասամբ ներկայացուցչական գործառույթ է իրականացնում։ Սակայն Սահմանադրության մեջ նշված է, որ նա պետության ղեկավարն է։ Միաժամանակ հասկանալի է, որ նախագահը, որին ընտրում են ոչ թե ուղիղ քվեարկության, այլ խորհրդարանական մեծամասնությամբ, խոցելի անձ է։ Վեցամյա կառավարման ժամկետն ու անկուսակցական լինելն իրավիճակը շատ չեն փոխում», — ասաց Հակոբյանը։

Виген Саргсян - Sputnik Արմենիա
Վիգեն Սարգսյանի աթոռը շատ է ճոճվում. գեներալիտետը նրան փոխարինող է գտել

Քաղտեխնոլոգը հիշեցրեց, որ պետության գործող նախագահն իր լիազորությունները կհանձնի ապրիլի 9-ին, և կմեկնարկի ընտրական գործընթացը։ Հասկանալի է, որ իշխանությունն իր թեկնածուին կառաջադրի, ու եթե արտակարգ իրավիճակներ չլինեն, կհաղթի հենց իշխանության թեկնածուն։

Sputnik Արմենիայի զրուցակցի խոսքով` շատ հավանական է, որ ընտրությունները մեկ օրում չավարտվեն։ Սահմանադրության համաձայն`թեկնածու կարող են առաջադրել միայն այն խմբակցությունները, որոնց մանդատների թիվը կազմում է ընդհանուրի առնվազն մեկ քառորդը։ Ստացվում է, որ թեկնածու կարող են առաջադրել միայն ՀՀԿ-ն (կոալիցիոն գործընկեր «Դաշնակցության» հետ) կամ «Ծառուկյան» դաշինքը։

«Ներկա պահին իր թեկնածուի մասին հայտարարել է միայն «Ելք» խմբակցությունը» (թեկնածուն Արտակ Զեյնալյանն է), բայց առանց մյուս խմբակցությունների աջակցության «Ելքը» նրան գրանցել չի կարող», — ասաց Հակոբյանը։

Նա հիշեցրեց, որ «Ծառուկյան» դաշինքը գլխավորող Գագիկ Ծառուկյանն էլ հայտարարել էր, որ իրենք մտադիր չեն նախագահի պաշտոնի թեկնածություն առաջադրել։

Եթե որևէ սկզբունքային բան չփոխվի, փետրվարի վերջին կմնա միայն մեկը` ՀՀԿ-ՀՅԴ խորհրդարանական մեծամասնության առաջադրած թեկնածուն։ Սակայն ՀՀԿ-ականների ռեսուրսները կարող են չբավարարել առաջին փուլում հաղթելու համար. դրա համար անհրաժեշտ է պատգամավորների քվեների 75%-ը։

Երկրորդ փուլում նշաձողը կիջեցվի մինչև 3/5. այդ դեպքում ՀՀԿ-ն կարող է անցկացնել իր թեկնածուին։ Ըստ քաղտեխնոլոգի` այդպիսով որևէ կասկած չկա, որ նախագահ կդառնա իշխող կուսակցության դրածոն։

5-й Саммит Восточного партнерства в Брюсселе - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը կլքի ապրիլի 9-ին

Հավանական թեկնածուի վերաբերյալ տարբեր անուններ էին հնչում։ Օրինակ` Արկադի Ղուկասյանի (Արցախի նախկին ղեկավարի), ՀՀ գործող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի (հայտնեց, որ չի ձգտում դրան) անունները։

«Չեմ բացառում, որ Էդվարդ Նալբանդյանի թեկնածությունը իրատեսական է` հաշվի առնելով, որ ապագա նախագահը բավականաչափ լայն իրավասություններ կունենա արտաքին քաղաքականության ոլորտում», — ասաց Հակոբյանը։

Նրա կարծիքով` եթե Նալբանդյանին նման առաջարկ արվի, նա չի հրաժարվի։

Մյուս կողմից, դեռ բաց է վարչապետի հարցը։ Եթե այդ պաշտոնը բաժին հասնի մեկին, ով հեռու է արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններից, Էդվարդ Նալբանդյանը կկարողանա շարունակել իր երկար տարիների աշխատանքը։

