ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Դավոս քաղաքում անցկացվող Համաշխարհային 48-րդ ամենամյա տնտեսական ֆորումին։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը։
Համաժողովն ընթանալու է 2018թ. հունվարի 23-26-ը:
Արարատյանի խոսքով` արդեն ճշգրտվում է Կարապետյանի այցի օրակարգը։
Հիշեցնենք, որ Հայաստանը դավոսյան համաժողովին վերջին անգամ մասնակցել է 2009 թվականին։
Համաժողովին բարձր մակարդակով մասնակցելու են ավելի քան 100 երկրի պատվիրակություններ, այդ թվում` ԱՄՆ նախագահը։