Հակոբյանը նշեց, որ խորհրդարանական ընդդիմությունը զրկված է մեծամասնության որոշման վրա ազդելու հնարավորությունից։

Վարչապետի ապագան

Վերլուծաբանը համոզված է, որ վարչապետի թեկնածության հետ կապված խնդիրն ավելի հեշտ կլուծվի, քան նախագահինը. անցողիկ նշաձողը զգալիորեն ցածր է։ Երբ կառավարությունը վայր դնի լիազորությունները, խորհրդարանը 7 օրվա ընթացքում ձայների պարզ մեծամասնությամբ վարչապետ կընտրի առաջարկված թեկնածուների ցանկից։

«Եթե ՀՀԿ-ի կամ ՀՅԴ-ի հետ կոալիցիայի ներսում տարաձայնություններ չլինեն, որևէ խնդիր չպետք է առաջանա», — ասաց Հակոբյանը։

5-й Саммит Восточного партнерства в Брюсселе - Sputnik Արմենիա
Վարչապետի հարցը. ՀՀԿ–ն Սերժ Սարգսյանից բացի ուրիշ առաջնորդի չգիտի

Այստեղ հարցը միայն այն է, թե կոնկրետ ում կառաջադրեն վարչապետի թեկնածության համար։ Քաղտեխնոլոգի կարծիքով, ինտրիգը մինչև վերջ կպահպանվի։

«Ոչ ոք չի ցանկանում կաղացող բադ դառնալ», — ասաց Հակոբյանը։

Ինչ վերաբերում է հանրապետականների հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանը հավանական վարչապետների ցանկում լավագույն թեկնածուն է, Վիգեն Հակոբյանը համոզված է` սա խոսում է այն մասին, որ դեռ ոչինչ հայտնի չէ։ Ավելին, ՀՀԿ-ի անդամները նյարդային վիճակում են, քանի որ մինչև վերջ վստահ չեն, որ Սերժ Սարգսյանը կզբաղեցնի վարչապետի աթոռը։

Հակոբյանը կարծում է, որ Հայաստանի բոլոր ուժային կենտրոններն Ամանորից հետո միացել են ապագա վարչապետի անձի շուրջ բանակցություններին։

«Խաղաքարտերից որոշները կբացվեն նախագահի թեկնածուին հայտարարելուց հետո։ Պարզ կդառնա, թե ինչով է զբաղվելու նախագահը, ինչ է մնալու կառավարության ղեկավարին», — ասաց Հակոբյանը։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, վարչապետը բավականին խոցելի է լինելու խորհրդարանական մեծամասնության առաջ. փաստորեն նրան որոշակի ժամկետով չեն ընտրում, այլ ցանկացած պահի կարող են փոխարինել։

Серж Саргсян - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը հաստատեց` նախագահի պաշտոնը թողնելուց հետո զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը

«Վարչապետը միշտ եղել է գրոհի համար ավելի բաց անձ, ցանկացած կուսակցության մեջ նա պոտենցիալ «զոհի» դեր էր տանում, և նախագահի համար էքստրեմալ իրավիճակներում նրան էին «զոհ տալիս»։ Սերժ Սարգսյանն իր կառավարման օրոք երեք վարչապետ փոխեց։ Ավելի դժվար է, երբ կառավարության ղեկավարի ուսերին են դրված նախագահի իրավասությունները, իսկ ձեռքի տակ «զոհ» չկա։ Չկա մեկը, ում վրա կարելի է բարդել տնտեսության ծանր իրավիճակի պատասխանատվությունը», — ասաց Հակոբյան։

Մյուս կողմից, նշեց Հակոբյանը, եթե նոր վարչապետը ուժեղ կերպար լինի, ապա բոլոր հարցերը դե-ֆակտո նա է որոշելու։

Քաղտեխնոլոգն անդրադարձավ նաև ՀՀ ԱԺ ապագա նախագահի թեմային` նշելով, որ այդ հարցը որոշվելու է մյուսների հետ միասին. թեկնածությունները բավարար են ցանկացած պաշտոնի համար։ Փորձագետը չի կասկածում, որ մինչև մայիսի կեսն իշխանական բուրգն ամբողջությամբ կստանա իր վերջնական տեսքը։

Լրահոս
0